Արչետրիի աստղադիտարան
Արչետրիի աստղադիտարան (իտալ.՝ Osservatorio Astrofisico di Arcetri), աստղաֆիզիկական աստղադիտարան է, որը գտնվում է Իտալիայի Ֆլորենցիա քաղաքի ծայրամասում գտնվող Արչետրի լեռնոտ տարածքում։ Հիմնվել է 1807 թվականին։ գտնվում է 1631-1642 թվականների Գալիլեո Գալիլեյի տան՝ Վիլլա Իլ Ջոյելլոյի հարևանությամբ։ Աստղադիտարանի աշխատակիցներն իրականացնում են տեսական և դիտողական աստղագիտություն, ինչպես նաև աստղագիտական գործիքների նախագծում և կառուցում[2]։
Արչետրիի աստղադիտարան | |
---|---|
Տեսակ | աստղագիտական աստղադիտարան և արխիվ |
Աստղադիտարանի կոդ | 030 |
Երկիր | Իտալիա |
Վայր | Ֆլորենցիա |
Հիմնադրվել է՝ | 1869[1] |
Կայք | arcetri.inaf.it(իտալ.) |
Arcetri Observatory Վիքիպահեստում |
Աստղադիտարանի պատմություն խմբագրել
Աստղադիտարանը ստեղծվել է 18-րդ դարի կեսերին Բնական պատմության և ֆիզիկայի թանգարանի շենքում։ 1807 թվականին թանգարանում բացվել են վերապատրաստման, այդ թվում՝ աստղագիտության դասընթացներ։ Նույն թվականին սկսվել են առաջին աստղագիտական դիտարկումները։ 1864 թվականին Դոնատին առաջարկել է աստղադիտարանը տեղափոխել դիտումների համար ավելի բարենպաստ վայր (որտեղ չկա լույս և գետնի ցնցումներ ձիերից)։ Տեղ է ընտրվել Արչետրի բլրի վրա՝ «Ջոյելլո» վիլլայից ոչ հեռու։ 1869 թվականին սկսվեցին նոր աստղադիտարանի կառուցման աշխատանքները։ Նոր աստղադիտարանի պաշտոնական բացումը տեղի է ունեցել 1872 թվականի հոկտեմբերի 27-ին։ 1921 թվականից աստղադիտարանը ստացել է «Աստղաֆիզիկական» անվանումը։ 1924 թվականին կառուցվել է 25 մետր բարձրությամբ արևային աշտարակ՝ հագեցած սպեկտրոգրաֆով և 4 մետր կիզակետային երկարությամբ սպեկտրոհելիոգրաֆով[2]։
Աստղադիտարանի ղեկավարներ խմբագրել
- 1807-1829 - Դոմենիկո Դե Վեկի,
- 1829-1831 - Ժան Լուի Պոնս - գիսաստղ հայտնաբերող,
- 1831-1859 - Ջովանի Բատիստա Ամիչի,
- 1859-1873 - Ջովանի Բատիստա Դոնատի,
- 1873-1889 - պաշտոնը թափուր է եղել, Վիլհելմ Թեմպլը աշխատել է որպես օգնական մինչև իր մահը՝ 1889 թվականը,
- 1894-1921 - Անտոնիո Աբետտի,
- 1921-1953 - Ջորջիո Աբետտի,,
- 1953-1978 - Գուլիելմո Ռիգինի[3],
- 1978-ից առ այսօր – դոկտ. Ֆրանչեսկո Պալա[4]։
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ https://www.arcetri.inaf.it/en/the-observatory/the-observatory-in-brief
- ↑ 2,0 2,1 https://www.eso.org/sci/libraries/lisa/lisa4/proceedings/Gasperini.pdf The Historical Archive of the Arcetri Astrophysical Observatory: Antonio and Giorgio Abetti Archive
- ↑ In Memoriam: Guglielmo Righini (1908—1978)
- ↑ «Direttore: Dr. Francesco Palla». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ մայիսի 19-ին. Վերցված է 2010 թ․ նոյեմբերի 8-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Արչետրիի աստղադիտարան» հոդվածին։ |