Թամանյան փողոց (Երևան)
Թամանյան փողոց, փողոց Երևանի Կենտրոն վարչական շրջանում։ Սկսվում է Մոսկովյան փողոցից ընդգրկում է Կասկադ համալիրի կանաչապատ պուրակը։ Անվանվել է ի պատիվ հայ նոր ճարտարապետության հիմնադիր Ալեքսանդր Թամանյանի։ 1974 թվականին փողոցի սկզբում տեղադրվել է Թամանյանի հուշարձանը[1]։
Ալեքսանդր Թամանյան | |
---|---|
Քաղաք | Երևան |
Համայնք(ներ) | Կենտրոն վարչական շրջան |
Երկարություն | 200 |
Լայնություն | 55 |
Սկիզբ | Մոսկովյան փողոց |
Ավարտ | Կասկադ համալիր |
Անվանվել է ի պատիվ | Ալեքսանդր Թամանյան |
Փողոցի տեղադրություն
խմբագրելԹամանյան փողոցը Հյուսիսային պողոտայի շարունակությունն է[2]։ Այն ձգվում է Մոսկովյան փողոցից դեպի հյուսիս, հատում Իսահակյան փողոցը և ավարտվում է Երևանի Կասկադում։ Թամանյան փողոցն ունի մոտ 200 մ երկարություն և մոտ 55 մ լայնություն։
Պատմություն
խմբագրելԹամանյան փողոցը նախագծվել է 1924 թվականի գլխավոր պլանով որպես Հյուսիսային Կասկադի մի մասը, որը պետք է կապեր քաղաքի կենտրոնական և հյուսիսային հատվածները։ Փողոցի կառուցումն ավարտին է հասցվել 1960-ական թվականներին, իսկ Կասկադի համալիրն ավարտվել է ավելի ուշ։ Փողոցը զարդարվել է ջրավազաններով, շատրվաններով և ծաղկաթմբերով։ Նրա սկզբում՝ Թատերական հրապարակի կողքին, կառուցվել են 9 հարկանի երկու շենք-աշտարակներ (ճարտարապետներ՝ Օ.Բաբաջանյան և Վ. Գուսյան)[2]։
Տեսարժան վայրեր
խմբագրելՓողոցի հենց սկզբում է գտնվում ճարտարապետ Ալեքսանդր Թամանյանի հուշարձանը, որը կանգնեցվել է 1974 թվականին քանդակագործ Արտաշես Հովսեփյան և ճարտարապետ Սեդա Պետրոսյանի նախագծով։ Ալեքսանդր Թամանյանը ներկայացված է երկար ուղղանկյուն քարե բլոկին հենված, որը դրված է երկու փոքր բլոկների վրա։ Ըստ հուշարձանի քանդակագործի, «ձախ քարը հին ճարտարապետությունն է, աջը՝ նորը, իսկ մեծ ճարտարապետը կամուրջ է գցում այդ երկու ժամանակաշրջանների միջև և նրա միջոցով ստեղծում նորագույն ճարտարապետությունը և կերտում մեր մայրաքաղաքը»[1]։
Փողոցի երկայնքով ձգվում է Գաֆեսճյան արվեստի կենտրոնին կից «Գաֆեսճյան քանդակների» այգին։ Փողոցն ավարտվում է Կասկադ համալիրի աստիճաններով։
Քանդակների այգին փողոցում բացվել է 2009 թվականին[3]։ Այնտեղ ցուցադրվում են շատ հայտնի նկարիչների ստեղծագործություններ, որոնց թվում ներառված են կոլումբիացի քանդակագործ Ֆեռնանդո Բոտերոյի «Կատու»[4], «Հռոմեացի զինվոր»[5] և «Ծխող կինը» քանդակները։
Թամանյան փողոցում է գտնվում նաև Ռուսական արվեստի թանգարանը։
Փողոցում կան բազմաթիվ սրճարաններ, խանութներ, բարեր, ռեստորաններ և պանդոկներ։
Հատող փողոց
խմբագրելՀուշարձաններ և կառույցներ
խմբագրել- Գաֆեսճյան արվեստի կենտրոն
- Ալեքսանդր Թամանյանի հուշարձան
- Ծխող կինը (քանդակ, Երևան)
- Կատու
- Ռուսական արվեստի թանգարան (մուտքը Թամանյան փողոցից)
Պատկերասրահ
խմբագրել-
Տեսարան Կասկադ համալիրից
-
Մոսկովյան-Թամանյան խաչմերուկ
Տես նաև
խմբագրելԾանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 Ереванский Каскад — живая история // «Ереван. XX век»
- ↑ 2,0 2,1 Ереван. Стройздат, 1968
- ↑ Сад «Скульптуры Гафесчяна» откроется 7 ноября // panorama.am
- ↑ Cat, CCA
- ↑ Roman warrior, CCA
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Թամանյան փողոց (Երևան) կատեգորիայում։ |