Արթուր Տոնյան

հայ ազատամարտիկ

Արթուր Սուրենի Տոնյան (նոյեմբերի 12, 1959(1959-11-12), Բեգում Սարով, Թարթառի շրջան, Ադրբեջանական ԽՍՀ - հուլիսի 12, 1989(1989-07-12), Կիչան, Մարտակերտի շրջան, ԼՂԻՄ), հայ ազատամարտիկ, Արցախյան պատերազմի մասնակից[1]։

Արթուր Տոնյան
նոյեմբերի 12, 1959(1959-11-12) - հուլիսի 12, 1989(1989-07-12) (29 տարեկան)
ԾննդավայրԲեգում Սարով, Թարթառի շրջան, Ադրբեջանական ԽՍՀ
Մահվան վայրԿիչան, Մարտակերտի շրջան, ԼՂԻՄ
Քաղաքացիություն Ադրբեջանական ԽՍՀ

Կենսագրություն խմբագրել

Ծնվել է 1959 թվականի նոյեմբերի 12-ին, Ադրբեջանական ԽՍՀՄիրբաշիրի շրջանի Բեգում-Սարով գյուղում (ներկայումս՝ Թարթառի շրջան, Ադրբեջան)։ 1988 թվականի բռնի տեղահանությունից հետո ապրում էր հոր, կնոջ և երկու անչափահաս երեխաների հետ Մարտակերտի շրջանի Լենինավան գյուղում։ Մասնագիտությամբ՝ գյուղատնտես-մեխանիզատոր։ Աշխատում էր Մարտակերտի շրջանի Հայկաջուր գյուղի պետական տնտեսությունում[1]։

Մասնակցել է Լենինավանի ինքնապաշտպանական գործողություններին։ Զոհվել է 1989 թվականի հուլիսի 12-ին, ադրբեջանաբնակ Կիչան գյուղի մոտ, ադրբեջանցու կրակոցից։ Թաղված է Լենինավանի գերեզմանոցում[1]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 «Մահ չիմացյալ՝ մահ, մահ իմացյալ՝ անմահություն», Անդրանիկ Արշակյան, Երևան, 1993, էջ 22-23.