Արմեն Օրուջյան (անգլ.՝ Armen Orujyan, փետրվարի 15, 1974(1974-02-15)), ամերիկահայ գործարար, նորարարական էկոհամակարգերի մասնագետ, գիտությունների թեկնածու, Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամի (FAST) հիմնադիր տնօրեն, Athgo (ԱԹՀԳՕ) կորպորացիայի հիմնադիր և նախկին նախագահ[1]։

Արմեն Օրուջյան
Դիմանկար
Ծնվել էփետրվարի 15, 1974(1974-02-15) (50 տարեկան)
ԿրթությունԼոս Անջելեսի կալիֆոռնյան համալսարան և Քլերմոնթի հետբուհական համալսարան
Գիտական աստիճանգիտությունների թեկնածու
Մասնագիտությունգիտնական և քաղաքական գործիչ
ԱշխատավայրՏՀՏ և Զարգացման Գլոբալ դաշինք, Broadband Commission for Digital Development?, ԱԹՀԳՕ և Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամ

Գործունեություն խմբագրել

Օրուջյանը Լոս Անջելեսի կալիֆոռնյան համալսարանից ստացել է քաղաքագիտության բակալավրի աստիճան, Քլերմոնթի հետբուհական համալսարանի քաղաքագիտության և տնտեսագիտության դպրոցից՝ մագիստրոսի և գիտությունների թեկնածուի կոչում։

1999 թվականին Օրուջյանը հիմնադրել է Athgo կորպորացիան, որը խորհրդատվական կարգավիճակ ունի ՄԱԿ-ի Տնտեսական և Սոցիալական խորհրդում, ՄԱԿ-ի Հանրային տեղեկատվության բաժնում և Մտավոր սեփականության համաշխարհային կազմակերպությունում[2][3]։

Գործունեության սկզբնական շրջանում Օրուջյանը մասնակցել է տարբեր քաղաքական գործընթացների, որպես խորհրդական աշխատել ԱՄՆ-ում տարբեր քաղաքական արշավների, այդ թվում՝ նախագահական նախընտրական արշավների շրջանակում։ 2001 թվականին երիտասարդների և սոցիալական խնդիրներ ունեցողների համար հնարավորությունների ստեղծման ուղղությամբ իրականացվող ծրագրերի շրջանակում Օրուջյանը նախաձեռնել է մարդու իրավունքների հարցերին վերաբերող շարժում, որի ցույցերին Լոս Անջելեսում մասնակցել է ավելի քան 40 000 երիտասարդ և շահառու քաղաքացի։ Սոցիալական ցանցերի հնարավորություններն օգտագործելով և համախմբելով երիտասարդների ներուժը՝ շարժումն այսօր դարձել է ամենամյա նախաձեռնություն, որի համակիրների թիվը գերազանցում է 150 000-ը:[փա՞ստ]

2006 թվականին Օրուջյանը դարձել է ՄԱԿ-ի ՏՀՏ և Զարգացման Գլոբալ դաշինքի (GAID) հիմնադիր անդամ և մինչև 2013 թվականը եղել GAID-ի համանախագահը։ Օրուջյանը ճանաչվել է ՄԱԿ-ի տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաների և երիտասարդության հարցերով էլ.-առաջնորդ, ընտրվել որպես «Asia Society»-ի՝ մինչև 40 տարեկան երիտասարդ առաջնորդ[4][5][6]։ Մինչև 2015 թվականին եղել է ՄԱԿ-ի թվային տեխնոլոգիաների հարցերով ընդլայնված հանձնաժողովի հանձնակատար[3]։

2016 թվականին Օրուջյանը դարձել է Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամի գործադիր տնօրեն[7]։ Նրա ղեկավարությամբ Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամը Հայաստանում մեկնարկել է կրթաթոշակ ԳՏԻՄ-ի ասպիրանտների լավագույն 10%-ի համար[8] և Հայաստանում հիմնադրել է առաջին գիտա-տեխնոլոգիական ցանցը[9]։

2017 թվականին Օրուջյանը դարձել է Ռայս համալսարանի Ջեյմս Ա. Բեյքերի անվան հանրային քաղաքականության ինստիտուտի խորհրդատվական խորհրդի անդամ[10]։

Մրցանակներ խմբագրել

  • Քլերմոնթի համալսարանի կողմից արժանացել է զգալի ձեռքբերումներ արձանագրած շրջանավարտի մրցանակի[11]

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Արմեն Օրուջյան. FAST-ը ցավազրկող չէ, այն հակաբիոտիկ է
  2. «Armen Orujyan». athgo.org. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ մայիսի 29-ին. Վերցված է 2018 թ․ ապրիլի 2-ին.
  3. 3,0 3,1 «ORUJYAN». www.broadbandcommission.org. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ մարտի 30-ին. Վերցված է 2018 թ․ ապրիլի 2-ին.
  4. Հայ երիտասարդը` ՄԱԿ-ի հանձնաժողովներից մեկի ղեկավար
  5. ԱՄԵՐԻԿԱՀԱՅ ԴՈԿՏՈՐԸ ՄԱԿ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՂԵԿԱՎԱՐ(չաշխատող հղում)
  6. «Armen Orujyan: FAST is not a painkiller, we're more of an antibiotic». mediamax.am. Վերցված է 2018 թ․ ապրիլի 2-ին.
  7. «FAST Foundation announces Advisory Board and CEO». mediamax.am. Վերցված է 2018 թ․ ապրիլի 2-ին.
  8. «FAST fellowship program: The first step to education-science ecosystem». mediamax.am. Վերցված է 2018 թ․ ապրիլի 2-ին.
  9. Mediamax. «FAST's Angels Network to connect business and science in Armenia». itel.am. Վերցված է 2018 թ․ ապրիլի 2-ին.
  10. «Blanchard, Duncan Williams and Orujyan elected to Baker Institute Board of Advisors». news.rice.edu. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ մարտի 30-ին. Վերցված է 2018 թ․ ապրիլի 2-ին.
  11. «Alumni Recognition -». www.cgu.edu. Վերցված է 2018 թ․ ապրիլի 2-ին.