Արման Մանուկյան
Արման Թաթևոս Մանուկյան (մայիսի 15, 1904, Կոստանդնուպոլիս, Օսմանյան կայսրություն - մայիսի 10, 1931, Հոնոլուլու, ԱՄՆ), ամերիկացի հայազգի նկարիչ, որը հայտնի է Հավայան կղզիների իր բնանկարներով։
Արման Մանուկյան Արման Թաթևոս Մանուկյան | |
---|---|
![]() Արման Մանուկյանը 1927 թվականին | |
Ծնվել է | մայիսի 15, 1904 |
Ծննդավայր | Կոստանդնուպոլիս ![]() |
Վախճանվել է | մայիսի 10, 1931 |
Մահվան վայր | Հոնոլուլու ![]() |
Ազգություն | հայ |
Քաղաքացիություն | ![]() ![]() |
Կրթություն | Նյու Յորքի արվեստի ուսանողական լիգա |
Մասնագիտություն | նկարիչ |
Թեմաներ | գեղանկարչություն |
![]() |
ԿենսագրությունԽմբագրել
Ծնվել է Կոստանդնուպոլսում 1904 թվականին։ Ընտանիքում երեք զավակներից ավագն էր[1]։ Նախնական կրթությունը ստացել է Մխիթարյանների միաբանությունում։ Ընտանիքը վերապրել է Մեծ Եղեռնը։ 1920 թվականին տեղափոխվում են ԱՄՆ, որտեղ 16 տարեկան Արմանը նկարչության դասընթացների է մասնակցել Ռոդ այլանդի նկարչական դպրոցում (անգլ.՝ Rhode Island School of Design)։ ԱՄՆ-ում գրաֆիկական դիզայնով՝ գրքերի ձևավորմամբ է զբաղվել։ Նրա հետաքրքրության հիմնական առարկան ծովն էր ու ծովի մարդիկ։
Ծառայության տարիներԽմբագրել
1923 թվականին մտնում է ծառայության ԱՄՆ Ծովային հետևակի կորպուս։ Ծառայության ժամանակ պատմաբան մայոր Էդվին Նորթ ՄակՔլելանի (անգլ.՝ Edwin North McClellan) մոտ համհարզ էր, այդ ընթացքում նա գծանկարներ է անում Լեդերնեք (անգլ.՝ Leatherneck) ամսագրի համար։ Ծառայության ընթացքում ՄակՔլելանի ԱՄՆ Ծովային հետևակի կորպուսի պատմության համար կատարել է 75 գծանկար, որոնք երբևէ չեն հրատարակվել ու այժմ գտնվում են Հոնոլուլուի թանգարանում։
Ստեղծագործ տարիներԽմբագրել
1927 թվականին զինվորական ծառայությունն ավարտելուց հետո Մանուկյանը որոշում է մնալ և ստեղծագործել Հավայան կղզիներում։ Ծովի թեման նա այս անգամ զարգացնում է որմնանկարի ժանրում։ Հոնոլուլուում նա աշխատում է «Հոնոլուլու սթար տեղեկագիր» (անգլ.՝ Honolulu Star-Bulletin) և «Խաղաղ օվկիանոսի դրախտ» (անգլ.՝ Paradise of the Pacific) ամսագրերում[2]։
ՑուցադրություններԽմբագրել
1929 թվականին Արման Մանուկյանը հանդես է եկել առաջին անհատական ցուցահանդեսով։ Այժմ նրա յուղանկարները բարձր են գնահատվում, դրանք 31-ն են[3]։ Հոնոլուլուի Գեղարվեստի ակադեմիան Արման Մանուկյանի մահվանից քիչ անց հուշ ցուցահանդես կազմակերպեց և 2010 թվականի նոյեմբերի 4-ից մինչև 2011 թվականի ապրիլի 24-ը հետահայաց ցուցահանդես «Գույնի իմաստը/գծի արտահայտչությունը՝ Արման Մանուկյանի մոդերնիզմը» (անգլ.՝ Meaning in Color/Expression in Line: Arman Manookian’s Modernism) խորագրով։ Արման Մանուկյանի գործերը գտնվում են Բիշոպ և Հոնոլուլուի արվեստի թանգարաններում և մասնավոր հավաքածուներում։ Հավայան կղզիներում Արման Մանուկյանը հայտնի է որպես «հավայան Վան Գոգ»[4]։
ՄահԽմբագրել
Հոնոլուլուում խոր ընկճախտ է ապրել և 1931 թվականին միայնակության մեջ ինքնասպան է եղել[5]։
ՊատկերասրահԽմբագրել
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ Gard, 2011, p. 39
- ↑ The Other Armenian: Arman Manookian's Short Life, and His Art
- ↑ Gard, 2011, p. 36
- ↑ House Resolution Declaring April 24 as a Day of Remembrance in Recognition and Commemoration of the Armenian Genocide of 1915
- ↑ Անահիտ Կորյուն, Հայազգի Գոգենը՝ Արման Թաթևոս Մանուկյան(չաշխատող հղում)
Արտաքին հղումներԽմբագրել
- Forbes, David W., Encounters with Paradise: Views of Hawaii and its People, 1778-1941, Honolulu Academy of Arts, 1992, 212-256. (անգլ.)
- Gard, Rowan, “Escape into Color”, Innov8, Mar/April 2011, pp. 36–39. (անգլ.)
- Papanikolas, Theresa, "Meaning in Color/ Expression in Line: Arman Manookian’s Modernism", Honolulu Academy of Arts, Vol. 82, No. 6, Nov/Dec 2010, pp. 4–5. (անգլ.)
- Papanikolas, Theresa and DeSoto Brown, Art Deco Hawai'i, Honolulu, Honolulu Museum of Art, 2014, ISBN 978-0-937426-89-0, pp. 86–93 (անգլ.)
- Seed, John, «Arman Manookian: Fragile Paradise»։ Honolulu Magazine։ Վերցված է 2011 թ․ ապրիլի 2 (անգլ.)
- Seed, John http://www.huffingtonpost.com/john-seed/rare-manookian-paintings_b_643357.html Rare Manookian Paintings Removed from the Hotel Hana-Maui (անգլ.)
- Seed, John A., Arman Manookian: An Armenian Artist in Hawai'i, Published by blurb.com, 2011, 36. (անգլ.)
- Severson, Don R., Finding Paradise, Island Art in Private Collections, University of Hawaii Press, 2002, 124. (անգլ.)
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Արման Մանուկյան կատեգորիայում։ |