Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամ

Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամ (անգլ.՝ Foundation for Armenian Science and Technology, FAST), 2016 թվականին ստեղծված հիմնադրամ, որի առաքելությունն է Հայաստանում և նրա սահմաններից դուրս տեխնոլոգիական նորարարության և գիտական առաջխաղացման խթանի համար նպաստավոր էկոհամակարգ ստեղծել: FAST-ը մտադիր է համախմբել Հայաստանի, հայկական աշխարհի ու միջազգային համայնքի գիտական, տեխնոլոգիական և ֆինանսական ռեսուրսները[1]:

Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամ
Տեսակհիմնադրամ
ԵրկիրFlag of Armenia.svg Հայաստան
Հիմնադրված2016
ՀիմնադիրՌուբեն Վարդանյան, Նուբար Աֆեյան և Մեսրոպ քահանա Արամյան
Կայքfast.foundation

ՊատմությունԽմբագրել

Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամը (FAST) ստեղծվել է որպես տեխնոլոգիական և գիտական շրջադարձային նշանակության ձեռքբերումները Հայաստանի հիմնարար գիտական, տեխնոլոգիական, ինժեներական և մաթեմատիկական (STEM) ավանդույթների վերածնման միջոցով երկիր բերելու, նորարարությունների համար նպաստավոր միջավայր ստեղծելու, գիտությունների և տեխնոլոգիաների ոլորտում կրթության զարգացման, ինչպես նաև վենչուրային կապիտալի գործուն էկոհամակարգի ձևավորման հարթակ:

Հիմնադրամի համահիմնադիրներն են Ռուբեն Վարդանյանը և Նուբար Աֆեյանը՝ «Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» (IDeA) հիմնադրամի կողմից, Հայր Մեսրոպ Արամյանը՝ «Այբ» և «Լույս» հիմնադրամների կողմից և ձեռնարկատեր Արթուր Ալավերդյանը:

2017 թվականի ապրիլին «Աթհգո» կորպորացիայի հիմնադիրն ու նախագահ Արմեն Օրուջյանը դարձել է հիմնադրամի գլխավոր գործադիր տնօրեն[2][3]:

ԾանոթագրություններԽմբագրել