Լանջապանակ - զրահի մաս՝ կուրծքը և որովայնը պաշտպանելու համար։

ՊատմությունԽմբագրել

Սկզբում պատրաստվել են խոշոր եղջերավոր կենդանու կաշվից, բրոնզե վահանիկներով, ուռուցիկ կոճակներով և գնդագլուխ մեխերով երեսպատված կաշվե հյուսվածքից կամ խիտ գործվածքից, հետագայում՝ նաև մետաղյա թիթեղներից և օղակներից։ Հայկական լեռնաշխարհում հնագույն լանջապանակները գտնվել են Լճաշենում (մ. թ. ա. 14-8-րդ դարեր) և Փարվանա լճի լեռնանցքում (մ. թ. ա. 8-7-րդ դարեր)։

ԼանջապանակներԽմբագրել