Վահան Հովհաննեսյան
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Վահան Հովհաննիսյան (այլ կիրառումներ)
Վահան Էդուարդի Հովհաննեսյան (օգոստոսի 16, 1956, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ - դեկտեմբերի 28, 2014, Բեռլին, Գերմանիա[1]), հայ քաղաքական գործիչ, Հայ Հեղափոխական Դաշնակցության անդամ։ Ազգային ժողովի պատգամավոր (1999-2013), 2008 թվականի ՀՀ նախագահական ընտրությունների թեկնածու։
Վահան Էդուարդի Հովհաննեսյան | |
---|---|
Ծնվել է | օգոստոսի 16, 1956 |
Ծննդավայր | Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Մահացել է | դեկտեմբերի 28, 2014 (58 տարեկան) |
Մահվան վայր | Բեռլին, Գերմանիա |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ և Հայաստան |
Կրթություն | Մոսկվայի պետական մանկավարժական համալսարան (1978) |
Մասնագիտություն | քաղաքական գործիչ |
Զբաղեցրած պաշտոններ | Հայաստանի Ազգային ժողովի պատգամավոր |
Կուսակցություն | ՀՅԴ |
Պարգևներ և մրցանակներ | |
Vahan Hovhannisyan Վիքիպահեստում |
Կենսագրություն
խմբագրելՎահան Հովհաննեսյանը 1978 թվականին ավարտել է Մոսկվայի մանկավարժական համալսարանը գիտական կոչումներով պատմության և հնագիտության մեջ։ 1978-1980 թթ. ծառայել է խորհրդային բանակում։ Հաջորդ ինը տարիները «Էրեբունի» թանգարանում եղել է գիտաշխատող և գիտահետազոտական բաժնի վարիչ։ 1989 թ. Հովհաննեսյանը գիտաշխատող է եղել ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտում։
Քաղաքական գործունեություն
խմբագրել1990-1992 թթ. Վահան Հովհաննեսյանը մասնակցել է Արցախի ազատագրական պայքարին։ Նաև անդամագրվել է ՀՅԴ Հայաստանի Կենտրոնական կոմիտեին և 1992-1995, անդամ է եղել ՀՅԴ-ի բյուրոյին։ 1995-1998 թթ. բանտարկված է եղել՝ քաղաքական դրդապատճառներով (հետագայում չհաստատված մեղադրանքներով)։ 1998-1999 թթ. աշխատել է ՀՀ Նախագահի խորհրդական, տեղական ինքնակառավարման հարցերով հանձնաժողովի նախագահ։ 1999-2003 թթ.՝ ԱԺ պատգամավոր է եղել (թիվ 17 ընտրատարածք)։ Ընտրվել է ՀՀ ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ։
2003, 2007, 2012 թվականներին ԱԺ պատգամավոր է ընտրվել ՀՅԴ համամասնական ընտրացուցակով։ Հունիսի 12, 2003 թվականին և 2007 թ. հունիսի 7-ին ընտրվել է ԱԺ նախագահի տեղակալ[2], հրաժարական է ներկայացրել 2008 թ.։ Հովհաննիսյանը ՀՅԴ-ի թեկնածուն էր 2008 թվականի Հայաստանի նախագահական ընտրություններին։
2013 թ. դեկտեմբերի 28-ին ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել էր Գերմանիայի Դաշնային հանրապետությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան[3]։
Մահացել է 2014 թվականի դեկտեմբերի 28-ին շագանակագեղձի քաղցկեղ հիվանդության բարդությունից[4][5]։
Երկեր
խմբագրելԾանոթագրություններ
խմբագրել- ↑ «Tert.am. Մահացել է Գերմանիայում ՀՀ դեսպան Վահան Հովհաննիսյանը». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ դեկտեմբերի 28-ին. Վերցված է 2014 թ․ դեկտեմբերի 28-ին.
- ↑ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀԻ ՏԵՂԱԿԱԼ ԸՆՏՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
- ↑ Վ. ՀՈՎՀԱՆՆԵՍՅԱՆԻՆ ԳԵՐՄԱՆԻԱՅԻ ԴԱՇՆԱՅԻՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՏԱԿԱՐԳ ԵՎ ԼԻԱԶՈՐ ԴԵՍՊԱՆ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ
- ↑ Բեռլինում մահացել է Վահան Հովհաննեսյանը
- ↑ «Ծանր հիվանդությունից հետո մահացել է Գերմանիայում Հայաստանի դեսպան Վահան Հովհաննիսյանը»: ՄեդիաՄաքս։ Վերցված՝ 10 Հունվարի 2014։
- ↑ Լինել Վահան Հովհաննիսյան
- ↑ «Vahan Hovanessian's Novel 'The Mandylion' Released in English». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ դեկտեմբերի 28-ին. Վերցված է 2014 թ․ դեկտեմբերի 28-ին.
Արտաքին հղումներ
խմբագրելՆախորդող Ռազմիկ Մարտիրոսյան |
ՀՀ Ազգային ժողովի պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ Վահան Հովհաննեսյան 17 հունիսի 1999-12 հունիսի 2003 |
Հաջորդող Մհեր Շահգելդյան |
Նախորդող Գագիկ Ասլանյան |
ՀՀ Ազգային ժողովի նախագահի տեղակալ Վահան Հովհաննեսյան 12 հունիսի 2003-28 փետրվարի 2008 |
Հաջորդող Հրայր Կարապետյան |
Նախորդող Հրայր Կարապետյան |
ՀՀ Ազգային ժողովի ՀՅԴ խմբակցության ղեկավար Վահան Հովհաննեսյան 2 մարտի 2008-31 մայիսի 2012 |
Հաջորդող Արմեն Ռուստամյան |
Նախորդող Արմեն Մարտիրոսյան |
Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում ՀՀ Արտակարգ և լիազոր դեսպան Վահան Հովհաննեսյան 28 դեկտեմբերի 2013 - 28 դեկտեմբերի 2014 |
Հաջորդող Աշոտ Սմբատյան |
Վիքիքաղվածքն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վահան Հովհաննեսյան» հոդվածին։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վահան Հովհաննեսյան» հոդվածին։ |