Արիստիդես (Αριστείδης) (մոտ մ. թ. ա. 540[1][2], Ալոպեկե, Անտիոքիդես, Հին Աթենք - մ. թ. ա. 467[1][2][3], Աթենք), Աթենացի պետական և ռազմական գործիչ։ Հայտնի է դարձել մ․ թ․ ա․: 500-449 թթ.-ի հույն-պարսկական պատերազմներում։ Մարաթոնի ճակատամարտում (մ․ թ․ ա․ 490) ճանաչված ստրատեզոս էր։ 489 թվականին ընտրվեց Աթենքի առաջին կամ անվանադիր արքոնտ։ Հակառակվելով Ատտիկայի ծովային ուժերը հզորացնելու Թեմիստոկլեսի ծրագրին՝ Արիստիդեսն առաջարկեց մեծացնել ցամաքային ուժերը, բայց պարտվեց և 483 թ.-ին արտաքսվեց Աթենքից։

Արիստիդես
հին հունարեն՝ Ἀριστείδης
Դիմանկար
Ծնվել էմոտ մ. թ. ա. 540[1][2]
ԾննդավայրԱլոպեկե, Անտիոքիդես, Հին Աթենք
Մահացել էմ. թ. ա. 467[1][2][3]
Մահվան վայրԱթենք
ՔաղաքացիությունՀին Աթենք
Մասնագիտությունքաղաքական գործիչ և ռազմական գործիչ
Զբաղեցրած պաշտոններԱթենքի արխոնտ և Athenian strategos?
ԱնդամությունԱնտիոքիդես
 Aristides Վիքիպահեստում

Պարսկական վտանգի ուժեղացման ժամանակ վերադարձավ հայրենիք և Սալամինի ճակատամարտում (մ․ թ․ ա․480) վերականգնեց իր փառքը։ 479 թ.-ին գլխավորեց աթենացիներին Պլատեայի ճակատամարտում։ 476 թ.-ից ստանձնեց աթենական, ապա՝ համահունական նավատորմի հրամանատարությունը։ Արիստիդեսի ջանքերով ընդհանուր թշնամու՝ Աքեմենյան Իրանի դեմ դաշնակցեցին Էգեյան ծովի կղզիներն ու քաղաքները, և ստեղծվեց Աթենական առաջին կամ Դելոսյան ծովային միությունը։

Ծանոթագրություններ

խմբագրել
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Արիստիդես» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 2, էջ 63