Արշակ Հակոբյան
Արշակ Հայրապետի Հակոբյան (հոկտեմբերի 12 (24), 1886, գյուղ Էդիշա (այժմ՝ ԼՂՀ Հադրութի շրջանում)- օգոստոսի 12, 1960, Երևան), հայ բժիշկ, ֆիզիոլոգ, ֆիզիոթերապևտ։ Բժշկական գիտությունների դոկտոր (1936), պրոֆեսոր (1939)։ ՀԽՍՀ գիտությունների վաստակավոր գործիչ։
Ծնվել է | հոկտեմբերի 12, 1886 |
---|---|
Ծննդավայր | ![]() |
Մահացել է | օգոստոսի 12, 1960 (73 տարեկանում) |
Մահվան վայր | Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Ազգություն | Հայ |
Մասնագիտություն | բժիշկ |
Գիտական աստիճան | բժշկական գիտությունների դոկտոր |
ԿենսագրությունԽմբագրել
Ավարտել է Բեռլինի համալսարանի բժշկական ֆակուլտետը (1911)։ 1919 թվականից ապրել է Երևանում, մասնակցել ԵՊՀ բժշկական ֆակուլտետի հիմնադրմանը։ Մինչև 1936 թվականը՝ ԵԲԻ-ում իր հիմնած ֆիզիոլոգիայի, 1936-1960 թվականներին՝ նյարդախտաբանության ամբիոնների վարիչ։ Զբաղվել է նաև կուրորտաբանության հարցերով, նպաստել «Արզնի», «Ջերմուկ» և Վանաձորի առողջարանների կազմակերպմանը։ Մինչև 1989 թվականը նրա անունով էր կոչվում Երևանի կուրորտաբանության և ֆիզիկական բժշկության ԳՀԻ-ն։
ԵրկերԽմբագրել
- Հակոբյան Ա. Հ., Ֆիզիոլոգիա, դասագիրք, 1923:
- Հիստերիկ մուտիզմի յեվ պարալիզների յերկու դեպքեր: (Զեկուցում՝ կարդացված Յերեվանի Բժշկ. Միութ. ժողովում) / Ա. Հակոբյան., Յերեվան, 1926:
- Курорты ССР Армении / А. А. Акопян., Эривань, Изд. Управделами Совнаркома ССРА , 1934.
- Справочник по курортам и домам отдыха ССР Армении: С приложением туристических маршрутов / А. Акопян, Р. Гянджунцян., Эривань, ГИЗ ССР Армении, 1935.
- Туристические и курортные богатства Советской Армении / Доц. В. Г. Дик, С предисл. засл. деят. науки проф. В. А. Александрова, Под ред. проф. А. А. Акопяна, Наркомздрав Армян. Сов. Соц. Республики., Ереван, [Б. и.], 1937.
- Սանդրուժիննիկների և սանհրահանգիչների պատրաստումը Մաս 1: Երևան, Հայպետհրատ, 1941:
- Ինքնօգնություն և փոխադարձ օգնություն: Պրոֆ. Ա. Հ. Հակոբյան, խմբ.՝ Ա. Խրիմլյան, Երևան, Հայպետհրատ, 1941:
- Краткое пособие по травматическим поражениям периферической нервной системы конечностей: Клиника нерв. болезней: В помощь врачам эвакогоспиталей / А. А. Акопян, Г. И. Мирзоян, Наркомздрав АрмССР - Упр. эвакогоспиталей., Ереван, Армгиз, 1944.
- Ժողովածու ներվային հիվանդությունների կլինիկայի գիտական աշխատությունների: Երևան, Հայպետապ, 1948:
- Ներվայնությունը, նրա բուժումը և կանխման հնարավորությունները / Ա. Հ. Հակոբյան, Երևան, Հայպետհրատ, 1949:
- Ալկոհոլիզմը և նրա ազդեցությունը ներվային սիստեմի վրա / Ա. Հ. Հակոբյան, Հ. Ա. Աստվածատրյան, Երևան, Հայպետհրատ, 1955:
- Ալկոհոլը և նրա ազդեցությունը ներվային սիստեմի վրա / Ա. Հ. Հակոբյան, Հ. Ա. Աստվածատրյան, 2-րդ հրատ., ուղղ. և վերամշակ., Երևան, Հայպետհրատ, 1959:
Այս հոդվածի նախնական տարբերակը կամ նրա մասը վերցված է Հայկական համառոտ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ |