Արշավում է կարմիր հեծելազորը
«Արշավում է կարմիր հեծելազորը» (ռուս.՝ Скачет красная конница), ռուս նկարիչ, ռուսական ավանգարդի դրոշակակիր, կոնստրուկտիվիտ, սուպրեմատիզմի հիմնադիր Կազիմիր Մալևիչի նկարներից։ Այս ստեղծագործությունը հեղինակը վրձնել է 1928-1932 թվականներն ընկած ժամանակահատվածում։ Յուղաներկով կտավի չափերն են 91 × 140 սմ[2]։
Արշավում է կարմիր հեծելազորը | |
---|---|
տեսակ | գեղանկար |
նկարիչ | Կազիմիր Մալևիչ |
տարի | 1932[1] |
բարձրություն | 91 սանտիմետր |
լայնություն | 140 սանտիմետր |
ստեղծման երկիր | ԽՍՀՄ |
ժանր | բնանկար |
նյութ | յուղաներկ և կտավ |
գտնվում է | Ռուսական թանգարան |
հավաքածու | Ռուսական թանգարան |
պատկերված են
| |
Ծանոթագրություններ | |
Red cavalry riding by Malevich Վիքիպահեստում |
Այսօր «Արշավում է կարմիր հեծելազորը» ստեղծագործությունը պահպանվում և ցուցադրվում է Ռուսական պետական թանգարանում (Սանկտ Պետերբուրգ, Ռուսաստանի Դաշնություն)[2]։
Պատմություն
խմբագրել«Արշավում է կարմիր հեծելազորը» ստեղծագործությունը երկար ժամանակ համարվում էր նկարչի միակ աբստրակտ գործը, որը պաշտոնապես ճանաչվել է որպես խորհրդային արվեստի մաս, քանի որ վերաբերել է Հոկտեմբերյան հեղափոխությանը։ Մալևիչը նկարի հակառակ կողմում 18 թիվ է գրել[3], չնայած այն փաստին, որ նկարն ավելի ուշ է ստեղծել։
Ֆրանսիացի պատմաբան և գրող Ֆիլիպ Վիդելիեն «Հեծելազորը» նկարը, խորհրդային այլ ավանգարդիստական նկարների հետ միասին, համարել է Կարմիր բանակը գովերգող ստեղծագործություն։
Ռեժիսոր-մուլտիպլիկատոր Յուրի Նորշտեյնը նշել է, որ «Կերժենեցի ճակատամարտը» մուլտֆիլմի էպիզոդի նկարահանման ժամանակ տարածության համար օգտագործվել է «Արշավում է կարմիր հեծելազորը» նկարի տեսարանը[4][5]։
Նկարագիր
խմբագրել«Արշավում է կարմիր հեծելազորը» ստեղծագործությունը բաժանված է երեք մասի․
- երկինք
- ցամաք
- մարդիկ (կարմիր հեծելազոր)
Ցամաքի և երկնքի հարաբերությունը համեմատական է 0,618 (ոսկե հատում)։ Հեծելազորը երեք խմբի է բաժանված, որից յուրաքանչյուրում կա չորս ձիավոր։ Ցամաքը նկարված է տասներկու գույնով։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Nakov A. Kasimir Malewicz. Catalogue raisonné — 2002.
- ↑ 2,0 2,1 «Красная конница, Малевич К. С.». rusmuseumvrm.ru. Վերցված է 2023 թ․ հոկտեմբերի 5-ին.
- ↑ «Կտավի մասին». Արխիվացված է օրիգինալից 2023 թ․ մայիսի 28-ին. Վերցված է 2023 թ․ հոկտեմբերի 5-ին.
- ↑ Норштейн Ю. Б. Снег на траве. Фрагменты книги. Лекции по искусству анимации. — М.: ВГИК, журнал «Искусство кино», 2005. — С. 139—143. — 254 с.
- ↑ Норштейн, 2005, էջ 139—143
Արտաքին հղումներ
խմբագրել- «Արշավում է կարմիր հեծելազորը» թանգարանի պաշտոնական կայքում
- Նկարի վերլուծություն Արխիվացված 2023-05-28 Wayback Machine
- Հեղինակի գործերի ցանկ
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Արշավում է կարմիր հեծելազորը կատեգորիայում։ |