Արմենիա (թերթ, Մարսել)

թերթ
Այս հոդվածը շաբաթաթերթի մասին է։ Այլ գործածությունների համար այցելեք Արմենիա (այլ կիրառումներ)։

«Արմենիա», հասարակական-քաղաքական, գրական շաբաթաթերթ։ Հրատարակվել է 1885-1923 թվականներին Մարսելում (Ֆրանսիա)։ Խմբագիրներ՝ Մկրտիչ Փորթուգալյան, Ե. Թորոսյան։

Արմենիա
Տեսակթերթ
Լեզուհայերեն[1]
Գլխավոր խմբագիրՄկրտիչ Փորթուգալյան[2]
Հիմնադրվել էօգոստոսի 1, 1885
ՀիմնադիրՄկրտիչ Փորթուգալյան
Անվանված էՀայաստան
Երկիր Ֆրանսիա
ԳրասենյակՄարսել[2]
Լուծարվել էհուլիսի 25, 1923
ISSN1967-9602 և 2697-9160

Պատմություն

խմբագրել

«Արմենիա» պարբերականն առաջին անգամ հրատարակվել է 1885 թվականի օգոստոսի 1-ին Մարսելում Մկրտիչ Փորթուգալյանի կողմից[3][4][5]։

Նկարագրելով Արևմտյան Հայաստանի բնակչության ծանր վիճակը՝ շաբաթաթերթը նրանց կոչ է արել պատրաստվել ազգային-ազատագրական պայքարի։ «Արմենիան» բացահայտել է եվրոպական պետությունների գաղութային քաղաքականությունն ու շահադիտական նպատակները Թուրքիայում և քարոզել հույս չդնել նրանց վրա, այլ ազատության հասնել սեփական ուժերով (այդ թվում հույսը դնելով գյուղացիական ինքնապաշտպանության վրա)[6]։ Հրապարակել է նյութեր հայկական գավառների դրության, Կ. Պոլսի ազգային հիմնարկների գործունեության, հայկական գաղթավայրերի (Հնդկաստան, Եգիպտոս, Հունաստան, Ռուսաստան, Ֆրանսիա, Ավստրիա և այլն) մասին։

Թերթը ողջունել է 1905 թվականին ռուսական հեղափոխությունը՝ նրա մեջ տեսնելով ապագա «ժողովրդական» Ռուսաստանի ծնունդը։ 1908 թվականին երիտթուրքական հեղաշրջմանը սկզբնապես վերաբերվել է անաչառ, սակայն հետագայում, իրադարձություների զարգացմանը զուգընթաց, պարզել է երիտթուրքերի հայահալած քաղաքականությունն ու նպատակները։

«Արմենիա» շաբաթաթերթը հրապարակել է նաև հայագիտական հոդվածներ և գեղարվեստական ստեղծագործություններ։

«Արմենիա» շաբաթաթերթի շուրջ համախմբված մտավորականները դարձել են հայկական առաջին քաղաքական կուսակցության՝ Արմենական կազմակերպության (1885) միջուկը։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. The ISSN portalParis: ISSN International Centre, 2005. — ISSN 1967-9602
  2. 2,0 2,1 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) / Վ. Համբարձումյան, Կ. ԽուդավերդյանՀայկական հանրագիտարան հրատարակչություն, 1974.
  3. Claire Mouradian, էջ 44
  4. «Վիեննայի մենաստանի մամուլի շտեմարան- ԱՐՄԷՆԻԱ». Վերցված է 2022 թ․ դեկտեմբերի 15-ին.
  5. «Համահայկական թվանշային գրադարան».
  6. Claire Mouradian, Anouche Kunth, էջ 14

Գրականություն

խմբագրել
  • Claire Mouradian, «La vitalité d'une presse en diaspora», dans Collectif, Presse et mémoire : France des étrangers, France des libertés, Éditions de l'Atelier, 1990 (ISBN 978-2708228719, lire en ligne [archive]), p. 35-45
  • Krikor Beledian, Cinquante ans de littérature arménienne en France : Du même à l'autre, CNRS Éditions, 2001, 487 p. (ISBN 978-2271059291)
  • Claire Mouradian et Anouche Kunth, Les Arméniens en France : Du chaos à la reconnaissance, éditions de l'attribut, coll. « Exils », 2010, 168 p. (ISBN 978-2916002187)
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 2, էջ 94  
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է «Հայկական հարց» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։