Արթուր Մելիքի Սարգսյան (մարտի 13, 1998(1998-03-13)[1], Կիմրի, Տվերի մարզ, Ռուսաստան[2]), հայազգի ռուսաստանցի հունահռոմեական ոճի ըմբիշ, Ռուսաստանի առաջնությունների հաղթող և մրցանակակիր, միջազգային մրցաշարերի հաղթող և մրցանակակիր, Ռուսաստանի միջազգային կարգի սպորտի վարպետ։ Հանդես է գալիս մինչև 97 կգ քաշային կարգում։

Արթուր Սարգսյան
Անձնական տեղեկություն
Սեռ՝արական
Մասնագիտացում՝ըմբիշ
Երկիր՝ Ռուսաստան
Ծննդյան ամսաթիվ՝մարտի 13, 1998(1998-03-13)[1] (26 տարեկան)
Ծննդավայր՝Կիմրի, Տվերի մարզ, Ռուսաստան[2]

Կենսագրություն խմբագրել

Ըմբշամարտով սկսել է զբաղվել Կիմրայում, որտեղ մարզիչն է եղել Սամվել Պետրոսյանը։ Հետագայում Սարգսյանը տեղափոխվել է Տվեր, որտեղ նրան սկսել է մարզել Ռուսաստանի վաստակավոր մարզիչ Ռուսլան Յուսուֆովը։

2020 թվականից հանդես է գալիս Վլադիմիրի մարզում։ Սարգսյանը Տվերի երկրորդ ներկայացուցիչն է, ում հաջողվել է դառնալ հունահռոմեական ոճի ըմբշամարտի երկրի չեմպիոն։ 2013 թվականին առաջինը Իվան Կույլակովն էր։

2021 թվականին Նորվեգիայի մայրաքաղաք Օսլոյում կայացած աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր[3][4]։ Երրորդ տեղի համար պայքարում նա հաղթել է Իտալիան ներկայացնող վրացի ընմբիշ Նիկոլոզ Կախելաշվիլուն[5]։

2021 թվականին Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում կայացած մինչև 23 տարեկանների աշխարհի առաջնությունում Սարգսյանը 97 կգ քաշային կարգում նվաճել է ոսկե մեդալ[6][7]։

Սպորտային արդյունքներ խմբագրել

  • 2015 թվականի ըմբշամարտի կադետների աշխարհի առաջնություն, 1
  • 2017 թվականի ըմբշամարտի պատանիների աշխարհի առաջնություն, 2
  • 2018 թվականի ըմբշամարտի Եվրոպայի պատանիների առաջնություն, 1
  • 2018 թվականի ըմբշամարտի պատանիների աշխարհի առաջնություն, 3
  • 2020 թվականի հունահռոմեական ոճի ըմբշամարտի Ռուսաստանի առաջնություն, 3
  • 2021 թվականի հունահռոմեական ոճի ըմբշամարտի Ռուսաստանի առաջնություն, 1
  • 2022 թվականի հունահռոմեական ոճի ըմբշամարտի Ռուսաստանի առաջնություն, 1
  • 2023 թվականի հունահռոմեական ոճի ըմբշամարտի Ռուսաստանի առաջնություն, 1

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 https://web.archive.org/web/20210213014331/http://wrestrus.ru/users/23189/
  2. 2,0 2,1 2,2 https://tverisport.ru/news/tverskoj-borets-klassik-zavoeval-titul-chempiona-rossii/
  3. Burke, Patrick (2021 թ․ հոկտեմբերի 9). «Olympic medallist Saravi one of two Iranian winners on penultimate day at UWW World Championships in Oslo». InsideTheGames.biz. Վերցված է 2021 թ․ հոկտեմբերի 9-ին.{{cite news}}: CS1 սպաս․ url-status (link)
  4. Kortemeier, Todd (2021 թ․ հոկտեմբերի 9). «G'Angelo Hancock Closes Out Wrestling Worlds With Bronze Medal». Team USA. Վերցված է 2021 թ․ հոկտեմբերի 9-ին.
  5. «2021 World Wrestling Championships Results Book» (PDF). United World Wrestling. Արխիվացված (PDF) օրիգինալից 2021 թ․ հոկտեմբերի 16-ին. Վերցված է 2021 թ․ հոկտեմբերի 16-ին.
  6. Dowdeswell, Andrew (2021 թ․ նոյեմբերի 3). «Russia completes Greco-Roman wrestling slate with nine out of 10 medals at UWW Under-23 World Championships». InsideTheGames.biz. Վերցված է 2021 թ․ նոյեմբերի 4-ին.{{cite news}}: CS1 սպաս․ url-status (link)
  7. «2021 U23 World Wrestling Championships Results Book» (PDF). United World Wrestling. Արխիվացված (PDF) օրիգինալից 2021 թ․ նոյեմբերի 10-ին. Վերցված է 2021 թ․ նոյեմբերի 10-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Արթուր Սարգսյան (ըմբիշ)» հոդվածին։