Բացել գլխավոր ցանկը

Արծաթի քլորիդ

քիմիական միացություն

Արծաթի քլորիդ, AgCl, արծաթի և քլորի քիմիական միացությունը։ Աղաթթվի աղն է։ Բնության մեջ հանդիպում է կերակրգիրիտ միներալի ձևով։ Սպիտակ լոռանման նստվածք, հալման ջերմաստիճանը 457,5 °C է, եռմանը՝ 1431 °C, խտությունը՝ 5560 կգ/մ³։ Մետաղների նման պլաստիկ է և կարող է գլանվել։ Ջրում գործնականորեն չի լուծվում։Ամոնիակի հետ առաջացնում է կոմպլեքսային միացություններ, օրինակ՝ [Ag (NH3)3]Cl։ Արծաթի քլորիդը լույսի ազդեցությունից քայքայվում է։ Սովորաբար ստացվում է աղաթթվի կամ նատրիումի քլորիդի և արծաթի նիտրատի լուծույթների փոխազդմամբ։ Որպես լուսազգայուն նյութ օգտագործվում է լուսանկարչական թաղանթներ, ռադարների էկրաններ և ինֆրակարմիր ոսպնյակներ պատրաստելու համար։

Արծաթի քլորիդ
Քիմիական բանաձևAgCl
Մոլային զանգված141,874 զանգվածի ատոմական միավոր[1] գ/մոլ
Խտություն5,56 գ/սմ³[2] և 4,83 գ/սմ³[3] գ/սմ³
Հալման ջերմաստիճան455 °C[2] °C
Եռման ջերմաստիճան1547 °C[2] °C
Գոյացան էնթալպիա-127,01±0,05 կՋ/մոլ[4] կՋ/մոլ
Գոլորշու ճնշում1 Պասկալ[5], 10 Պասկալ[5], 100 Պասկալ[5], 1 kilopascal[5], 10 kilopascal[5] և 100 kilopascal[5]
Քիմիական հատկություններ
Բեկման ցուցիչ2,0668[6], 2,0401[6], 2,0224[6], 2,0062[6], 1,9975[6], 1,9803[6] և 1,9069[6]
Բյուրեղային կառուցվածքԽորանարդային համակարգ[2]
Դիպոլ մոմենտ6,08±0,06 դեբայ[7]
Դասակարգում
CAS համար7783-90-6
PubChem24561
EINECS համար232-033-3
SMILESCl[Ag]
ЕС232-033-3
RTECSVW3563000
ChEBI22967
Եթե հատուկ նշված չէ, ապա բոլոր արժեքները բերված են ստանդարտ պայմանների համար (25 °C, 100 կՊա)

ԾանոթագրություններԽմբագրել

  1. 1,0 1,1 SILVER CHLORIDE
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 CRC Handbook of Chemistry and Physics / W. M. Haynes — 97 — Boca Raton: 2016. — P. 4–84. — ISBN 978-1-4987-5428-6
  3. 3,0 3,1 CRC Handbook of Chemistry and Physics / W. M. Haynes — 97 — Boca Raton: 2016. — P. 4–125. — ISBN 978-1-4987-5428-6
  4. 4,0 4,1 CRC Handbook of Chemistry and Physics / W. M. Haynes — 97 — Boca Raton: 2016. — P. 5–1. — ISBN 978-1-4987-5428-6
  5. 5,0 5,1 5,2 5,3 5,4 5,5 CRC Handbook of Chemistry and Physics / W. M. Haynes — 97 — Boca Raton: 2016. — P. 6–122. — ISBN 978-1-4987-5428-6
  6. 6,0 6,1 6,2 6,3 6,4 6,5 6,6 CRC Handbook of Chemistry and Physics / W. M. Haynes — 97 — Boca Raton: 2016. — P. 10–248. — ISBN 978-1-4987-5428-6
  7. CRC Handbook of Chemistry and Physics / W. M. Haynes — 97 — Boca Raton: 2016. — P. 9–65. — ISBN 978-1-4987-5428-6
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։