Արման Մալումյան

ֆրանսիացի գրող

Արման Մալումյան, խորհրդային ճամբարներում և կատակով՝ Արման Ժան-Բատիստի Մալումյան (ֆր.՝ Armand Maloumian, մայիսի 4, 1928(1928-05-04), Մարսել, Բուշ-դյու-Ռոն - հունիսի 24, 2007(2007-06-24)[1], Tréveneuc[2]), ֆրանսահայ գրող, Գուլագի մասին հուշերի հեղինակ և հակակոմունիստական ակտիվիստ։

Արման Մալումյան
Ծնվել էմայիսի 4, 1928(1928-05-04)
ԾննդավայրՄարսել, Բուշ-դյու-Ռոն
Վախճանվել էհունիսի 24, 2007(2007-06-24)[1] (79 տարեկան)
Վախճանի վայրTréveneuc
Մասնագիտությունգրող և ռազմական գործիչ
Քաղաքացիություն Ֆրանսիա

Կենսագրություն խմբագրել

Արման Մալումյանը ծնվել է Մարսելում՝ Թուրքիայից հայ ներգաղթյալների ընտանիքում։ Հայոց ցեղասպանության ժամանակ սպանվել են նրա պապն ու տատը, մորաքույրերն ու քեռիները, նրա ազգականներից առնվազն երեսուն մարդ դարձել է ազգային անհանդուրժողականության զոհ[3]։ Հայրը պրոֆեսոր Ժան-Բատիստ Մալումյանն էր (ֆր.՝ Jean-Baptiste Maloumian), մայրը՝ Վիկտորյա Շահինյանը (ֆր.՝ Victoria Chahinian)[4]։

Արմանը մասնակցել է Ֆրանսիական դիմադրությանը[5]։ 1944 թվականին[6], տարիքը մեծացնելով, 16 տարեկանում մտել է գեներալ Լեկլերկի 2-րդ տանկային դիվիզիա[5], մասնակցել մարտական գործողությունների։ Պարգևատրվել է մարտական 6 շքանշաններով և մեդալներով, որոնք հետագայում ԽՍՀՄ-ում նրանից առգրավել են ձերբակալության ժամանակ[5]։

1946 թվականին Փարիզում Թուրքիայից եկած հայ գաղթականների շրջանում «պատմական հայրենիք» վերադառնալու համար կազմակերպված քարոզարշավը Մալումյանների ընտանիքին 1947 թվականին բերեց Խորհրդային Հայաստան։ Մալումյանների «վերադարձի» մասին խորհրդային քարոզչական ֆիլմ է նկարահանվել[7]։ Երևանում Արմանի մարզական վնասվածքաբանության մասնագետ հայրը պրոֆեսորի կոչում է ստացել։ Սակայն Հայաստանում Մալումյանների ընտանիքը բախվեց վախի և համընդհանուր մատնության մթնոլորտի։ Նրանց սենյակում երկու լսող սարք էր տեղադրվել։ 1948 թվականից Մալումյանները փորձել են վերադառնալ Փարիզ, Արման Մալումյանը երեք անգամ դիմել է Ֆրանսիայի դեսպանություն։ Ըստ կինոռեժիսոր Յուրի Երզնկյանի հուշերի, որն Արմանին ճանաչում էր հայրենադարձության մասին ֆիլմի նկարահանումներից, Մալումյանն այն ժամանակ իրեն շատ համարձակ է պահել՝ օտար զինվորական համազգեստով շրջել է Մոսկվայում, «Մետրոպոլում» շամպայնի հետ պատվիրել է կատարել ամերիկյան օրհներգը, և այս ամենը տեղի է ունեցել նրա ձերբակալության նախօրեին։

1948 թվականի հոկտեմբերի 31-ին[8] Արման Մալումյանը լրտեսության մեղադրանքով ձերբակալվել է ԽՍՀՄ պետական անվտանգության նախարարության կողմից։ Հետաքննության ընթացքում նա ենթարկվել է խոշտանգումների, 14 ամիս անցկացրել է մենախցում[8], դատապարտվել է մահապատժի, սակայն երեք ամիս անց պատիժը փոխարինվել է 25 տարվա ազատազրկման։ 1950-1953 թվականներին ժամկետն անցացրել է Ռեչլագում, մասնակցել բանտարկյալների գործադուլին։ Արմանը գտնվում էր Ռեչլագի 2-րդ ճամբարային բաժնում, որտեղ գործադուլային կոմիտեն ղեկավարում էր Ֆելիքս Կենձերսկին, որը հենց նոր էր էտապով ժամանել Պեսչանլագից։ Ինչպես հայտնել է ճամբարի օպերատիվ բաժնի գործակալը՝ Մալումյանը, ի թիվս այլ դատապարտյալների, պաշտպանել է գործադուլի գաղափարը և դրամահավաք կազմակերպել՝ ի նպաստ ժամանած էտապի։ Ըստ օպերատիվ բաժնի տեղեկությունների՝ Արմանը հետագայում ընտրվել է 2-րդ ճամբարի ամբողջ բաժանմունքի գործադուլի ղեկավար[9]։ Գործադուլի մասնակից Ալեքսանդր Ուգրիմովն ընդգծել է, որ գործադուլային կոմիտեն գործել է ստվերում, սակայն շատ ակտիվ էին և տեսանելի կապավորները, այդ թվում՝ Մալումյանը[10]։

Գործադուլը ճնշելուց հետո Մալումյանին տեղափոխել են Օզերլագ[11], որտեղ Տայշետի թիվ 601 տուգանային մեկուսարանում նա ծանոթացել է գրող Յուրի Դոմբրովսկու հետ՝ և դառնալով նրա մտերիմ ընկերը[12]։

Խորհրդային իշխանությունները Մալումյանների ընտանիքին թույլատրել են վերադառնալ Ֆրանսիա 1954 թվականին՝ Ստալինի մահից հետո[6]։ Արման Մալումյանին հայրենիք վերադառնալու հնարավորություն է տրվել միայն ազատ արձակվելուց հետո՝ 1956 թվականին։

1976 թվականին Մալումյանը հրատարակել է Les fils du Goulag («Գուլագի որդիները») հուշագրությունը, որը թարգմանվել է մի քանի լեզվով։ 1983 թվականին նա միացել է «Դիմադրության ինտերնացիոնալին», հետագայում դարձել այդ կազմակերպության ղեկավարը։

1990-ական թվականներին մասնակցել է «Դիմադրությունը Գուլագում» կոնֆերանսներին, որոնք Ռուսաստանում անցկացրել է Մոսկվայի «Վերադարձ» պատմագրական ընկերությունը։

Ապրել է Նորմանդիայում։

Ընտանիք խմբագրել

Ավագ եղբայրը՝ Նիկ (Միհրան) Մալումյանը (1924-2007), Հայաստանում 1950-1954 թվականներին, ֆրանսերենի և լատիներենի ուսուցիչ էր[4]։

Արվեստում խմբագրել

  • Նրան է նվիրված Վադիմ Դելոնեի «Արման Մալումյանի մեներգը»[13] կատակերգական բանաստեղծությունը, որը հիանալի կերպով փոխանցում է Արմանի՝ ռուսական հայհոյանքին վիրտուոզ տիրապելտելը։

Երկեր խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. «Association Culturelle Arménienne de Marne-la-Vallée (France)».
  3. Вардуи Халпахчьян Армянский вопрос в новом измерении
  4. 4,0 4,1 Biographie Nick Maloumian
  5. 5,0 5,1 5,2 Арману Маулумяну — 60 лет. // Континент № 56. 1988.
  6. 6,0 6,1 «And Even Our Tears».
  7. «Юрий Ерзинкян «Невыдуманные истории. Веселые страницы из невеселого дневника кинорежиссёра»». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ դեկտեմբերի 30-ին. Վերցված է 2013 թ․ դեկտեմբերի 28-ին.
  8. 8,0 8,1 «Галина Аккерман. Владимир Максимов — судьбы скрещенья. Наброски к воспоминаниям». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ դեկտեմբերի 31-ին. Վերցված է 2013 թ․ դեկտեմբերի 28-ին.
  9. История Сталинского ГУЛАГа. Восстания, бунты и забастовки заключённых. Т. 6. М.: РОССПЭН. С. 451—452.
  10. «Угримов А. А. Из Москвы в Москву через Париж и Воркуту / сост., предисл. и коммент. Т. А. Угримовой. — М. : Изд-во «RA», 2004. — 720 с.». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 24-ին. Վերցված է 2022 թ․ հունիսի 15-ին.
  11. Կենսագրական որոշ նյութերում, առանց հեղինակավոր աղբյուր նշելու, սխալմամբ գրված է Բերլագ
  12. Арман Малумян. И даже наши слезы… // Континент 2013, № 152
  13. Ария Армана Малумяна

Արտաքին հղումներ խմբագրել