Արկղի կրիաներ
Արկղի կրիաներ | |
![]() | |
Դասակարգում | |
Թագավորություն | Կենդանիներ (Animalia) |
Տիպ/Բաժին | Քորդավորներ (Chordata) |
Ենթատիպ | Ողնաշարավորներ (Vertebrata) |
Դաս | Սողուններ (Reptilia) |
Կարգ | Կրիաներ (Testudines) |
Վերնաընտանիք | Testudinoidea |
Ընտանիք | Emydidae |
Ցեղ | Արկղի կրիաներ (Terrapene) Merrem, 1820 |
Տարածվածություն | |
![]() Տաքսոնի տարածվածությունը |
Արկղի կրիաներ (լատին․՝ Terrapene) փոքրիկ ցամաքային կրիաներ են, որոնք պատկանում են Ամերիկյան քաղցրահամ ջրերի կրիաների ընտանիքին։
Տարածում խմբագրել
Նրանք ապրում են Հյուսիսային Ամերիկայում ՝ ԱՄՆ-ում և Մեքսիկայում։ Բնակվում են Ամերիկայի բոլոր արևելյան և կենտրոնական նահանգներում, Մեքսիկայում, տարածված են հյուսիսային մասերում և Մեքսիկական ծոցի ափերին։ Ապրում են տարբեր բիոտոպներում՝ կիսաանապատներում, անտառներում, թփուտներում, մարգագետիններում։ Հիմնականում տարածված են խոշոր ջրամբարների ափերին։ Դրանց շատ դժվար է գտնել բնության մեջ՝ իրենց փոքր չափսերի պատճառով։
Ապրելակերպ և սնուցում խմբագրել
Ունեն ակտիվ ապրելակերպ։ Առավոտյան և երեկոյան ակտիվության գագաթնակետի պահն է, իսկ կեսօրին քնի ժամանակաշրջանն է։ Այն առավել ակտիվ է դառնում հորդառատ անձրևների և ամպամած եղանակի ժամանակ։ Ձմռանը նրանք ձմեռում են, բացառությամբ մեքսիկական տեսակների, շոգ ամռանը սկսվում են հանգստի շրջանները։
Բազմացումը սկսվում է գարնանը։ Արուները հետևում են էգերին՝ կծում են նրանց, պտտվում են նրանց շուրջ,խփում են պատյաններով և այլն։ Էգերը փոս են փորում և սովորաբար այնտեղ դնում 3-7 ձու, յուրաքանչյուր եղանակին լինում է 3 ձվադրում։ Ձվերից փոքրիկները դուրս են գալիս 50-110 օր հետո, երբեմն էլ՝ դուրս են գալիս հաջորդ գարնանը։ Կրիաների սեռը կախված է ինկուբացիոն ջերմաստիճանից։ Գերության մեջ նրանք ապրում են 30-40 տարի, իսկ բնության մեջ `մինչև 100 տարի։
Ամեն ինչ ուտող կենդանիներ են։ Սննդի մեծ մասը կազմում է բուսական սննունդը, ինչպես նաև միջատներ, որդեր, խխունջներ և ծղոտներ։
Նկարագրություն խմբագրել
Կրիաների չափսը 10-20 սմ է։ Նրանք ունեն շատ մեծ գմբեթավոր թաղանթ և լանջապանակի պես կառուցվածք, ինչի պատճառով ստացել են իրենց անվանումը։ Այս ծխնու միջոցով նրանք պաշտպանվում են իրենց բնական թշնամիներից։ Լանջապանակի առջևի մասով նրանք ծածկում են գլուխը և առջևի ոտքերը, մնացածը քաշում դեպի խցիկ ՝ դրանով ծածկելով պոչը և հետևի ոտքերը։
Սեռական երկփեղկությունը շատ ցայտուն է՝ Էգերն ունեն ավելի մեծ պատիճ ՝ դեղնավուն կամ բաց կարմիր աչքերով, իսկ արուները ՝ ավելի ցածր և խորը կարմիր աչքերով։
- Terrapene carolina carolina Պատյանը կարճ է, լայն և վառ գույներով։ Ծայրամասային թիթեղները գրեթե ուղղահայաց են և փոքր-ինչ կախված։ Ետևի ոտքերին կա չորս մատ։
- Terrapene carolina major Ամենամեծ ենթատեսակը՝ երկարավուն պատյանոով, ետևի ոտքերին կա չորս մատ։
- Terrapene carolina triunguisԿարապկասըը կարմրաշագանակագույն կամ ձիթապտղի գույն ունի՝ մշուշոտ նախշով։ Գլխի վրա և առջևի թաթերին կան նարնջագույն կամ դեղնավուն բծեր։ Արուների գլուխը հաճախ կարմրավուն է։ Ետևի թաթերին սովորաբար լինում են երեք մատ։
- Terrapene carolina bauri Պատյանը լուսավոր ճառագայթանման գծերից բաղկացած խայտաբղետ և վառ նախշեր ունի։ Գլխի վրա կա երեք բնութագրական գծեր։ Ետևի ոտքերի վրա սովորաբար կա երեք մատ։
- Terrapene carolina yucatanaՊատյանը բարձ գմբեթավոր է, կարմրաշագանակագույն կամ ծղոտե գույն ունի, երրորդ ողնաշարային ողը կուզ է, ետևի թաթերի վրա չորս մատ կա։
- Terrapene carolina mexicanaԿարապակսը երկարաձգված է, բարձր, գմբեթավոր։ Ողնաշարի երրորդ ողը կուզ է, ետևի թաթերի վրա կա երեք մատ։
Պատկերասրահ խմբագրել
-
-
-
-
-
-
-
-
-
-
-
-
Տեսքը կողքից
-
Արտաքին հղումներ խմբագրել
- http://www.iucnredlist.org/details/21641/0
- http://www.iucnredlist.org/details/21644/0
- http://cherepahi.ru/klassifikacziya-vidov/vidy-cherepax/565-terrapene-carolina-korobchataya-karolinskaya.html(չաշխատող հղում)
- http://cherepahi.ru/klassifikacziya-vidov/vidy-cherepax/441-terrapene-ornata-ukrashennaya-korobchataya.html Archived 2014-02-02 at the Wayback Machine.