Վիքիպեդիայում կան հոդվածներ Արսենյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Գուրգեն Բաբկենի Արսենյան (նոյեմբերի 22, 1959(1959-11-22), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ քաղաքական գործիչ, գործարար[1], Ռուսաստանում Հայաստանի դեսպան[2]։ Եղել է ՀՀ ԱԺ 2-րդ, 3-րդ, 5-րդ և 8-րդ գումարումների պատգամավոր։ Տարբեր տարիներին անդամակցել է ՀՀ քաղաքական կուսակցություններից ՀՀԿ-ին, ԲՀԿ-ին և ՔՊԿ-ին։ Հիմնադրել է «ՄԱԿ» կուսակացությունը, եղել է հիմնադիր-նախագահ։

Գուրգեն Արսենյան
Ծնվել էնոյեմբերի 22, 1959(1959-11-22) (65 տարեկան)
ԾննդավայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն Հայաստան
ԿրթությունՀայաստանի պետական տնտեսագիտական համալսարան
Մասնագիտությունքաղաքական գործիչ
Զբաղեցրած պաշտոններՀայաստանի Ազգային ժողովի պատգամավոր, Հայաստանի Ազգային ժողովի պատգամավոր և Հայաստանի Ազգային ժողովի պատգամավոր
ԿուսակցությունՄիավորված Աշխատանքային կուսակցություն
Պարգևներ և
մրցանակներ
«Մոսկվայի 850-ամյակի հիշատակի» մեդալ «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալ «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալ Հայրենիքին մատուցած ծառայությունների համար մեդալ
և «Ազգերի համագործակցության» շքանշան

Կենսագրություն

խմբագրել

Ավարտել է ԵԺՏՀ-ն (1980)։ 1991-1994 թվականներին եղել է ՀՀԿ անդամ, 1991-1992 թվականներին՝ ՀՀԿ քաղաքական խորհրդի անդամ, 2000-2007 թվականներին՝ Ազգային Ժողովի պատգամավոր, 2000 թվականի մայիսի 20-ին Մուրադ Մուրադյանի բնապահպանության նախարար նշանակվելուց հետո Թիվ 29 ընտրատարածքի պատգամավորի տեղը մնաց թափուր, և տեղի ունեցավ արտահերթ մեծամասնական ընտրություններ, որտեղ հաղթեց Գուրգեն Արսենյանը, 2003 թվականին նա ընտրվեց համամասնական ցուցակով՝ գլխավորելով ՄԱԿ-ի ցուցակը և դարձավ ՄԱԿ խմբակցության ղեկավար (2003-2007)։ 2007 թվականի ԱԺ-ի ընտրություններում Արսենյանը ՄԱԿ-ի ցուցակը։ Սակայն նրանք չկարողացան հաղթահարել շեմը, քանի որ պակասեց 0,6% ձայն։ 2012 թվականին Ազգային Ժողովի պատգամավոր է ընտրվել ԲՀԿ համամասնական ցուցակի 3-րդ համարով։ ՀՀ Ազգային Ժողովի ԲՀԿ խմբակցության և արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամ է եղել։ Իրեն պատկանող երկու «Զենեյր» մակնիշի ինքնաթիռները 2012 թվականին նվիրել է Արցախին։ 2021 թվականի հունիսի 20-ին կայացած արտահերթ խորհրդարանական ընտրություններում Քաղաքացիական պայմանագիր կուսակցության համապետական ցուցակով։ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամ։

2024 թվականի օգոստոսի 14-ին ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի հրամանագրով նշանակվել է Ռուսաստանում Հայաստանի դեսպան՝ նստավայրը Մոսկվա[3]։

Պարգևներ

խմբագրել

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. «Իշխանական պատգամավոր Գուրգեն Արսենյանի որդին իր ապագան առայժմ ԱՄՆ-ի հետ է կապում». Hetq.am. 2021-08-16. Վերցված է 2024-08-15-ին.
  2. Ռ/Կ, «Ազատություն» (2024-08-15). «Գուրգեն Արսենյանը նշանակվեց Ռուսաստանում Հայաստանի դեսպան». «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայան. Վերցված է 2024-08-15-ին.
  3. «Գուրգեն Արսենյանը՝ Ռուսաստանի Դաշնությունում ՀՀ դեսպան». Hetq.am. 2024-08-15. Վերցված է 2024-08-15-ին.
  4. Գ. Բ. ԱՐՍԵՆՅԱՆԻՆ «ՀԱՅՐԵՆԻՔԻՆ ՄԱՏՈՒՑԱԾ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱՐ» 2-ՐԴ ԱՍՏԻՃԱՆԻ ՄԵԴԱԼՈՎ ՊԱՐԳԵՎԱՏՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Արտաքին հղումներ

խմբագրել
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստան հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։