Արոսենի պարսկական

բույսերի տեսակ
Արոսենի պարսկական
Դասակարգում
Թագավորություն  Բույսեր (Plantae)
Տիպ/Բաժին Անոթավոր բույսեր (Tracheophyta)
Ենթատիպ Սերմնավոր բույսեր (Spermatophytes)
Կարգ Վարդածաղկավորներ (Rosales)
Ընտանիք Վարդազգիներ (Rosaceae)
Ենթաընտանիք Խնձորայիններ (Maloideae)
Ցեղ Արոսենի (Sorbus)
Տեսակ Արոսենի պարսկական (S. persica)
Միջազգային անվանում
Sorbus persica
Կարգավիճակ
Հատուկ պահպանության կարգավիճակ՝
Քիչ մտահոգող տեսակ

Արոսենի պարսկական (լատին․՝ Sorbus persica), վարդազգիների ընտանիքի, արոսենի ցեղի բույս։

Նկարագրություն խմբագրել

Փոքր ծառ կամ թուփ է, 4-6 մ բարձրությամբ։ Բողբոջները թեթևակի աղվամազապատ են։ Տերևները կաշվեկերպ են, էլիպսաձև, երկարավուն կամ կլորա-էլիպսաձև, 5,5-8,5 սմ երկարությամբ ՝ և 3,5-8,5 սմ լայնությամբ, 4-6 բլթականի, տերևաթիթեղի գագաթնային մասում սեղանաբլթակավոր, վերևի կողմից մերկ, ներքևի կողմից պատված սպիտակ-թաղիքանման աղվամազով, սուր ատամնաեզր, 5-7 կողմնային ջղերով։ Ծաղկաբույլերը սակավածաղիկ են։ Ծաղկակիրը ծաղկման ժամանակ աղվամազապատ է, այնուհետև մերկանում է։ Պսակաթերթիկները սպիտակ են, հիմքում սեղմված։ Պտուղը գնդաձև է կամ երկարավուն, կապտակարմրավուն, ծաղկում է հունիսին, պտուղները հասունանում են սեպտեմբերին։

Տարածվածություն խմբագրել

Տարածված է Կովկասում, Միջին Ասիայում, Հյուսիսային Իրանում։ Հայաստանօ տարածքում հանդիպում է Արարատյան դաշտի նախալեռնային գոտում (Գեղարդ), Սևանի ավազանում, Վայքում, Զանգեզուրում և Մեղրիում, ամենուրեք միջին և վերին լեռնային գոտիներում, ծովի մակերևույթից 1300-2400 մ բարձրություններում, բաց, քարքարոտ լանջերում, գիհուտներում, թփուտներում, երբեմն՝ անտառներում։

Կիրառություն խմբագրել

Բարձր դեկորատիվ, դիմացկուն տեսակ է։ Էկոլոգիական տիպը XI: Մշակության հավանական շրջանները 1 -32[1]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Հարությունյան Լ․ Վ․, Հարությունյան Ս․ Լ․, Հայաստանի դենդրոֆլորան, հ. 1, Երևան, «Լույս հրատարակչություն», 1985, էջ (էջ 359)։
 Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Արոսենի պարսկական» հոդվածին։