Արթուրը և Ուրդալակի վրեժը (ֆիլմ)
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Արթուրը և Ուրդալակի վրեժը (այլ կիրառումներ)
Արթուրը և Ուրդալակի վրեժը, Լյուկ Բեսոնի ֆիլմերից։ Պրեմիերան կայացել է 2009 թվականի 2/10 դեկտեմբերին։
Արթուրը և Ուրդալակի վրեժը անգլ.՝ Arthur and the Revenge of Maltazard | |
---|---|
![]() | |
Երկիր | ![]() ![]() |
Ժանր | ֆլեշբեք ֆիլմ, ֆենթեզի ֆիլմ, վեպի էկրանավորում և կենդանի դերասաններով մուլտֆիլմ |
Հիմք | Արթուրը և Ուրդալակի վրեժը |
Թվական | դեկտեմբերի 3, 2009[1], նոյեմբերի 26, 2009[2] և 2009 |
Լեզու | անգլերեն |
Ռեժիսոր | Լյուկ Բեսոն |
Պրոդյուսեր | Լյուկ Բեսոն |
Սցենարի հեղինակ | Լյուկ Բեսոն և Սելին Գարսիա |
Դերակատարներ | Ֆրեդի Հայմոր, Միա Ֆերրոու, Սելենա Գոմես, Ֆերգի, Ջիմմի Ֆելլոն, Սնուփ Դոգ, will.i.am, Լոգան Միլլեր, Լու Ռիդ, Պենի Բալֆուր, Ժան-Պոլ Ռուվ, Ռոն Քրոուֆորդ, Էրիկ Քարթման, Միլեն Ֆարմեր, Rohff, Ժակ Ֆրանց, Ռոբերտ Սթենթոն, Էյսա Բաթերֆիլդ[3], Ժերար Դարմոն[3], Միշել Դյուշոսսուա[3], Ֆրեդերիկ Տեստոտ[3], Բեռնար Ալան[3], Սաիդ Ամադիս[3] և Ժան Բեժոտ Նջամբա |
Օպերատոր | Տիեռի Արբոգաստ |
Երաժշտություն | Էրիկ Սեռա |
Մոնտաժ | Ջուլիեն Ռեյ |
Կինոընկերություն | EuropaCorp և Canal+ |
Տևողություն | 112 րոպե |
Բյուջե | 65 միլիոն $ |
Շահույթ | 51 249 422 $ |
Նախորդ | Արթուրը և մինիպուտները |
Հաջորդ | Արթուրը և երկու աշխարհների պատերազմը |
Պաշտոնական կայքէջ |
Սցենարը
խմբագրելՏասներկուամյա Արթուրը Բոնգո Մատասալա ցեղի կողմից ենթարկվում է տարատեսակ փորձությունների։ Նա մեկ պետք է բնության մեջ մենակ մնար, մեկ՝ միաձուլվեր բնապատկերներին, մեկ՝ միայնակ մնար կենդանիների հետ։ Եվ հենց այդ ժամանակ էլ Արթուրը անհամբերությամբ սպասում էր լուսնային տասներորդ ցիկլի ավարտին, որպեսզի միավորվի Սելենայի հետ։ Վերջապես մոտենում է այդ երկար սպասված գիշերը, երբ ցիկլը պետք է ավարտվեր, սակայն Արթուրի հայրը անսպասելիորեն հայտարարում է, որ տղային վտանգ է սպառնում, քանի որ նա ալերգիկ է, և արձակուրդները տատիկի տանը վաղուց ավարտված են, արդեն ժամանակն է տուն վերադառնալու։ Արթուրը հուսահատված էր։
Ճանապարհ ընկնելուց հետո հանկարծ Արթուրին մոտենում է մի փոքրիկ սարդ և նրան փոխանցում բրնձի հատիկ, որի վրա գրված էր HELP։ Արթուրը հասկանում է, որ մինիպուտներին և իր սիրելիին օգնություն է անհրաժեշտ։ Նա հասկանում է, որ ինչ էլ պատահի պետք է օգնության հասնի։ Եվ ահա բախտը ժպտում է նրան. Հայրը բենզալցակայանում կանգնեցնում է մեքենան, մայրը պետքարան է գնում, իսկ Արթուրը ծեր Ալֆրեդին փաթաթում է ծածկոցով այնպես, որ բոլորը կարծեն թե ինքն է։ Արթուրը վերադառնում է տատիկի և պապիկի տուն։ Բոնգո Մատասալան նրանց խանգարելու համար փորձում էր աստղադիտակի օգնությամբ խառնել ամեն ինչ, սակայն նրա պլանները չեն իրականանում, քանի որ ամպերը ամբողջովին փակել էին լուսինը։ Այդ ժամանակ նա դիմում է լիանաների օգնությանը, քանի որ նրանք մահացու վտանգավոր են։ Լիանան սեղմում է տղային այնքան ուժեղ, որպեսզի նա կամաց-կամաց քամվի մինչև վերջին կաթիլը։ Կաթիլներից մեկը ընկնում է Մաքսի տան վրա և նա պատմում է Արթուրին եղելությունը։ Արթուրը հասնելով քաղաք այնտեղ չի գտնում ոչ մեկի և կարելի է ասել ոչինչ։ Մտածելով, որ կատարվել է սարսափելի մի բան, փնտրում և ի վերջո գտնում է Արքային, ով տալիս է հարցերի պատասխանը։ Ըստ նրա Սելենան ամբողջ օրը պատրաստվել է Արթուրի հետ հանդիպմանը և քանի որ նա չէր եկել շատ է տխրել։ Իսկ երբ Սելենան հայտնվել է դարպասների մոտ Ուրդալակը նրան գողացել և գերի է վերցրել, որպեսզի մտնի քաղաքը։ Ուրդալակը ցանկանում է գնալ Արթուրի պապիկի տուն, նա հասկացել է և շատ է ուզում մարդ դառնալ, և հենց ինքն է բրնձի հատիկին գրված հաղորդագրություն ուղարկել Արթուրին, վստահ լինելով, որ նա երբեք չի մերժի օգնել փոքրիկ արարածներին։
Ուրդալակը սպառնալով վերջ դնել Սելենայի կյանքին, պահանջում էր, որ իրեն թույլ տան մոտենա աստղադիտակին։ Արթուրը վերջին պահին փրկում է իր սիրելիին, սակայն Ուրդալակը արդեն դարձել էր երկու մետրանոց հրեշ։ Նա ջարդում է աստղադիտակը և Արթուրը մնում է մինիպուտի կերպարանքով։
Դերերում
խմբագրել- Ֆրեդդի Խայմոր - Արթուր (անգլ.՝ Freddie Highmore)
- Սելենա Գոմես - արքայադուստր Սելենիա
- Միա Ֆերրոու - Մարգարիտա (անգլ.՝ Mia Farrow)
- Պեննի Բալֆուր - Ռոզա, Արթուրի մայրիկը (անգլ.՝ Penny Balfour)
- Ռոբերտ Ստենոն - Արման, Արթուրի հայրիկը
- Մետյու Գոնդեր - Դարկոս, Ուրդալակի տղան
- Լու Ռիդ - Ուրդալակ
Նկարչական յուրահատկություններ
խմբագրելԱյս կինոնկարը ունի խաղային, 3D և այլ սցենարներ։
Ֆիլմի առաջին մասը նկարահանվել է գրքի առաջին երկու մասի հիման վրա, որտեղ Արթուրի պապիկի անունը Արչիբալդ էր, երրորդ մասի սկբում հիշատակվում է Սյուշո։
Հետաքրքիր է նաև այն, որ ֆիլմի առաջին և երկրորդ մասերում դերասանները տարբեր են։
Գիրքը
խմբագրելԼյուկ Բեսոնի «Արթուրը և Ուրդալակի վրեժը» գիրքը պատկանում է նրա Արթուրի մասին պատմող գրքերի երրորդ հրատարակությանը։
2010 թվականին հրատարակվում է գրքերի երկրորդ տպաքանակը։ Այնտեղ սյուժեն ավելի մոտ էր ֆիլմին և լի էր նկարազարդումներով։
Կարծիքները
խմբագրելԱրևմուտքում ֆիլմը արժանացավ քննադատությունների։ Մեթյու Թոռները, ով ներկայացնում էր Լոնդոնը հինգ աստղից միայն միայն մեկ աստղ գնահատեց ֆիլմը, նշելով, որ լավն է հնչյունավորումը՝ հատկապես չարագործի կերպարը, սակայն դժգոհ էր վատ ռեժիսուրայի և սցենարի համար։ Հունաստանի ներկայացուցիչ Ժոզեֆ Պրոիմակիսը նշանակեց ընդամենը կես աստղ։ Սակայն Ռուսաստանում դրական արձագանքները ավելի շատ էին, քան բացասականը։ Օրինակ Ալյոնա Սիչյովան ProfiCinema կայքում գրում է, որ այս կինոնկարը պետք է դիտարկել, որպես մի մեծ պատմություն, նա հիացած էր մինիպուտների հրաշք աշխարհով, որտեղ իրադարձությունները կատարվում են հետաքրքիր ու դինամիկ։ Օլեգ Դենեժկան նույնպես նշում է մի շարք պլյուսներ։ Նա պնդում է, որ մուլտֆիլմը դրական է, չնայած մի փոքր տխրություն կա։ Քննադատը նկատում է նաև, որ ֆիլմում գործողությունները դեռևս չավարտված, սկսվում են նոր գործողություններ։