Արմեն Անանյան Արտեմի (1896, Ելիզավետպոլի նահանգ, Ռուսական կայսրություն - 1958, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), պետական և կուսակցական գործիչ։ ԽՄԿԿ անդամ 1919 թվականից։

Արմեն Անանյան
Ծնվել է1896
ԾննդավայրԵլիզավետպոլի նահանգ, Ռուսական կայսրություն
Մահացել է1958
Մահվան վայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Ազգությունհայ
ԿրթությունՅա․ Սվերդլովի անվան կոմունիստական համալսարան
Մասնագիտությունպետական գործիչ
Քաղաքական կուսակցությունԽՄԿԿ

ԿենսագրությունԽմբագրել

Ծնվել է Դիլիջանի գավառի Պողոսքիլիսա (հետագայում՝ Շամախյան) գյուղում (այժմ՝ Դիլիջան քաղաքի շրջագծում)։

1914-1917 թվականներին եղել է զինվոր Կովկասյան ռազմաճակատում։ Զորացրվելուց հետո Թիֆլիսում մասնակցել է հեղափոխական շարժումներին։

ՄահԽմբագրել

Մահացել է դեկտեմբերի 18-ին, Երևանում։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 365