Արմեն Զաքարյան (բռնցքամարտիկ)

Վիքիպեդիայում կան հոդվածներ Զաքարյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Արմեն Իգիթի Զաքարյան (սեպտեմբերի 28, 1989(1989-09-28), Սեմեյ, Ղազախական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայկական ծագմամբ ռուսաստանցի բռնցքամարտիկ, Ռուսաստանի երկակի չեմպիոն (2012, 2015), Եվրոպայի չեմպիոն (2013)։ Ռուսաստանի միջազգային կարգի սպորտի վարպետ (2013)[1]։

Արմեն Զաքարյան
Ընդհանուր տեղեկություններ
Քաղաքացիություն Ռուսաստան
Ծննդյան ամսաթիվսեպտեմբերի 28, 1989(1989-09-28) (34 տարեկան)
ԾննդավայրՍեմեյ, Ղազախական ԽՍՀ, ԽՍՀՄ

Կենսագրություն

խմբագրել

Արմեն Զաքարյանը ծնվել է 1989 թվականի սեպտեմբերի 28-ին Սեմիպալատինսկում, Գյումրիից գաղթած հայերի ընտանիքում, որը ստիպված է եղել տեղափոխվել Սպիտակի երկրաշարժից հետո[2]։ Բռնցքամարտով զբաղվել սկսել է ութ տարեկանում Իսկիտիմ քաղաքի մանկապատանեկան մարզադպրոցում՝ Ալեքսանդր Վիննիկովի մոտ։ 2005 թվականին տեղափոխվել է Նովոսիբիրսկ, որտեղ շարունակել է մարզվել «Первомаец» մարզական ակումբում Վալերի Մոտկինի ղեկավարությամբ։

Արմեն Զաքարյանի մարզական կարիերայի առաջին նշանակալի հաջողությունը եղել է հաղթանակը 2012 թվականի Ռուսաստանի առաջնությունում։ 2013 թվականին մասնակցել է Մինսկում անցկացվող Եվրոպայի առաջնությանը, որտեղ հաղթել է չորս մարտերում ընդդեմ Շոտլանդիայի, Անգլիայի, Ֆրանսիայի ու Մոլդովայի ներկայացուցիչների և նվաճել ոսկե մեդալ։ 2015 թվականին AIBA Pro Boxing (APB) մրցաշարում իր հաջող ելույթների շնորհիվ որակավորվել է մասնակցելու Ռիո դե Ժանեյրոյում 2016 թվականին անցկացվելիք Ամառային օլիմպիական խաղերին[3]։

2015 թվականին Արմեն Զաքարյանը երկրորդ անգամ է հաղթել Ռուսաստանի առաջնությունում, սակայն շուտով հայտնի է դարձել, որ հավաքականի մարզչական շտաբի որոշմամբ Արմեն Զաքարյանը չի ընդգրկվել 2016 թվականի Օլիմպիական խաղերի մասնակիցների ցանկում[4]։

Ծանոթագրություններ

խմբագրել

Արտաքին հղումներ

խմբագրել