Արսեն Աբոյան
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Աբոյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Արսեն Հովհաննեսի Աբոյան (հունիսի 1, 1941[1], Բարալեթ, Ախալքալաքի շրջան, Սամցխե-Ջավախեթի մարզ, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ ֆիզիկոս։ Ֆիզիկա-մաթեմատիկական գիտությունների դոկտոր (1992), պրոֆեսոր (1994): Նյու Յորքի ԳԱ ակադեմիկոս (1994):
Արսեն Աբոյան | |
---|---|
Ծնվել է | հունիսի 1, 1941[1] (83 տարեկան) |
Ծննդավայր | Բարալեթ, Ախալքալաքի շրջան, Սամցխե-Ջավախեթի մարզ, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ և Հայաստան |
Կրթություն | Երևանի պետական համալսարան (1966) |
Գիտական աստիճան | ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր (1992) |
Մասնագիտություն | ֆիզիկոս |
Աշխատավայր | ՀԱՊՀ |
Կենսագրություն
խմբագրելԱրսեն Աբոյանը ծնվել է 1941 թվականի հունիսի 1-ին, Բարալեթ (Վրաստանի Ախալքալաքի շրջան) գյուղում։ 1966 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանը (ԵՊՀ)։ 1967 թվականից աշխատում է Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանում։ 2003-2004 թվականներին եղել է ընդհանուր ֆիզիկայի ամբիոնի վարիչ[2]։
Աշխատանքները վերաբերում են կիսահաղորդչային բյուրեղների անկատարելությունների ռենտգենագրական և ռենտգենաինտերֆերաչափական հետազոտություններին։ Կիսահաղորդակցային սիլիցիումի բյուրեղի հիմքի վրա պատրաստել է բազմապատիկ ինտերֆերաչափ, որով հնարավոր է ստանալ բյուրեղում արատների տարաչափական ռենտգենյան դիֆրակցիոն պատկերները։ Արսեն Աբոյանի 100-ից ավելի գիտական հոդվածների մեծ մասը տպագրվել է արտասահմանյան գիտական պարբերականներում, ստացել է երեք հեղինակային վկայագիր։
Արսեն Աբոյանի ղեկավարությամբ պաշտպանվել են թեկնածուական և դոկտորական ատենախոսություններ։ Մեծ թվով գիտամեթոդական հրատարակված աշխատանքների, ինչպես նաև ուսումնական ձեռնարկների հեղինակ է։
Անդամակցություն
խմբագրել- ՀՊՃՀ ուսումնամեթոդական խորհրդի անդամ։
- ՀՊՃՀ-ին կից 031 մասնագիտական խորհրդի անդամ։
- Նյու Յորքի գիտությունների ակադեմիա ակադեմիկոս (1994)
Պարգևներ
խմբագրել- ԱՄՆ կենսագրական ինստիտուտի «Տարվա մարդ» կոչում (1999)։
- Երկրորդ հազարամյակի պատվո ոսկե մեդալ։
- ՀՀ կրթության և գիտության նախարարության պատվոգիր (ՀՊՃՀ-ի 70-ամյակի առթիվ)։
Երկեր
խմբագրել- Դասական մեխանիկայի հիմունքները։ Դասախոսական տեքստ։ Աբոյան Արսեն Հովհաննեսի, Հարությունյան Էդոնիս Աշոտի, ՀՀ բարձրագույն կրթության և գիտության նախարարություն, Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարան, Երևան, ՀՊՃՀ հրատարակչություն, 1992[3]։
- Մեխանիկա։ Ուսումնական ձեռնարկ։ Աբոյան Արսեն Հովհաննեսի, Խաչատրյան Նելլի Արսենի, Երևան, Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարան, ՀՀ կրթության և գիտության նախարարություն, 1999[4]։
- Բյուրեղների անկատարելությունների հետազոտման ռենտգենագրական և ռենտգենաինտերֆերաչափական նոր մեթոդներ։ Ուսումնական ձեռնարկ, Աբոյան Արսեն Հովհաննեսի, Ավանեսյան Արպատ Սանջանի, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կրթության և գիտության նախարարություն, Արցախի պետական համալսարան, Երևան, Արցախի պետական համալսարանի հրատարակչություն, 2001[5]։
- Ճառագայթման քվանտային բնույթը և ատոմի բորի տեսությունը։ Դասախոսականեքստ, Աբոյան Արսեն Հովհաննեսի, Խաչատրյան Նելլի Արսենի, ՀՀ կրթության և գիտության նախարարություն, Երևան, Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի հրատարակչություն, 2001[6]։
- Ալիքային և քվանտային օպտիկա։ Լաբորատոր աշխատանքների մեթոդական ցուցումներ, Աբոյան Արսեն Հովհաննեսի, Փանոսյան Ժոզեֆ Ռեթևոսի, Կրթության և գիտության նախարարություն, Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանՖիզիկայի դեպատամենտ, Երևան, Ա. հ., 2001[7]:
- Էլեկտրականություն և մագնիսականություն։ Լաբորատոր աշխատանքների մեթոդական ցուցումներ, Աբոյան Արսեն Հովհաննեսի, Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարություն, Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարան. Ֆիզիկայի դեպարտամենտ, Երևան, ՀՊՃՀ հրատարակչություն, 2001[8]։
- Մոլեկուլային ֆիզիկա։ Դասախոս. տեքստեր, Աբոյան Արսեն Հովհաննեսի, ՀՀ Կրթության և գիտության նախարարություն, Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան, Երևան, ՀՊՃՀ հրատարակչություն, 2003[9]։
- Էլեկտրականություն և մագնիսականություն։ Դասախոսական տեքստեր, Աբոյան Արսեն Հովհաննեսի, Միրզոյան Ազատ Թորգոմի, Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարություն, Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարան. Ֆիզիկայի ամբիոն, Երևան, ՀՊՃՀ հրատարակչություն, 2004[10]։
- Մեխանիկա և մոլեկուլային ֆիզիկա։ Ուսումնական ձեռնարկ, Աբոյան Արսեն Հովհաննեսի, Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարություն, Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարան. Ֆիզիկայի ամբիոն, Երևան, ՀՊՃՀ հրատարակչություն, 2006[11]։
- Օպտիկա ճառագայթման քվանտային բնույթը և ատոմի Բորի տեսությունը։ Ուսումնական ձեռնարկ, Աբոյան Արսեն Հովհաննեսի, Կրթության և գիտության նախարարություն ՀՀ, Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարան (Պոլիտեխնիկ) Ընդհանուր ֆիզիկայի ամբիոն, Երևան, ՀՊՃՀ հրատարակչություն, 2007[12]։
- Տատանումներ և ալիքներ։ Ուսումնական ձեռնարկ, Աբոյան Արսեն Հովհաննեսի, Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարություն, Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարան (Պոլիտեխնիկ). Ֆիզիկայի ամբիոն, Երևան, «Ճարտարագետ», 2007[13]։
- Էլեկտրամագնիսականության հիմնական օրենքները։ Ուսումնական ձեռնարկ, Աբոյան Արսեն Հովհաննեսի, Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարություն, Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարան (Պոլիտեխնիկ), Ֆիզիկայի ամբիոն, Երևան, «Ճարտարագետ», 2008[14]։
- Մետաղների ֆիզիկա և դրանց ֆիզիկական հատկությունները։ Ուսումնական ձեռնարկ, Աղբալյան Սուրեն Գևորգի, Աբոյան Արսեն Հովհաննեսի, Պետրոսյան Աննա Արսենի, Կրթության և գիտության նախարարություն, Հայաստանի պետական ճարատարգիտական համալսարան (Պոլիտեխնիկ), Երևան, «Ճարտարագետ», 2008[15]։
- Ընդհանուր ֆիզիկայի դասընթաց։ Ուսումնական ձեռնարկ, Աբոյան Արսեն Հովհաննեսի, Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարություն, Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարան (Պոլիտեխնիկ). Ֆիզիկայի ամբիոն, Երևան, «Ճարտարագետ», 2010[16]։
- Մեխանիկա և մոլեկուլային ֆիզիկա։ Լաբորատոր աշխատանքների մեթոդական ցուցումներ, Աբոյան Արսեն Հովհաննեսի, Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարություն, Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարան (Պոլիտեխնիկ). ֆիզիկայի ամբիոն, Երևան, «Ճարտարագետ», 2012[17]։
- Էլեկտրականություն և մագնիսականություն։ Լաբորատոր աշխատանքների մեթոդական ցուցումներ, Աբոյան Արսեն Հովհաննեսի, Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարություն, Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարան (Պոլիտեխնիկ). Ֆիզիկայի ամբիոն, Երևան, «Ճարտարագետ», 2012[18]։
- Ալիքային և քվանտային օպտիկա։ Լաբորատոր աշխատանքների մեթոդական ցուցումներ, Աբոյան Արսեն Հովհաննեսի, Սեդրակյան Արմեն Մխիթարի, Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարություն, Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարան (Պոլիտեխնիկ). Ֆիզիկայի ամբիոն, Երևան, «Ճարտարագետ», 2012։
- Տեխնիկական բուհում ընդհանուր ֆիզիկայի որոշ թեմաների դասավանդման մեթոդական առանձնահատկությունները։ Ուսումնական ձեռնարկ, Աբոյան Արսեն Հովհաննեսի, Խաչատրյան Ա [գրախոս.,Դրմեյան Հ. [գրախոս.], Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարություն, Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան. Կիրառական մաթեմատիկայի և Ֆիզիկայի ֆակուլտետի ֆիզիկայի ամբիոն, Երևան, «Ճարտարագետ», 2019[19]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 http://am.hayazg.info/index.php?curid=10012
- ↑ Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005, էջ 13։
- ↑ Աբոյան, Արսեն Հովհաննեսի; Հարությունյան, Էդոնիս Աշոտի (1992). Դասական մեխանիկայի հիմունքները։ Դասախոս. տեքստ. ՀՀ բարձրագույն կրթության և գիտության նախարարություն, Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան. Երևան: ՀՊՃՀ հրատ.
- ↑ Աբոյան, Արսեն Հովհաննեսի (1999). Խաչատրյան, Նելլի Արսենի (ed.). Մեխանիկա։ Ուսումնական ձեռնարկ. ՀՀ Կրթության և գիտության նախարարություն, Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան. Երևան: ՀՊՃՀ հրատ.
- ↑ Աբոյան, Արսեն Հովհաննեսի; Ավանեսյան, Արպատ Սանջանի (2001). Բյուրեղների անկատարելությունների հետազոտման ռենտգենագրական և ռենտգենաինտերֆերաչափական նոր մեթոդներ։ Ուսումնական ձեռնարկ. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կրթության և գիտության նախարարություն, Արցախի պետական համալսարան. Երևան: Արցախի պետ.համալս. հրատ.
- ↑ Աբոյան, Արսեն Հովհաննեսի (2001). Խաչատրյան, Նելլի Արսենի (ed.). Ճառագայթման քվանտային բնույթը և ատոմի բորի տեսությունը։ Դասախոս. տեքստ. ՀՀ Կրթության և գիտության նախարարություն, Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան. Երևան: Երևանի համալս. հրատ.
- ↑ Աբոյան, Արսեն Հովհաննեսի; Փանոսյան, Ժոզեֆ Ռեթևոսի; Կրթության և գիտության նախարարություն ՀՀ; Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարան, eds. (2001). Ալիքային և քվանտային օպտիկա։ Լաբորատոր աշխատանքների մեթոդական ցուցումներ. Երևան: Ա. հ.
- ↑ Աբոյան, Արսեն Հովհաննեսի; Կրթության և գիտության նախարարություն ՀՀ; Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարան, eds. (2001). Էլեկտրականություն և մագնիսականություն։ Լաբորատոր աշխատանքների մեթոդական ցուցումներ. Երևան: Ա. հ.
- ↑ Աբոյան, Արսեն Հովհաննեսի (2003). Մոլեկուլային ֆիզիկա։ Դասախոս. տեքստեր. ՀՀ Կրթության և գիտության նախարարություն, Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան. Երևան: ՀՊՃՀ հրատ.
- ↑ Աբոյան, Արսեն Հովհաննեսի; Միրզոյան, Ազատ Թորգոմի (2004). Էլեկտրականություն և մագնիսականություն։ Դասախոսության տեքստեր. Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան, Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան. Երևան: ՀՊՃՀ հրատ.
- ↑ Աբոյան, Արսեն Հովհաննեսի (2006). Մեխանիկա և մոլեկուլային ֆիզիկա։ Ուսումնական ձեռնարկ. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարություն, Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարան. Երևան: ՀՊՃՀ հրատ.
- ↑ Աբոյան, Արսեն Հովհաննեսի (2007). Օպտիկա ճառագայթման քվանտային բնույթը և ատոմի Բորի տեսությունը։ Ուսումնական ձեռնարկ. Կրթության և գիտության նախարարություն ՀՀ, Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարան (Պոլիտեխնիկ). Երևան: ՀՊՃՀ հրատ.
- ↑ Աբոյան, Արսեն Հովհաննեսի (2007). Տատանումներ և ալիքներ։ Ուսումնական ձեռնարկ. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարություն, Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարան (Պոլիտեխնիկ). Երևան: Ճարտարագետ. ISBN 9789994166589.
- ↑ Աբոյան, Արսեն Հովհաննեսի (2008). Էլեկտրամագնիսականության հիմնական օրենքները։ Ուսումնական ձեռնարկ. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարություն, Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարան (Պոլիտեխնիկ). Երևան: Ճարտարագետ. ISBN 9789939551005.
- ↑ Աղբալյան, Սուրեն Գևորգի; Աբոյան, Արսեն Հովհաննեսի; Պետրոսյան, Աննա Արսենի (2008). Մետաղների ֆիզիկա և դրանց ֆիզիկական հատկությունները։ Ուսումնական ձեռնարկ. Կրթության և գիտության նախարարություն ՀՀ, Հայաստանի պետական ճարատարգիտական համալսարան (Պոլիտեխնիկ). Երևան: Ճարտարագետ.
- ↑ Աբոյան, Արսեն Հովհաննեսի (2010). Ընդհանուր ֆիզիկայի դասընթաց։ Ուսումնական ձեռնարկ. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարություն, Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարան (Պոլիտեխնիկ). Երևան: Ճարտարագետ. ISBN 9789939554747.
- ↑ Աբոյան, Արսեն Հովհաննեսի; Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարություն; Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարան (Պոլիտեխնիկ), eds. (2012). Մեխանիկա և մոլեկուլային ֆիզիկա։ Լաբորատոր աշխատանքների մեթոդական ցուցումներ. Երևան: Ճարտարագետ. ISBN 9789939557328.
- ↑ Աբոյան, Արսեն Հովհաննեսի; Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարություն; Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարան (Պոլիտեխնիկ), eds. (2012). Էլեկտրականություն և մագնիսականություն։ Լաբորատոր աշխատանքների մեթոդական ցուցումներ. Երևան: Ճարտարագետ. ISBN 9789939557335.
- ↑ Աբոյան, Արսեն Հովհաննեսի; Խաչատրյան, Ա; Դրմեյան, Հ (2019). Տեխնիկական բուհում ընդհանուր ֆիզիկայի որոշ թեմաների դասավանդման մեթոդական առանձնահատկությունները։ Ուսումնական ձեռնարկ. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարություն, Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան. Երևան: Ճարտարագետ. ISBN 9789939727738.(չաշխատող հղում)
Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Արսեն Աբոյան» հոդվածին։ |