Արմեն Մարտիրոսյան (դիվանագետ)

Վիքիպեդիայում կան հոդվածներ Մարտիրոսյան ազգանունով այլ մարդկանց մասին:
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Արմեն Մարտիրոսյան (այլ կիրառումներ)

Արմեն Սերգեյի Մարտիրոսյան (փետրվարի 10, 1961(1961-02-10), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), ՀՀ պետական և քաղաքական գործիչ, դիվանագետ, Հնդկաստանում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան։

Արմեն Սերգեյի Մարտիրոսյան
(4-րդ) Հնդկաստանում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան
 4 ապրիլի 2015 -
Նախորդող Արա Հակոբյան
Հաջորդող ներկայումս պաշտոնավարում է
(3-րդ) ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ
2003 - 10 օգոստոսի 2009
Նախորդող Մովսես Աբելյան
Հաջորդող Կարեն Նազարյան
(4-րդ) Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան
22 օգոստոսի 2009 - 28 դեկտեմբերի 2013
Նախորդող Կարինե Ղազինյան
Հաջորդող Վահան Հովհաննեսյան
 
Կուսակցություն՝ ԽՄԿԿ
Կրթություն՝ ՀԱՊՀ և Կոլումբիայի համալսարան
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ և դիվանագետ
Ծննդյան օր փետրվարի 10, 1961(1961-02-10) (62 տարեկան)
Ծննդավայր Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն  ԽՍՀՄ և  Հայաստան
 
Պարգևներ
Մխիթար Գոշի մեդալ

Կրթություն խմբագրել

Աշխատանքային գործունեությունը խմբագրել

  • 1983-1987 թթ. - աշխատել է «Հրազդանմեքենա» արտադրական միավորումում։
  • 1993-1994 թթ. - Փոքր ձեռնարկությունների «Իկար» միավորման տնօրենի տեղակալ։
  • 1994 թ. - «Հրազդանմեքենա» արտադրական միավորման գլխավոր տնօրենի տեղակալ։
  • 1994-1995 թթ. - «Տեխնոմարկետ» դուստր արտադրական միավորման տնօրեն։

Պետական և քաղաքական գործունեությունը խմբագրել

  • 1987-1990 թթ. – եղել է ՀԼԿԵՄ Հրազդանի շրջկոմի առաջին քարտուղար։
  • Ընտրվել է Հրազդանի քաղաքային խորհրդի պատգամավոր։
  • 1990 թ. մայիսի 20-ին ընտրվել է ՀՀ Գերագույն խորհրդի պատգամավոր թիվ 138 ընտրատարածքից՝ պաշտոնավարելով մինչև 1995 թ.։
  • 1992-1993 թթ. - ՀՀ վարչապետի խորհրդական։
  • 1995 թ. հուլիսի 5-ին ընտրվել է ՀՀ Ազգային ժողովի 1-ին գումարման պատգամավոր թիվ 74 ընտրատարածքից՝ պաշտոնավարելով մինչև 1999 թ.։ Եղել է ԱԺ ֆինանսավարկային, բյուջետային և տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ։ ԱԺ «Բարեփոխումներ» պատգամավորական խմբի ղեկավար։

Դիվանագիտական ծառայությունը խմբագրել

  • 1999-2003 թթ. - ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ։
  • 2003-2009 թթ. - ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ։
  • 2009 թ. օգոստոսի 10-ին ՀՀ Նախագահի հրամանագրով ազատվել է Միավորված ազգերի կազմակերպությունում Հայաստանի Հանրապետության մշտական ներկայացուցչի պարտականություններից[1]։
  • 2009 թ. օգոստոսի 22-ին ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան[2]։
  • 2013 թ. դեկտեմբերի 28-ին ՀՀ Նախագահի հրամանագրով ազատվել է Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի պարտականություններից[3]։
  • 2015 թ. ապրիլի 4-ին ՀՀ Նախագահի հրամանգրով նշանակվել է Հնդկաստանի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան[4]։
  • 2016 թվականի նոյեմբերի 23-ին ՀՀ Նախագահի հրամանգրով համատեղության կարգով նշանակվել է Բանգլադեշի Ժողովրդական Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը` Նյու Դելի)[5]։
Նախորդող
պաշտոնը հիմնադրվել է
ՀՀ Ազգային ժողովի «Բարեփոխումներ» պատգամավորական խմբի ղեկավար
Արմեն Մարտիրոսյան

հուլիսի 23, 1995 - հունիսի 17, 1999
Հաջորդող
պաշտոնը վերացվել է
Նախորդող
Մովսես Աբելյան
Միավորված ազգերի կազմակերպությունում Հայաստանի Հանրապետության մշտական ներկայացուցիչ
Արմեն Մարտիրոսյան

2003 - օգոստոսի 10, 2009
Հաջորդող
Կարեն Նազարյան
Նախորդող
Կարինե Ղազինյան
Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան
Արմեն Մարտիրոսյան

օգոստոսի 22, 2009 - դեկտեմբերի 28, 2013
Հաջորդող
Վահան Հովհաննեսյան
Նախորդող
Արա Հակոբյան
Հնդկաստանի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան
Արմեն Մարտիրոսյան

ապրիլի 4 2015 -
Հաջորդող
ներկայումս պաշտոնավարում է

Ծանոթագրություններ խմբագրել