Արկադի Արկադևիչ Բաբչենկո (ռուս.՝ Аркадий Аркадьевич Бабченко, մարտի 18, 1977(1977-03-18), Մոսկվա, ԽՍՀՄ[1]), ռուս գրող և լրագրող, զինվորական թղթակից, հրատարակիչ։

Արկադի Բաբչենկո
ռուս.՝ Аркадий Аркадьевич Бабченко
Դիմանկար
Ծնվել էմարտի 18, 1977(1977-03-18) (47 տարեկան)
ԾննդավայրՄոսկվա, ԽՍՀՄ[1]
Քաղաքացիություն Ռուսաստան
Մայրենի լեզուռուսերեն
ԿրթությունModern University for the Humanities? (1999)
ԵրկերQ54502914?
Մասնագիտությունլրագրող, գրող և ռազմական թղթակից
ԱշխատավայրՄոսկվայի կոմսոմոլետներ, Armeyskiy magazin?, Postskriptum? և Նովայա Գազետա
Պարգևներ և
մրցանակներ
 Arkadiy Babchenko Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Ծնվել է 1977 թվականին ինժեներ-կոնստրուկտորի և ռուսաց լեզվի և գրականության ուսուցչուհու ընտանիքում[3]։1995 թվականին զորակոչվել է բանակ, ծառայության է անցել Հյուսիսային Կովկասում։ Ծառայել Է կապի զորքերում, մասնակցել է Առաջին չեչենական պատերազմին։ 1997 թվականին զորացրվել է։ Ավարտել է Մոսկվայի ժամանակակից հումանիտար ակադեմիայի իրավաբանական ֆակուլտետը և ստացել միջազգային իրավագիտության բակալավրի որակավորում։ Երկրորդ չեչենական պատերազմի ժամանակ պայմանագիր է կնքել Ռուսաստանի զինված ուժերի հետ և մասնակցել հակաահաբեկչական գործողություններին։ Եղել է կապավոր, այնուհետև ծառայել է մոտոհրաձգային զորքերում։ 2000 թվականին ավագ սերժանտ կոչումով զորացրվել է, զբաղվել է լրագրությամբ։

Աշխատել է զինվորական թղթակից «Московский комсомолец» օրաթերթում»[4], այնուհետև եղել է «Մոռացված գունդ» (ռուս.՝ «Забытый полк» ) հաղորդաշարի թղթակիցը (НТВ — ТВ-6 — ТВС)[5][6], համագործակցել է թերթերի, ամսագրերի և հեռուստահաղորդումների հետ․ «Գյուղական Ռուսաստան» (ռուս.՝ «Крестьянская Россия»), «Բանակային խանութ» (ռուս.՝ «Армейский магазин»), (Առաջին ալիք)[7], «Հետգրություն» (ռուս.՝ «Постскриптум») (ТВЦ)[8] և այլն։

Որոշ ժամանակ թողել է ժուռնալիստիկայի աշխատանքը և աշխատել որպես տաքսու վարորդ, այնուհետև աշխատանքի է անցել «Новая газета» պարբերաթերթում, սակայն որոշ ժամանակ անց ազատվել է աշխատանքից իր դիմումի համաձայն։ 2008 թվականին, Ռուս-վրացական պատերազմի ժամանակ եղել է զինվորական թղթակից[9]։

Արկադի Բաբչենկոն Զախար Պրիլեպինի և Ալեքսանդր Կարասյովի հետ համարվում են ժամանակակից ռազմական արձակի հիմնադիրները[10][11]։ Նա նաև «Искусство войны» ամսագրի հրատարակիչն է[12]։

2012 թվականի մարտին Բաբչենկոյի նկատմամբ հարուցվել է քրեական գործ՝ ՌԴ քրեական օրենսգրքի 212-րդ հոդվածով (զանգվածային անկարգությունների կոչ[13])՝ կապված Պետական դումայի ընտրությունների պատճառով սկսված բողոքի ակցիաների համար[14]։

2013 թվականին Բաբչենկոն մեկնել էր Ստամբուլ, որտեղ այդ ժամանակ զանգվածային ցույցեր էին սկսվել։ Ստամբուլում ոստիկանները նրան չարտոնված նկարահանումների համար ծեծի ենթարկեցին և արտաքսեցին երկրից[15]։

2014 թվականի մայիսի 29-ին Բաբչենկոն փրկվել է մահից․ ուկրաինացի գեներալ-մայոր Սերգեյ Կուլչիցկին Մի-8 ուղղաթիռով իր հետ չի վերցնում Բաբչենկոյին ինքնաթիռի գերբեռնածության պատճառով, և երկու ժամ անց ուղղաթիռը խփվում է Սլովյանսկ քաղաքի մոտ և ոչ ոք ողջ չի մնում[16][17]։

Բաբչենկոն դեմ է Ռուսաստանի գործող իշխանությանը։ Դոմբասի պատերազմին ժամանակ աջակցել է Ուկրաինայի զինված ուժերին[18]։

Սպանության բեմականացում խմբագրել

 
Արկադի Բաբչենկոն Ուկրաինայի նախագահ Պետրո Պորոշենկոյի հետ, մայիսի 30, 2018 թվական․ սպանության բեմականացումից հետո

2018 թվականի մայիսի 28-ին հայտնի դարձավ, որ Կիևում իր բնակարանի մուտքի մոտ սպանվել է Արկադի Բաբչենկոն[19][20][21][22]։ Անհայտ անձինք մի քանի անգամ կրակել են նրա մեջքից[23] և նա շտապ օգնության մեքենայի մեջ հիվանդանոցի ճանապարհին մահացել է[23]։

Սակայն մայիսի 30-ին Ուկրաինայի անվտանգության ծառայությունում կայացած ասուլիսին ներկայացավ անձամբ Բաբչենկոն և հայտնեց, որ իր սպանությունը եղել է բեմականացված[24]։

Աշխատություններ խմբագրել

Թարգմանություննեչ օտար լեզվից

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 Deutsche Nationalbibliothek Record #13255304X // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  2. TucholskyprisetSwedish PEN Club.
  3. Чем был известен российский журналист Аркадий Бабченко?
  4. «Аркадий Бабченко: «В информационной войне Украина как раз выигрывает»». Детектор медиа. 2014 թ․ դեկտեմբերի 22.
  5. «Аркадий Бабченко: «Какая страна, такая и армия»». БелГазета. 2013 թ․ սեպտեմբերի 30.
  6. «ИНОПЛАНЕТЯНИН ИЗ ПАРАЛЛЕЛЬНОЙ РОССИИ. Аркадий БАБЧЕНКО: «Есть две России — воевавшая и другая, они живут в параллельных мирах»». Новая газета. 2005 թ․ ապրիլի 25. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ մայիսի 25-ին. Վերցված է 2018 թ․ մայիսի 30-ին.
  7. «Аркадий Бабченко: "Вы даже не поверите, с какой радостью мы воевали бы в Москве"». Эхо России. 2015 թ․ հոկտեմբերի 26.
  8. «Аркадий Бабченко». Сноб.
  9. «Он не выбирал слов. Светлая память старшине запаса и специальному корреспонденту Аркадию Бабченко». Новая газета. 2018 թ․ մայիսի 29. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ մայիսի 30-ին. Վերցված է 2018 թ․ մայիսի 30-ին.
  10. Пустовая В. Е. Человек с ружьём: смертник, бунтарь, писатель. О молодой «военной» прозе // Новый мир : журнал. — 2005. — № 5.
  11. Рудалёв А. Обыкновенная война. Проза о чеченской кампании // Дружба народов : журнал. — 2006. — № 5.
  12. Искусство войны с Аркадием Бабченко. Интернет-конференция // Беломорканал. — 27.03.20»10.
  13. Статья 212 УК РФ. Массовые беспорядки
  14. «Против журналиста Аркадия Бабченко возбуждено уголовное дело о призывах к массовым беспорядкам». СОВА. 2012 թ․ մարտի 21. Վերցված է 2015 թ․ հունիսի 9-ին.
  15. Российский журналист избит и задержан в Стамбуле(չաշխատող հղում)
  16. "Спасибо, товарищ генерал": россиянин поразил откровенным постом о Кульчицком
  17. «Четыре года назад в Донбассе погиб генерал-майор Сергей Кульчицкий». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ մայիսի 29-ին. Վերցված է 2018 թ․ հունիսի 5-ին.
  18. «Аркадий Бабченко: В войне на Донбассе победит Украина». Redaxe. 2016 թ․ հոկտեմբերի 20. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ մայիսի 30-ին. Վերցված է 2018 թ․ հունիսի 5-ին.
  19. Росбизнесконсалтинг, 29 мая 2018. В Киеве застрелен журналист Аркадий Бабченко
  20. «В Киеве убит журналист Аркадий Бабченко». Meduza. 2018 թ․ մայիսի 29. Վերցված է 2018 թ․ մայիսի 29-ին.
  21. «В Киеве застрелили известного журналиста Аркадия Бабченко». Обозреватель. 2018 թ․ մայիսի 29. Վերցված է 2018 թ․ մայիսի 29-ին.
  22. «В Киеве застрелили журналиста Аркадия Бабченко». Медиазона. Վերցված է 2018 թ․ մայիսի 29-ին.
  23. 23,0 23,1 «Появились подробности убийства журналиста Бабченко». Lenta.ru. 29 мая 2018. Վերցված է 29 мая 2018-ին.
  24. «Аркадий Бабченко жив».
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Արկադի Բաբչենկո» հոդվածին։