Արձան քրմապետ (ծննդյան թվ. անհայտ - 301 թ.), հայ քրմապետ 3-րդ դարի վերջում և 4-րդ դարի սկիզբում։ Ըստ պատմիչ Զենոբ Գլակի, Տարոն գավառի քրմական ուժերը (6946 մարդ) քրմապետ Արձանի և նրա որդի Դեմետրի առաջնորդությամբ, Մեծ Հայքում քրիստոնեությունը պետական կրոն հռչակելու ժամանակ երկու անգամ ճակատամարտել են կենտրոնական իշխանության զորքերի դեմ՝ Աշտիշատի գլխավոր մեհյանը պահպանելու համար։ Տրդատ Գ Մեծ (Տրդատ Պահլավ) թագավորը ու Գրիգոր Ա Լուսավորիչը (Սուրեն Պահլավ) արյունալի պատերազմով կործանել են մեհյանը և տեղը հիմնել եկեղեցի։ Արձանը սպանվել է Անգեղտան իշխանի հետ մենամարտում։

Արձան
Ծնվել է4-րդ դար
ԾննդավայրՏարոն Մեծ Հայք
Մահացել է301
Մահվան վայրԱրձան լեռ, Մեծ Հայք
ՔաղաքացիությունՄեծ Հայք
ԱզգությունՀայ
Կրոնհեթանոսություն, Գիսանեի պաշտամունք
ԵրեխաներԴեմետր քուրմ

Տես նաև խմբագրել

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 2, էջ 85