Արթուր Մարգարյան (երաժիշտ)
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Մարգարյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Արթուր Մարգարյան (նոյեմբերի 30, 1982, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ երաժիշտ, կիթառահար։ Ծնվել է 1982 թ. նոյեմբերի 30-ին Երևանում։ Կիթառ սկսել է նվագել 16 տարեկան հասակից։ 2005 թ. ավարտել է Հայկական պետական մանկավարժական համալսարանի կուլտուրայի ֆակուլտետի ժողովրդական գործիքների բաժինը՝ ուդ գործիքով։ 2003-2005 թթ նվագել է «Սարդ», «Ginny Style», 2002-2007 թթ՝ «Army of God», 2005-07 թթ՝ «Gor & friends», 2007-2009 թթ՝ «E.V.A.» խմբերում։ 2010 թ-ից հանդիսանում է «Alien Time» և «Ռեինկարնացիա» խմբերի անդամ։ Համագործակցում է հայ երգարվեստի բազմաթիվ ներկայացուցիչների հետ՝ Սոնա Շահգելդյան, Ռուբեն Հախվերդյան, Սիլվա Հակոբյան և այլն։ Հյուրախաղերով եղել է մի շարք երկրներում «Ռեինկարնացիա» խմբի, Սիլվա Հակոբյանի, Եվա Սուջյանի հետ։ Մասնակցել է հայկական բազմաթիվ ռոք փառատոների։
Արթուր Մարգարյան | |
---|---|
Ծնվել է | նոյեմբերի 30, 1982 (42 տարեկան) Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Երկիր | ![]() ![]() |
Մասնագիտություն | երաժիշտ և կիթառահար |
Գործունեություն | 2003 - ներկա |
Կրթություն | Հայկական պետական մանկավարժական համալսարան (2005) |
Կապված | Աստծո բանակ (2002-2007) Սարդ (2003-2005) Ginny Style (2003-2005) Gor & friends (2005-2007) E.V.A. (2007-2009) Alien Time (2010-ից) Ռեինկարնացիա (2010-ից) |