Արման Գրիգորյան (նկարիչ)
հայ նկարիչ
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Արման Գրիգորյան (այլ կիրառումներ)
Արման Գրիգորյան (ապրիլի 16, 1960, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ արվեստագետ, նկարիչ։ Հայաստանի արվեստի քննադատների ընկերակցության անդամ։
Արման Գրիգորյան | |
---|---|
![]() | |
Ծնվել է | ապրիլի 16, 1960 (64 տարեկան) |
Ծննդավայր | Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Կրթություն | Երևանի պետական գեղարվեստա-թատերական ինստիտուտ (1985) |
Մասնագիտություն | նկարիչ |
Արման Գրիգորյան Վիքիքաղվածքում |
Կենսագրություն
խմբագրելԱրման Գրիգորյանը ծնվել է 1960 թվականին Երևանում։ 1985 թվականին ավարտել է Երևանի գեղարվեստի ինստիտուտը և հիմնել է «3-րդ հարկ» արվեստի խումբը (1987-1994)։ 2005-2015 թվականներին Գրիգորյանը Երևանի Մխիթար Սեբաստացի կրթահամալիրում դասավանդել է արվեստ ու կոմպոզիցիա[1]։
Ցուցահանդեսներ
խմբագրելԽմբակային ցուցահանդեսներ է ունեցել Երևանում, Գյումրիում, Աթենքում, Լիոնում, Թուլուզում, Կեմպերում (Ֆրանսիա), Բիալիստոքում (Լեհաստան), Վիեննայում, Թբիլիսիում։
Եղել է մի շարք ցուցահանդեսների համադրող։
Անհատական ցուցահանդեսներ
խմբագրելԿատալոգներ
խմբագրել- «Կենսահաստատման երկիր», 2016
- « Քայլ ձևափոխության և ձևաստեղծման միջև», 2014
- «Վենետիկի 55-րդ Բիենալլե», 2013
- "Generation of the Seventies - From Friedemann Stöckert’s Collection". 2012
- «Ժամանակակից արվեստը Հայաստանnւմ», Երևան, Հայաստան, 2011
- «The Journey to the East» Բիալիստոկ, Լեհաստան, 2011
- «(NON)Conform, Russian and Soviet Art», The Ludwig collection 1958-1995. 2007
- «Առաջադիմական կարոտախտ, նախկին ԽՍՀՄ-ի ժամանակակից արվեստը», Բարակի պատկերասրահ, Աթենք, Հունաստան, 2007
- «d’Armenie», Ժամանակակից արվեստի կենտրոն, Կեմպեր, Ֆրանսիա, 2007
- «L’art contemporain en Arménie», Bel Air Fine Art գալերեա, Ժնև, 2005
- «On the edge», Likovni salon Celje, Lյուբլիանա, 2004
- «Adieu Parajanov - ժամանակակաից արվեստը Հայաստանում», Սպրինգերին ամսագիր, Ավստրիա, 2003
- Գյումրիի երկրորդ միջազգային Բիենալլե, Երևան, 2002
- Մեծ Ատրոֆիա, «Հայ-արտ», Երևան, Հայաստան, 2001
- Քաղքենիական խուճապ, ՆՓԱԿ, Երևան, Հայաստան, 2000
- Գյումրիի առաջին միջազգային Բիեննալե, Երևան, 2000
- «Տագնապ», ՆՓԱԿ, Երևան, Հայաստան, 1999
- «Փակ քաղաք », Երևան, Հայաստան, 1999
- «Ավանգարդ 98», ՆՓԱԿ, Երևան, Հայաստան, 1998
- Վենետիկի 47-րդ միջազգային Բիեննալե, Վենետիկ, Իտալիա, 1997
- «Հայաստանի ժամանակակից արվեստը 80-95», ՆԿՏ, Մոսկվա, Ռ. Դ. 1995
- «Stream of Fire », Եվրոպական արվեստի շաբաթ, Կիպրոս, Նիկոզիա, 1995
- «Հայաստան։ Հնագույն մշակութային երկրի վերաբացահայտումը» Բոխում, Գերմանիա, 1995
- « Աբստրակտ արվեստը Հայաստանում», Հայաստան, 1994
- «Nonconformist Art: The Soviet Experience» 1956-1986 Thames and Hudson Zimmerli/Rutgers,-ի հավաքածու, ԱՄՆ, 1995
- « Գոյակ գալերեան ներկայացնում է» Ռ. Դ., 1992
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ «Արման Գրիգորյան» (PDF).
- ↑ «Ականաթ գալերեա - Արման Գրիգորյան». akanatgallery.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հունվարի 6-ին.