Արմեն Ղասաբյան
Արմեն Հարությունի Ղասաբյան (հոկտեմբերի 2, 1963, Երևան), վիրաբույժ։ ՀՀ բանակի պահեստի մայոր (2003 թվական)։
Ծնվել է | հոկտեմբերի 2, 1963 (60 տարեկան) |
---|---|
Քաղաքացիություն | Հայաստան |
Կրթություն | Երևանի Մխիթար Հերացու անվան Պետական Բժշկական Համալսարան |
Մասնագիտություն | բժիշկ |
Կենսագրություն խմբագրել
1982-1984 թվականներին ծառայել է ԽՍՀՄ ԶՈՒ-ում։ Ավարտել է Երևանի պետական բժշկական համալսարանը (1991 թվական)։ 1991-2003 թվականներին աշխատել է Երևանի շտապ օգնության երրորդ կայանում, երկաթգծի հիվանդանոցում, կենտրոնական կլինիկական, «Օմար» կայազորային հոսպիտալներում։ 1991-1994 թվականներին «Հատուկ գնդի», բժիշկների ուժեղացված հատուկ ջոկատի կազմերում մասնակցել է ՀՀ Գորիսի, Նոյեմբերյանի և ԼՂՀ Շահումյանի (Բուզլուխ, էրքեջ, Մանաշիդ), Մարտակերտի (Կիչան, Սխրավենդ), Լաչինի (Ղոչազ), Քելբաջարի (Օմարի լեռնանցք) ինքնապաշտպանական և ազատագրական մարտերին։ Շրջանային կենտրոնական հիվանդանոցներում և ռազմադաշտային շարժական հոսպիտալներում բուժօգնություն է ցույց տվել վիրավոր ազատամարտիկներին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Ղարաբաղյան ազատագրական պատերազմ (1988—1994) հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո ։ |