Արմեն Մարտիրոսյան (զինվոր)
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Մարտիրոսյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Արմեն Մարտիրոսյան (դեկտեմբերի 7, 1996, Գանձակ, Գեղարքունիքի մարզ, Հայաստան - մայիսի 11, 2016, Թալիշ, Մարտակերտի շրջան, Արցախ), ապրիլյան քառօրյա պատերազմի մասնակից հայկական կողմից, պայմանագրային զինծառայող, հետախույզ։
Արմեն Մարտիրոսյան | |
---|---|
1996-2016 | |
Ծննդավայր | Գեղարքունիքի մարզի Գանձակ գյուղ |
Մահվան վայր | Արցախի Հանրապետություն |
Քաղաքացիություն | |
Ծառայության տարիներ | 2015-2016 |
Կոչում | շարքային |
Զորամաս | ՊԲ-ի՝ Թալիշ գյուղում տեղակայված զորամաս |
Մարտեր/ պատերազմներ | Արցախա-ադրբեջանական սահմանային պատերազմ (2016) |
Պարգևներ |
|
Կենսագրություն
խմբագրելԱրմեն Մարտիրոսյանը ծնվել է 1996 թվականի դեկտեմբերի 27-ին, Գեղարքունիքի մարզի Գանձակ գյուղում։ Սովորել է Գանձակ գյուղի թիվ 1 միջնակարգ դպրոցում։ Դպրոցն ավարտելուց հետո 2011 թվականին ընդունվել է Գավառի երաժշտական քոլեջը։ Երաժշտական կրթությունից բացի Արմենը զբաղվում էր Արևելյան մարզաձևով։ Արմենը տանը փոքրն էր, ունի երեք քույր։ Տանը՝ Արմենին նվիրված անկյունը իր դաշնամուրի վրա են պատրաստել[1]։ Իսկ դպրոցում Ռազմագիտության դասասենյակ և փառքի անկյուն է բացվել Արմենի ներկայությունը պահելու և սերունդներին դաստիարակելու համար։ 2015 թվականին զորակոչվել է բանակ։ Ծառայում էր Մարտակերտի շրջանի Մատաղիս գյուղում, այնուհետև տեղափոխել է Թալիշ գյուղ , որպես ավագ հետախույզ-գնդացրորդ[2] :
Մարտական գործողություններ
խմբագրելՄայիսի 10-ին ադրբեջանական կողմը լայնածավալ ռազմական գործողություններ է սկսում սահմանագծում։ Արմենը իրականացնում է հետախույզի բարդ ու պատասխանատու աշխատանքը, վիրավորվում, սակայն իսկույն վերադառնում է առաջնագիծ և աչքի ընկնում խիզախությամբ։ Սակայն, ԼՂՀ ՊԲ հյուսիսային ուղղությամբ տեղակայված Թալիշի զորամասերից մեկի պահպանության տեղամասում մայիսի 11-ին, ժամը 20:00-ի սահմանաններում մահացու հրազենային վիրավորում է ստանում[3]։
Պարգևներ
խմբագրել- ԼՂՀ Նախագահի կողմից Մարտական ծառայության մեդալ
- ՀՀ Նախագահի կողմից «Արիություն» մեդալ
- ՀՀ «Ղարաբաղյան պատերազմի վետերաններ» մեդալ
- ՀԿ-ի «Հայրենիքի պաշտպանության համար» մեդալ
Հուղարկավորություն
խմբագրելՀոգեհանգիստը տեղի է ունեցել 2016 թվականի մայիսի 12-ին ժամը 18:00-ին, իսկ հուղարկավորությունը՝ 2016 թվականի մայիսի 13-ին, ժամը 13:30-ին Գանձակ գյուղի եկեղեցում[4]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Հերոս Արմեն Մարտիրոսյանը
- ↑ «Արմեն Հրայրի Մարտիրոսյան». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ մայիսի 7-ին. Վերցված է 2017 թ․ հուլիսի 3-ին.
- ↑ Հորն ասել ենք, որ վիրավորվել է՝ գալիս է. զոհված զինծառայողը Գանձակ գյուղից էր (ֆոտո)
- ↑ Մարտական դիրքում զոհված զինծառայողը զինվորական կարգով հուղարկավորվեց հայրենի գյուղում(չաշխատող հղում)
Արտաքին հղումներ
խմբագրել- Դիսկուրս. Արմեն Մարտիրոսյան, Մհեր Շահգելդյան
- Մարտական դիրքում զոհված զինծառայողը զինվորական կարգով հուղարկավորվեց հայրենի գյուղում
- Գանձակը հրաժեշտ տվեց իր հերոս-զինծառայողին (ֆոտոշարք)