Ռուս-հայկական բարեկամության թանգարան

Ռուս-հայկական բարեկամության թանգարան (ռուս.՝ Музей русско-армянской дружбы), թանգարան Ռուսաստանի Դոնի Ռոստով քաղաքում, որը սկզբում տեղակայված է եղել հայկական Սուրբ Խաչ եկեղեցում, այժմ գտնվում է Հայրապետովների (Իսկիդարովի) առանձնատանը։ Թանգարանը բացվել է 1972 թվականի նոյեմբերի 14-ին[1]։

Ռուս-հայկական բարեկամության թանգարան
ռուս.՝ Музей русско-армянской дружбы
Տեսակթանգարան
Երկիր Ռուսաստան
ՏեղագրությունՌոստովի մարզ
ՎայրԴոնի Ռոստով
Հասցեք. Դոնի Ռոստով, Ազատության հրապ., 14
Հիմնադրվել է1972
ՏնօրենՍվետլանա Խաչիկյան
Քարտեզ
Քարտեզ

Թանգարանի հասցեն` Ռոստովի մարզ, քաղաք Դոնի Ռոստով, Ազատության հրապարակ, 14[2]։

Նկարագրություն Խմբագրել

Ռուս-հայկական բարեկամության թանգարանը մինչև 2011 թվականը գտնվում էր Սուրբ Խաչ եկեղեցու շենքում, հետագայում` Հայրապետովների տանը։

 
Միքայել Նալբանդյանի կիսանդրին թանգարանի տարածքում
 
Ռափայել Պատկանյանի կիսանդրին թանգարանի տարածքում

1968-1972 թվականներին Սուրբ խաչ վանքում կատարվել են վերակառուցման աշխատանքներ` Մարկ Գրիգորյանի նախագծով։ 1972 թվականին, վերակառուցման ավարտից հետո, տաճարի շենքում բացվեց Ռոստովի ռուս-հայկական բարեկամության թանգարանը` ավելի քան 30 հազար ցուցանմուշներով։ 2000 թվականից եկեղեցում սկսեցին անցկացվել պատարագներ[3]։ Թանգարանի ցուցանմուշների մեջ կան 18-րդ դարի կենցաղային իրեր, հայերեն գրքեր, գրող Ռափայել Պատկանյանի կյանքի և ստեղծագործության մասին նյութեր և այլն։

Թանգարանում առավել արժեքավորը 18-րդ դարի պղնձե 47 առարկաների պարագաների հավաքածուն է, որը Ղրիմից վերաբնակեցվելու ժամանակ իրենց հետ Դոն են բերել հայերը։

Պատմություն Խմբագրել

Դոնի հայկական համայնքը ամենամեծն է Ռուսաստանում։ Հայերի զանգվածային արտագաղթը Ղրիմից Դոնի Ռոստով և Ռուսաստանի հարավի այլ քաղաքներ տեղի է ունեցել 18-րդ դարի վերջում։

Հայերի և ռուսների բարեկամության առաջին թանգարանը բացվել է 1972 թվականին Սուրբ Խաչ վանքի տարածքում։ Դրա ստեղծումը ողջունել է նկարիչ Մարտիրոս Սարյանը։ 2011 թվականին թանգարանը տեղափոխվեց Հայրապետովների առանձնատան պատմական երկհարկանի շենքը, որը նաև հայտնի է որպես Իսկիդարովի տուն։ Շենքը կառուցվել է 1880 թվականին և ունի մշակութային ժառանգության տարածաշրջանային նշանակության օբյեկտի կարգավիճակ[4]։

Գրականություն Խմբագրել

  • Известия Ростовского областного музея краеведения. - Вып. 5. - 1988.
  • Историко-краеведческий альманах. - Вып. 1. - Ростовское книжное издательство, 1991.
  • Известия Ростовского областного музея краеведения. - Вып. 7. - 1977.
  • Сурб Хач. Мемориальный комплекс: Буклет. - Ростов-на-Дону, 1990.
  • Музей русско-армянской дружбы: Буклет. - Ростов-на-Дону, 1894.

Ծանոթագրություններ Խմբագրել

  1. «Монастырь Сурб-Хач в Ростове-на-Дону возвращён Армянской Церкви» (ռուսերեն)։ Патриархия.ru։ Վերցված է 2009-07-16 
  2. «Музей русско-армянской дружбы»։ Արխիվացված է օրիգինալից 2017-02-02-ին։ Վերցված է 2017-02-02 
  3. Музей русско-армянской дружбы։ «Музей русско-армянской дружбы» (ռուսերեն)։ Российская сеть культурного наследия։ Արխիվացված օրիգինալից 2012-04-01-ին։ Վերցված է 2009-07-16 
  4. «Ростов-на-Дону (объекты культурного наследия регионального значения)»։ Официальный портал Правительства Ростовской области։ Վերցված է 2013-11-09 

Ссылки Խմբագրել