Արչանա Սորենգ

հնդիկ կլիմայական ակտիվիստ

Արչանա Սորենգ (հինդի՝ अर्चना सोरेंग, 1996, Ռաժգանգպուր, Սունդարգահ, Հյուսիսային շրջան, Օդիշա (նահանգ), Հնդկաստան[1]), բնապահպան ակտիվիստ, հադիա ժողովրդի ներկայացուցիչ[3]։ Զբաղվել է տեղական բնակչության ավանդույթների և մշակույթի փաստաթղթավորման, պահպանման և խթանման, կլիմայի փոփոխության վերաբերյալ իրազեկության բարձրացման աշխատանքների կազմակերպմամբ։ Սորենգը եղել է Կլիմայի փոփոխության երիտասարդական խորհրդատվական խմբի յոթ անդամներից մեկը, որը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի կողմից ստեղծվել է կազմակերպության երիտասարդական ռազմավարության շրջանակներում[4][5][6][7][8][9][10]։

Արչանա Սորենգ
Ծնվել է1996
ԾննդավայրՌաժգանգպուր, Սունդարգահ, Հյուսիսային շրջան, Օդիշա (նահանգ), Հնդկաստան[1]
Քաղաքացիություն Հնդկաստան
ԿրթությունՏատայի հասարակական գիտությունների ինստիտուտ[2] և Պատնա կանանց քոլեջ[2]
ՄասնագիտությունԿլիմայական ակտիվիստ և բնապահպան

Կենսագրություն խմբագրել

Սորենգը հադիա ժողովրդի ներկայացուցիչ է, ծնվել է 1996 թվականին,Հնդկաստանի Օդիշա նահանգի Սունդարգարհի շրջանի Բիհաբանդհ գյուղում, մեծացել է Օդիշի նահանգի Սունդարգար շրջանի Ռաժգանգպուր քաղաքում[11]։ Հոր մահից հետո դարձել է բնապահպանական ակտիվիստ[12]։ Անդամակցել է Հնդկաստանի կաթոլիկ երիտասարդական շարժմանը[13], եղել է TISS ուսանողական միության նախագահը, նաև Tribal Commission-ի նախագահը, որը հայտնի է նաև որպես Adivasi Yuva Chetna Manch և ընդգրկված է All India Catholic University Federation (AICUF) կազմում[11]։ Vasundhara Odisha-ի գիտաշխատող է։ Կազմակերպությունում զբաղվում է Բհուբանեշվարում քաղաքական պրակտիկ հետազոտություններով՝ աշխատելով բնական ռեսուրսների կառավարման, մարդու իրավունքների և կլիմայի փոփոխության բնագավառում։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 https://www.femina.in/trending/achievers/archana-soreng-warrior-for-climate-change-166943.html
  2. 2,0 2,1 Hoffman R. LinkedIn — 2003.
  3. Bhattacharya, Amava (2020 թ․ օգոստոսի 25). «Tribal communities must be made stakeholders in post-Covid world: Archana Soreng | Bhubaneswar News - Times of India». The Times of India (անգլերեն). Վերցված է 2020 թ․ նոյեմբերի 18-ին.{{cite web}}: CS1 սպաս․ url-status (link)
  4. «Archana Soreng Joins UN Youth Advisory Group On Climate Change». SheThePeople TV (ամերիկյան անգլերեն). 2020 թ․ օգոստոսի 7. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 20-ին.
  5. «Activist Archana Soreng in UN Chief's New Youth Advisory Group on Climate Change». The Wire. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 20-ին.
  6. Arora, Sumit. «Archana Soreng named by UN chief to new advisory group» (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2020 թ․ նոյեմբերի 18-ին.
  7. «Meet Archana Soreng - Indian activist named by UN chief to new advisory group on climate change». Free Press Journal (անգլերեն). Վերցված է 2020 թ․ նոյեմբերի 18-ին.
  8. «First Odia Girl to be Named Into New Advisory Group On Climate Change». KalingaTV (ամերիկյան անգլերեն). 2020 թ․ հուլիսի 29. Վերցված է 2020 թ․ նոյեմբերի 18-ին.
  9. «When Adivasis Feel Secure, They Will Be Able To Enjoy Freedom: Climate Activist Archana Soreng». HuffPost India (անգլերեն). 2020 թ․ օգոստոսի 14. Վերցված է 2020 թ․ նոյեմբերի 18-ին.
  10. «Young Indian Activist Archana Soreng Becomes Part of UN Advisory Group on Climate Change». News18 (անգլերեն). 2020 թ․ հուլիսի 28. Վերցված է 2020 թ․ նոյեմբերի 18-ին.
  11. 11,0 11,1 «Archana Soreng: Warrior For Climate Change». femina.in (անգլերեն). Վերցված է 2020 թ․ օգոստոսի 27-ին.
  12. «Tribal communities must be made stakeholders in post-Covid world: Archana Soreng | Bhubaneswar News - Times of India». The Times of India (անգլերեն). Վերցված է 2020 թ․ օգոստոսի 27-ին.
  13. «UN appoints Indian Archana Soreng to Youth Advisory Group on Climate Change - Vatican News». www.vaticannews.va (անգլերեն). 2020 թ․ հուլիսի 31. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 27-ին.