Վիքիպեդիայում կան հոդվածներ Հայրումյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Արկադի Ալեքսանդրի Հայրումյան (ռուս.՝ Аркадий Александрович Айрумян, օգոստոսի 9, 1918(1918-08-09), Դոնի Ռոստով, ՌԽՖՍՀ - ապրիլի 30, 1999(1999-04-30), Դոնի Ռոստով, Ռուսաստան), հայազգի խորհրդային լրագրող և գավառագետ։

Արկադի Հայրումյան
Դիմանկար
Ծնվել էօգոստոսի 9, 1918(1918-08-09)
ԾննդավայրԴոնի Ռոստով, ՌԽՖՍՀ
Մահացել էապրիլի 30, 1999(1999-04-30) (80 տարեկան)
Մահվան վայրԴոնի Ռոստով, Ռուսաստան
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Ռուսաստան
ԿրթությունՌոստովի պետական մանկավարժական համալսարան
Մասնագիտությունհայրենագետ

Ռուսաստանի (ԽՍՀՄ) ժուռնալիստների միության անդամ 1964 թվականից[1]։

Կենսագրություն խմբագրել

Արկադի Ալեքսանդրի Հայրումյանը ծնվել է 1918 թվականի օգոստոսի 9-ին Դոնի Ռոստով քաղաքում։

Ավարտել է Ռոստովի մանկավարժական ինստիտուտի ռուսաց լեզվի և գրականության ֆակուլտետը։ Ինստիտուտում նրա ուսուցիչներից մեկը եղել է գրականագետ և գրող Վիտալի Զակրուտկինը։ Հայրումյանն այցելել է Առողջապահության աշխատակիցների պալատին կից Ռոստովի գրական խմբակը[2]։

Տպագրվել սկսել է 1938 թվականին, դեռևս Ռոստովի մանկավարժական ինստիտուտի ուսանող լինելու տարիներին[1]։

Հայրումյանն աշ։ Խատել է դպրոցում որպես ուսուցիչ և Ռոստովի ռադիոկոմիտեում որպես խմբագիր։ Նա եղել է Դոնի Ռոստովում գործող «Սուրբ Խաչ» թանգարանի ղեկավարը[3] (այժմ՝ Ռուս-հայկական բարեկամության թանգարան) և Վոլգոգրադի մարզի Սերաֆիմովիչ քաղաքում գործող Ա. Ս. Սերաֆիմովիչի թանգարանի գիտական աշխատակից։

Արկադի Հայրումյանը մահացել է 1999 թվականի ապրիլի 30-ին Դոնի Ռոստով քաղաքում։ Դոնի Ռոստովում այն շենքի պատին, որտեղ 1952-1999 թվականներին ապրել է Ա. Ա. Հայրումյանը, փակցված է հուշատախտակ[4]։

Հեղինակ է հետևյալ գրքերի.

  • Մեր Սերաֆիմովիչը։ Դոնի Ռոստով, 1959։
  • Եղջ Տրենյովը։ Դոնի Ռոստով, 1963, 1976։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 «АРКАДИЙ АЛЕКСАНДРОВИЧ АЙРУМЯН». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ ապրիլի 19-ին. Վերցված է 2017 թ․ ապրիլի 19-ին.
  2. «Аркадий Александрович Айрумян». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ ապրիլի 19-ին. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 16-ին.
  3. ՀԱՅՈՒԹՅԱՆ ՄՏԱՎՈՐ ՆԵՐՈՒԺԸ ՀԱՐԱՎԱՅԻՆ ՌՈՒՍԱՍՏԱՆՈՒՄ
  4. 95 лет А.А. Айрумяну

Արտաքին հղումներ խմբագրել