Արիստիդե Գուարների

իտալացի ֆուտբոլիստ

Արիստիդե Գուարների (իտալ.՝ Aristide Guarneri,մարտի 7, 1938(1938-03-07)[1], Կրեմոնա, Լոմբարդիա, Իտալիայի թագավորություն), իտալացի ֆուտբոլիստ, որը հանդես է եկել պաշտպանի դիրքում։ Խաղային կարիերայի ավարտից հետո եղել է ֆուտբոլային մարզիչ։

Արիստիդե Գուարների
Քաղաքացիությունը  Իտալիա
Ծննդյան ամսաթիվ մարտի 7, 1938(1938-03-07)[1] (86 տարեկան)
Ծննդավայր Կրեմոնա, Լոմբարդիա, Իտալիայի թագավորություն
Հասակ 181 սանտիմետր
Քաշ 79 կիլոգրամ
Դիրք պաշտպան

Որպես խաղացող՝ առաջին հերթին հայտնի է «Ինտերնացիոնալե» ակումբում, ինչպես նաև Իտալիայի ազգային հավաքականում իր ելույթներով։

Իտալիայի եռակի չեմպիոն, Եվրոպական չեմպիոնների գավաթի կրկնակի գավաթակիր, Ֆուտբոլի միջմայրցամաքային գավաթի կրկնակի գավաթակիր։ Հավաքականի կազմում՝ Եվրոպայի չեմպիոն։

Խաղային կարիերա խմբագրել

Ակումբային կարիերա խմբագրել

Մեծահասակների ֆուտբոլում նորամուտը նշել է 1956 թվականին՝ հանդես գալով «Կոդոնյո» թիմում, մեկ տարի անց տեղափոխվել է «Կոմո», որտեղ անցկացրել է մեկ մրցաշրջան՝ մասնակցելով առաջնության 32 խաղի։

Այս թիմում իր խաղով գրավել է «Ինտերնացիոնալե» ակումբի մարզչական շտաբի ներկայացուցիչների ուշադրությունը, որին միացել է 1958 թվականին։ «Նեազուրիների» կազմում խաղացել է խաղային կարիերայի հաջորդ ինը մրցաշրջաններում։ «Ինտերի» կազմում անցկացրած ժամանակի մեծ մասը եղել է թիմի պաշտպանության հիմնական խաղացողը։ Այս ընթացքում 3 անգամ նվաճել Է Իտալիայի չեմպիոնի տիտղոսը, դարձել Եվրոպական չեմպիոնների գավաթի գավաթակիր (երկու անգամ), միջմայրցամաքային գավաթակիր (երկու անգամ)[2][3]։

Հետագայում 1967-1969 թվականներին խաղացել է «Բոլոնիայի» և «Նապոլիի» կազմում, իսկ 1969/70 մրցաշրջանում կարճ ժամանակով վերադարձել է «Ինտերնացիոնալե»։

Պրոֆեսիոնալ խաղային կարիերան ավարտել է հայրենի քաղաքի «Կրեմոնեզե» ակումբում, որի կազմում հանդես է եկել 1970-1973 թվականներին։

Ելույթներ ազգային հավաքականում խմբագրել

1963 թվականի մայիսի 12-ին իր նորամուտն է նշել Իտալիայի հավաքականի կազմում պաշտոնական խաղերում աշխարհի այն ժամանակվա չեմպիոն Բրազիլիայի դեմ, նրա թիմը հաղթել է 3:0 հաշվով։ Ազգային հավաքականում իր կարիերայի ընթացքում, որը տևել է 5 տարի, երկրի գլխավոր թիմի համազգեստով անցկացրել է 21 հանդիպում՝ խփելով 1 գոլ (1966 թվականին ԽՍՀՄ-ի դեմ խաղում Լև Յաշինի դարպասը)[4][5]։ Հավաքականի կազմում մասնակցել է 1966 թվականին Անգլիայում կայացած աշխարհի առաջնությանը, ինչպես նաև 1968 թվականի Եվրոպայի տնային առաջնությանը, որտեղ իտալացիները դարձել են մայրցամաքային չեմպիոններ[5]։

Խաղաոճ խմբագրել

Իր կարիերայի սկզբում Գուարներին կենտրոնական պաշտպան էր[4], բայց հիմնականում օգտագործվում էր որպես լիբերո[5][6][3]։ Նա կարիերայում ոչ մի անգամ չի վաստակել հեռացում[4], այդ պատճառով նա ստացել է «ստոպեր ջենթելմեն» մականունը[4][5][6]։

Մարզչի կարիերա խմբագրել

Մարզչական կարիերան սկսել է ֆուտբոլիստի կարիերայի ավարտից անմիջապես հետո՝ 1973 թվականին, մտնելով «Կրեմոնեզե» ակումբի մարզչական շտաբ՝ որպես երիտասարդական թիմերից մեկի մարզիչ։

Հետագայում աշխատել է «Սանթ՚Անջելոյի» մարզչի օգնական, իսկ երեք տարի անց վերադարձել է ակումբ՝ դառնալով գլխավոր մարզիչ։ 1986 թվականին մարզել է «Ֆյորենցուոլան»։ Գուաներիի մարզչական աշխատանքի վերջին վայրը «Ինտերն» էր, որտեղ նա 1991/92 մրցաշրջանում զբաղեցնում էր մարզչի օգնականի պաշտոնը։

Գրականություն խմբագրել

  • Alexandro Everet, Carlo Fontanelli Unione Sportiva Cremonese — oltre un secolo di storia / Geo Edizioni. — 2005.

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. «ARISTIDE GUARNERI» (Italian). Storie di Calcio. Վերցված է 2015 թ․ հունվարի 2-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  3. 3,0 3,1 Aristide Guarneri, bidone vero ma campione autentico Արխիվացված 2015-01-02 Wayback Machine Amonapoli.it
  4. 4,0 4,1 4,2 4,3 Guarneri, dal Como all’Italia campione d’Europa Արխիվացված 2012-10-25 Wayback Machine, Il Corriere di Como, 12.06.2012
  5. 5,0 5,1 5,2 5,3 Guarneri, stopper e gentiluomo, La Provincia, 17.01.2001, pag.39
  6. 6,0 6,1 Aristide Guarneri: il calcio ai tempi del mago Արխիվացված 2016-03-04 Wayback Machine Storiedicalcio.altervista.org

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Արիստիդե Գուարների» հոդվածին։