Արթուր Գոլդեն
Արթուր Գոլդեն (անգլ.՝ Arthur Golden, դեկտեմբերի 6, 1956, Չաթանուգա, Թենեսի, ԱՄՆ), ճապոնական ծագմամբ ամերիկացի գրող։ 1997 թվականին լույս տեսած «Գեյշայի հուշերը» վեպ-բեսթելլերի հեղինակը։ Նրա գիրքը վաճառվել է ավելի քան 4 միլիոն օրինակով և թարգմանվել է ավելի քան 30 լեզուներով։
Արթուր Գոլդեն | |
---|---|
Ծնվել է | դեկտեմբերի 6, 1956 (68 տարեկան) |
Ծննդավայր | Չաթանուգա, Թենեսի, ԱՄՆ |
Մասնագիտություն | գրող, վիպասան և սցենարիստ |
Քաղաքացիություն | ![]() |
Կրթություն | Բոստոնի համալսարան, Հարվարդի համալսարան, Կոլումբիայի համալսարան և Baylor School? |
Աշխատավայր | Տոկիոյի համալսարան |
Կենսագրություն
խմբագրելԱրթուր Գոլդենը Նյու Յորք Թայմսի հիմնադիր ու սեփականատեր Սուլցբերգերների տոհմի ներկայացուցիչն է։ Նրա մայրը Արթուր Հեյս Սուլցբերգերի դուստրն է և Ադոլֆ Օուսկի թոռնուհին։
Նրա ծնողները Բեն և Ռութ Գոլդենները ամուսնալուծվել են, երբ Արթուրը 8 տարեկան էր։ Հայրը 5 տարի անց մահացել է։
1974 թվականին ավարտել է Բայլորի դպրոցը։ Ավարտել է Հարվարդի համալսարանը՝ Ճապոնիայի արվեստի պատմության գծով հումանիտար գիտությունների բակալավրի աստիճանով։ 1980 թվականին ստացել է Ճապոնիայի պատմության մագիստրոսի աստիճան Կոլումբիայի համալսարանում և սովորել է հյուսիսչինական լեզուն։
Պեկինի համալսարանում ամառային արձակուրդից հետո նա աշխատանքի է անցել Տոկիոյի համալսարանում։
ԱՄՆ վերադառնալուց հետո Գոլդենը Բոստոնի համալսարանում ստացել է անգլերենի մագիստրոսի աստիճան
Անձնական կյանք
խմբագրելԳոլդենը ամուսնացած է Տրուդի Լեգի հետ, ունի երկու երեխա. որդի՝ Հայեսը, և դուստր՝ Թեսը[1]։
Նա իր ընտանիքի հետ ապրում է Մասաչուսեթս նահանգի Բրուքլին քաղաքում։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ «Kathleen Rubenstein, Hays Golden». The New York Times. 2007 թ․ հունիսի 3.