Զենոբ Գլակ
Զենոբ Գլակ նաև Զենոբ Գլակ Ասորի, Զենոբ Ասորի (300[1], Կեսարիա, Կապադովկիա - 350[1]), 4-րդ դարի ասորի եկեղեցական գործիչ և պատմիչ, Տարոնի եպիսկոպոս, Մշո Սուրբ Կարապետի վանքի վանահայր, Գրիգոր Լուսավորչի աշակերտներից։ Գրել է «Պատմութիւն Տարօնոյ» պատմության առաջին մասը։
Զենոբ Գլակ | |
Ընդհանուր տեղեկություններ | |
Եկեղեցի | ![]() |
Տիտղոս | Մշո Սուրբ Կարապետի վանքի վանահայր |
Հոգևոր աստիճան | եպիսկոպոս |
ԿենսագրությունԽմբագրել
Զենոբ Գլակը Կապադովկիայի Կեսարիա քաղաքից Մեծ Հայք է եկել Գրիգոր Լուսավորչի հետ[2], եղել է նրա աշակերտներից[3], ձեռնադրվել է Մամիկոնյանների նախարարության տիրույթ Տարոնի եպիսկոպոս և կարգվել է Մշո Սուրբ Կարապետի վանքի վանահայր, որի համար էլ վանքը նրա անունով կոչվեց Գլակա վանք[2][3]։
Տարոնի ՊատմությունԽմբագրել
Զենոբ Գլակը գրել է «Պատմութիւն Տարօնոյ» աշխատությունը, որը Գրիգոր Լուսավորչի մասին պատմություն է, գրված 4-րդ դարում, Գրիգոր Լուսավորչի հանձնարարությամբ, ասորերեն կամ հունարեն[2][3]։ Ըստ քննական բանասիրության համարվում է 7-րդ դարում գրված կեղծ պատմություն[3]։
ԾանոթագրություններԽմբագրել
ԱղբյուրներԽմբագրել
- «Հայոց անձնանունների բառարան», Հրաչյա Աճառյան, Հատոր 2, Ցուցակ 1, Էջ 205
- «Քրիստոնյա Հայաստան Հանրագիտարան», էջ 353
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 3, էջ 685)։ |