Արխալուղ
Արխալուղ, տղամարդկանց և կանանց՝ ներքուստ աստառված կովկասյան վերնազգեստ-թիկնոց։ Իջնում է մինչև ծնկները։ Տղամարդկանց արխալուղը լինում է գլխավորապես մուգ կապտավուն կամ սև ասվիից, կանանցը՝ կապույտ թավշից (Ախալցխա, Երևան), կանաչ բրդյա կտորից (Սյունիք, Արցախ), կապույտ մետաքսից (Գողթն) և այլն։ Արխալուղը դեռևս պահպանվում է Սյունիքում և Արցախում։
![](http://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/8/87/Shemahinskaya_boyaderka_2.jpg/220px-Shemahinskaya_boyaderka_2.jpg)
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 2, էջ 65)։ ![]() |