Արիստակես Ազարյան

հայ բառարանագիր, հրատարակիչ

Արիստակես Ազարյան (հուլիսի 28, 1782(1782-07-28)[1][2], Ստամբուլ, Օսմանյան կայսրություն[2] - մայիսի 6, 1855(1855-05-06)[1][3], Վիեննա, Ավստրիական կայսրություն[1]), հայ բառարանագիր, հրատարակիչ։

Արիստակես Ազարյան
Ծնվել էհուլիսի 28, 1782(1782-07-28)[1][2]
ԾննդավայրՍտամբուլ, Օսմանյան կայսրություն[2]
Մահացել էմայիսի 6, 1855(1855-05-06)[1][3] (72 տարեկան)
Մահվան վայրՎիեննա, Ավստրիական կայսրություն[1]
ԿրոնՀռոմի Կաթոլիկ եկեղեցի[4]
Մասնագիտությունքահանա, բառարանագիր, հրատարակիչ և կաթոլիկ եպիսկոպոս
Զբաղեցրած պաշտոններաբբա, տիտղոսավոր եպիսկոպոս և general abbot of the Mekhitarist Monastery of Vienna?
 Aristaces Azarian Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Արիստակես Ազարյանը ծնվել է 1782 թվականին Կոստանդնուպոլսում։ Սովորել է Տրիեստի Մխիթարյանների վանքում։ Կեսարիայում եղել է հոգևոր առաջնորդ, Վիեննայի Մխիթարյան միաբանությունում՝ երկրորդ աբբահայր[5]։ Ազարյանի օրոք Վիեննայի հայկական տպարանը մեծ զարգացում է ապրել և 1838 թվականին հնարավոր է դարձել «Որ օրհնես զայնոսիկ» աղոթքը տպագրել 25 լեզվով։

Արիստակես Ազարյանը հիմնադրել է Վիեննայի միաբանության վանքի դրամագիտության բաժինը։ Եղբոր՝ Ստեփանոս Ազարյանի հետ կազմել է բազմալեզվյան ընդարձակ բառարան՝ «Նոր բառգիրք յունարէն, իտալերէն, հայերէն, տաճկերէն» (1848)[6]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 Wurzbach D. C. v. Azaria, Aristaces (գերմ.) // Biographisches Lexikon des Kaiserthums Oesterreich: enthaltend die Lebensskizzen der denkwürdigen Personen, welche seit 1750 in den österreichischen Kronländern geboren wurden oder darin gelebt und gewirkt habenWien: 1856. — Vol. 1. — S. 99.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Ավստրիական կենսագրական բառարան (գերմ.)ÖAW. — doi:10.1553/0X00280ED9
  3. 3,0 3,1 3,2 Die Presse (գերմ.) / Hrsg.: R. NowakWien: Die Presse Verlags-Gesellschaft, 1855. — S. 3.
  4. Catholic-Hierarchy.orgUSA: 1990.
  5. «Ով ով է։ Հայեր» հանրագիտարան, հատոր առաջին։. Երևան: Հայկական հանրագիտարան հրատ. 2005.
  6. Azarian, Aristakēs; Azarian, Stepʻanos (1848). Nor baṛgirkʻ hunarēn, italerēn, hayerēn, tachkerēn. I Vienna: I Vans Pashtpan S. Astuatsatsni.

Արտաքին հղումներ խմբագրել