Արա Հակոբյան (պետական գործիչ)
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Արա Հակոբյան (այլ կիրառումներ)
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Հակոբյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Արա Լևոնի Հակոբյան (նոյեմբերի 3, 1962, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), պետական և քաղաքական գործիչ, պետական և դիվանագիտական ծառայություն։ «Ազգային օրակարգ» կուսակցության Խորհրդի նախագահ, համահիմնադիր։
Արա Հակոբյան | |
---|---|
Ծնվել է | նոյեմբերի 3, 1962 (61 տարեկան) |
Ծննդավայր | Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Կրթություն | Երևանի պետական համալսարան և ՀԱՀ |
Մասնագիտություն | գործարար կառավարում, ֆիզիկա |
Գործունեություն | պետական և քաղաքական գործիչ, պետական և դիվանագիտական ծառայություն |
Աշխատավայր | «Ազգային օրակարգ» կուսակցության Խորհրդի նախագահ |
Երեխաներ | երեք զավակ |
Կրթություն
խմբագրել1979-1984 թթ․ Երևանի պետական համալսարան (ԵՊՀ), ֆիզիկոս։
1991-1993 թթ․ Հայաստանի ամերիկյան համալսարան, գործարար կառավարման մագիստրոս։
Աշխատանք
խմբագրելԴիվանագիտական ծառայություն
խմբագրել2009-2015 թթ․Հնդկաստանի Հանրապետությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան[1] (նստավայրը՝ Նյու Դելի)։
2010-2015 թթ․ Շրի Լանկայի Ժողովրդավարական Սոցիալիստական Հանրապետությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Նյու Դելի)։
2011-2015 թթ․ Նեպալի Դաշնային Ժողովրդավարական Հանրապետությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Նյու Դելի)։
2011-2015 թթ․ Մալայզիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Նյու Դելի)։
2011-2013 թթ․ Ինդոնեզիայի Հանրապետությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Նյու Դելի)[2]։
Պետական ծառայություն
խմբագրել2005-2008 թթ․ ՀՀ վարչապետի խորհրդական՝ միջազգային կազմակերպությունների հետ համագործակցության և տեղեկատվական տեխնոլոգիաների հետ կապված հարցերով։
2003-2005 թթ․ ՀՀ կառավարությանը կից պետական գույքի կառավարման վարչության պետի տեղակալ։
2001-2003 թթ․ ՀՀ պետական գույքի կառավարման նախարարի տեղակալ։
1997-1999 թթ․ ՀՀ առևտրի և արդյունաբերության նախարարության Առևտրի համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) հարցերով վարչության պետ, 1999-2000 թվականներին Միջազգային կազմակերպությունների, օրենսդրության և իրավաբանական գլխավոր վարչության պետ։
1994-1996 թթ․ ՀՀ Էկոնոմիկայի նախարարության արտաքին առևտրի քաղաքականության բաժնի գլխավոր մասնագետ, 1996-1997 թվականներին Առևտրի համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) հետ համագործակցության բաժնի պետ։
Աշխատանք միջազգային կազմակերպություններում
խմբագրել2000-2001 թթ․ Առևտրի համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) քարտուղարության (Ժնև, Շվեյցարիա) տնտեսական հետազոտությունների և վերլուծությունների վարչության տնտեսական հարցերով մասնագետ։
1998-2000 թթ․ «Քաղաքականության և իրավական խորհրդատվության հայ-եվրոպական կենտրոն»-ի (AEPLAC, TACIS) գործադիր տնօրեն։
Գիտական գործունեություն
խմբագրել1991-1993 թթ․ ԵՊՀ «Լազերային տեխնիկա» ԳԱՄ արտադրամասի պետ, փոքր ձեռնարկության փոխտնօրեն, գիտական թեմայի ղեկավար։
1987-1991 թթ․ ԵՊՀ ֆիզիկայի ֆակուլտետի Քվանտային էլեկտրոդինամիկայի ամբիոնի գիտաշխատող։
1986-1987 թթ․ ԵՊՀ «Կոնդենսացված միջավայրերի ֆիզիկա» ԳՀԻ ինժեներ։
Քաղաքական և հասարակական գործունեություն
խմբագրել2020թ. Կամավորական ջոկատ։
Մասնակցել է Արցախի պաշտպանության համար մղված մարտական գործողություններին։
2019 թվականի նոյեմբերի 2-ին Հիմնադիր համագումարի կողմից ընտրված «Ազգային օրակարգ» կուսակցության Խորհրդի նախագահ։
2018 թվականի դեկտեմբերի 24-ին հռչակված «Ազգային օրակարգ» կուսակցության Հիմնադիր հանձնախմբի անդամ։
2018 թվականին հիմնադրված «Ազգային օրակարգ» հիմնադրամի հոգեբարձուների Խորհրդի նախագահ, համահիմնադիր։
1990 թվականի ապրիլի 2-ին հռչակված Հայաստանի հանրապետական կուսակցության Հիմնադիր հանձնախմբի անդամ[3]։
1989-1990 թթ․ Ազգային ինքնորոշում միավորում (ԱԻՄ) կազմակերպության Խորհրդի անդամ։
1989-1990 թթ․ «Անկախության բանակ» ռազմաքաղաքական կազմակերպության անդամ։
Մասնակցել է Հայաստանի սահմանների պաշտպանությանը, այդ թվում՝ Երասխավանի, Նուբարաշենի, Ոսկեպարի մարտերին։
Այլ տեղեկություններ
խմբագրել1984-1986 թթ․ ծառայել է Խորհրդային բանակում (Բաթում, Վրաստան) տանկային գնդի կապի դասակի հրամանատար, լեյտենանտ։
Պարգևներ
խմբագրել2006 թվականին ՀՀ վարչապետի Պատվո շքանշան։
2004 թվականին ՀՀ վարչապետի գովասանագիր։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ «Արա Հակոբյանը նշանակվել է Հնդկաստանում Հայաստանի դեսպան». «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայան. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 20-ին.
- ↑ «Արա Հակոբյանը Ինդոնեզիայում ու Հնդկաստանում` ՀՀ դեսպան». www.panorama.am. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 20-ին.
- ↑ «Կուսակցության պատմությունը / Կուսակցություն / Հայաստանի Հանրապետական կուսակցություն». www.hhk.am. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 20-ին.