Արշակ Հարությունի Գասպարյան (հունվարի 8, 1956(1956-01-08)[1], Ստեփանակերտ), վիրաբույժ-անեսթեզիոլոգ։

Արշակ Գասպարյան
Ծնվել էհունվարի 8, 1956(1956-01-08)[1] (68 տարեկան)
Մասնագիտությունբժիշկ

Կենսագրություն խմբագրել

Ավարտել է Ստավրոպոլի (Ռուսաստան) պետական բժշկական ինստիտուտը (1980 թվական)։ 1981-1992 թվականներին աշխատել է ԼՂՀ մարզային, Մարտունիի կենտրոնական շրջանային, շտապ օգնության հիվանդանոցներում, 1992-1996 թվականներին՝ Ստեփանակերտի կենտրոնական զինվորական կլինիկական հոսպիտալի պոլիկլինիկական ծառայության պետական վիրաբուժական բաժանմունքի օրդինատոր, 1996-2002 թվականներին՝ Խոջալուի զինվորակսսն կայազորային հոսպիտարի ավագ օրդինատոր, 2002 թվականից՝ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտարի ուրոլոգիական, ապա՝ վիրաբուժական բաժանմունքների պետ։

1989-1992 թվականներին Մարտակերտի, Շահումյանի, Հադրութի, Ֆիզուլիի զինվորական, ռազմադաշտային շարժական հոսպիտալներում բուժօգնություն է ցույց տվել հարյուրավոր վիրավոր ազատամարտիկների, նաև մասնակցել է ազատագրական մարտերի։

2012 թ. ՀՀ Նախագահի հրամանագրով պարգևատրվել է Մարտական ծառայության մեդալով[2]։

Ունի բժշկական ծառայության մայորի զինվորական կոչում։

Ծանոթագրություններ խմբագրել

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Ղարաբաղյան ազատագրական պատերազմ (1988—1994) հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո ։