Արթուր Խաչատրյան (լեյտենանտ)

ազատամարտիկ
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Արթուր Խաչատրյան (այլ կիրառումներ)
Վիքիպեդիայում կան հոդվածներ Խաչատրյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Արթուր Արկադիի Խաչատրյան (հունվարի 31, 1964, Զագլիկ, Մարտակերտի շրջան - սեպտեմբերի 25, 1992, Չլդրան), հայ ազատամարտիկ, Արցախյան ազատամարտի մասնակից։

Ծնվել է 1964 թվականի հունվարի 31-ին, Մարտակերտի շրջանի Զագլիկ գյուղում։ Ավարտել է տեղի դպրոցը։ Ծառայել է Խորհրդային բանակում։ Ղարաբաղյան շարժման ակտիվ մասնակիցներից էր։

1991 թվականին կազմավորել և ղեկավարել է հայրենի գյուղի ինքնապաշտպանական ջոկատը։ Իր ջոկատի հետ միասին ակտիվ մասնակցություն է ցուցաբերել Ակնաբերդ, Իմ. Քերավենդ գյուղերի ազատագրության ժամանակ։ Մասնակցել է նաև Շուշիի, Խոջալուի, Սրխավենդի մարտերին։ Քաջազուն հրամանատարն իր ջոկատի տղաների հետ միասին միշտ հայտնվել է թեժ կետերում։ Ուներ լեյտենանտի զինվորական կոչում։

Զոհվել է 1992 թ. սեպտեմբերի 25-ին, Չլդրան գյուղի տարածքում՝ ընկնելով շրջապատման մեջ։ Հետմահու պարգևատրվել է «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանով։ Ամուսնացած էր, ունի մեկ երեխա։ Հանգչում է Զագլիկի գերեզմանատանը։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Ղարաբաղյան ազատագրական պատերազմ (1988—1994) հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո ։