Արմեն Գրիգորյան (մարզական գործիչ)

(Վերահղված է Արմեն Լևոնի Գրիգորյանից)
Վիքիպեդիայում կան հոդվածներ Գրիգորյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Արմեն Լևոնի Գրիգորյան (01 փետրվար 1961, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), Հայաստանի պետական և մարզական գործիչ։

Արմեն Գրիգորյան
Ծնվել էմարտի 2, 1961(1961-03-02) (63 տարեկան)
ԾննդավայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
ԿրթությունՖիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտ (1982) և Հայաստանի Հանրապետության պետական կառավարման ակադեմիա (2003)

Կրթություն խմբագրել

Աշխատանքային գործունեություն խմբագրել

  • 1981-1983 թթ. - «Բուրեվեստնիկ» մարզական ընկերության սուսերամարտի հրահանգիչ։
  • 1986-1988 թթ. – Հայկական ԽՍՀ լուսավորության մինիստրության սուսերամարտի մասնագիտացված մարզադպրոցի մարզիչ-մանկավարժ։
  • 1985-1986 թթ. – Երքաղխորհրդի սուսերամարտի մասնագիտացված մարզադպրոցի մարզիչ-մանկավարժ։
  • 1987-1996 թթ. – Կերպարվեստի կոմբինատի փականագործ, արտադրական տեղամասի պետ։
  • 1990-1992 թթ.- Կոշիկի «Նաիրի» գործարանի գլխավոր տնօրեն։
  • 1996-1998 թթ. – Կերպարվեստի կոմբինատի տնօրենի տեղակալ։
  • 1998-2003 թթ. – ՀՀ մշակույթի, երիտասարդության հարցերի և սպորտի նախարարության ֆիզիկական կուլտուրայի և սպորտի վարչության պետ։
  • 1999 թվականից – Հայաստանի սուսերամարտի ֆեդերացիայի նախագահ։
  • 2001-2010 թթ. - Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի գլխավոր քարտուղար։
  • 2003-2007 թթ. - ՀՀ Կառավարությանն առընթեր Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական կոմիտեի նախագահի տեղակալ։
  • 2007 թ. հունիսի 6-ին ՀՀ վարչապետի որոշմամբ ազատվել է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական կոմիտեի նախագահի տեղակալի պաշտոնից[1]։
  • 2007 թ. հունիսի 6-ին ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար։
  • 2007-2012 թթ. Համաշխարհային Համահայկական Խաղերի Կոմիտեի Նախագահ։
  • 2008 թ. ապրիլի 16-ին ՀՀ Նախագահի հրամանագրով վերանշանակվել է ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար[2]։
  • 2010 թ. հունվարի 29-ին ՀՀ Նախագահի հրամանագրով ազատվել է ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի պաշտոնից[3]։
  • 2012 թ.-Հայ-Ռուսական Համալսարանի Ֆիզկուլտուրայի և Առողջ Ապրելակերպի ամբիոնի վարիչ։
  • 2017 թ.-ՀՀ ԲՈԿ-ի մանկավարժական 065 մասնագիտական խորհրդի անդամ, նախագահի տեղակալ։
  • 2021 թ. Հայաստանի Ազգային Օլիմպիական Կոմիտեի փոխնախագահ։

Պարգևներ և կոչումներ խմբագրել

  • Մանկավարժական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր։
  • Հայաստանի Մանկավարժահոգեբանական Գիտությունների Ակադեմիայի իսկական անդամ Ակադեմիկոս։
  • ՀՀ Նախագահի շնորհակալագիր։
  • ՀՀ Սպորտի և երիտասարդության հարցերով նախարարության բացառիկ ծառայությունների համար ոսկե մեդալով։
  • ՀԱՕԿ-ի ՛՛Հրանտ Շահինյանի՛՛ մեդալով։
  • Ազգային Օլիմպիական Կոմիտեների Ասոցիացիայի Ոսկե Շքանշանով։
  • ՀՀ Կրթության նախարարության ոսկե շքանշանով։
  • ՀԱՕԿ ոսկե շքանշանով։
  • ՀՀ Ֆիզիկական կուլտուրայի և Սպորտի վաստակավոր գործիչ։
  • Սուսերամարտի Միջազգային Ֆեդերացիայի կողմից ընտրվել է փառքի սրահի անդամ։
Նախորդող
-
Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի գլխավոր քարտուղար
Արմեն Գրիգորյան

2001 - 2010
Հաջորդող
Հրաչյա Ռոստոմյան
Նախորդող
պաշտոնը հիմնադրվել է, Իշխան Զաքարյանը որպես ՀՀ ԿԱ Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական կոմիտեի նախագահ
ՀՀ Սպորտի և երիտասարդության հարցերի նախարար
Արմեն Գրիգորյան

16 ապրիլի 2007-հունվարի 2010
Հաջորդող
Արթուր Պետրոսյան

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Ա. ԳՐԻԳՈՐՅԱՆԻ ՄԱՍԻՆ». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ մայիսի 27-ին. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 24-ին.
  2. Ա. Գրիգորյանին Հայաստանի Հանրապետության սպորտի եվ երիտասարդության հարցերի նախարար նշանակելու մասին
  3. Ա. Գրիգորյանին սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարի պաշտոնից ազատելու մասին