Արթուրը և Ուրդալակի վրեժը (վեպ)

վեպ
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Արթուրը և Ուրդալակի վրեժը (այլ կիրառումներ)

Արթուրը և Ուրդալակի վրեժը, երիտասարդ և խիզախ պատանի Արթուրի մասին վեպի երրորդ հատվածը, վեպի հեղինակ և սցենարիստ՝ Լյուկ Բեսոն։

Արթուրը և Ուրդալակի վրեժը
Arthur et la Vengeance de Maltazard
ՀեղինակԼյուկ Բեսոն
Տեսակգրավոր աշխատություն
Ժանրմանկա-պատանեկան գրականություն
Բնօրինակ լեզուֆրանսերեն
ԼեզուՖրանսերեն
Էջեր352
ՇարքԱրթուրի մասին պատմող շարք
ՆախորդԱրթուրը և Արգելված քաղաքը
ՀաջորդԱրթուրը և երկու աշխարհների պատերազմը
Հրատարակված էIntervista
Հրատարակման տարեթիվ2004

Սյուժե խմբագրել

Մոտենում է ամառային արձակուրդների ավարտը և մոտենում է ժամանակը, որ Արթուրը մեկնի մինիպուտների աշխարհ՝ տասներորդ լուսնի կեսգիշերին։ Եվ ահա մոտենում է երկար սպասված ուղևորության գիշերը, սակայն Արթուրի հոր և պապիկի միջև տարաձայնություն է առաջանում, որի արդյունքը լինում է Արմանի (Արթուրի հայրը) որոշումը, ըստ որի՝ արձակուրդները ավարտվում են և ժամանակն է տուն վերադառնալու։ Եվ հանկարծ տղան ստանում է տագնապալի հաղորդագրություն՝ գրված բրնձի հատիկի վրա, որը բերել էր փոստատար սարդը և դրել ուղիղ Արթուրի ձեռքերի մեջ։ Արթուրը տագնապի մեջ էր։ Նամակում գրված էր. «Մինիպուտները վտանգի մեջ են, չի՛ կարելի ժամանակ կորցնել»։ Բարեբախտաբար մինչ գնալը Արթուրը հասցրել էր տեղյակ պահել Արչիբալդին (Արթուրի պապիկը) հաղորդագրության մասին. միգուցե նա ինչ-որ բան կարողանար մտածել։ Հավատարիմ շան՝ Ալֆրեդի օգնությամբ, Արթուրին հաջողվում է անհետանալ ծնողների զգոն հսկողությունից և վերադառնալ պապիկի տուն։ Շուտով արդեն կեսգիշեր էր, լուսնի ճառագայթը հասել էր Արչիբալդի աստղադիտակին և բացվել էր ճանապարհը՝ դեպի մինիպուտների աշխարհ։ Սակայն, բարեբախտաբար, երկինքը ծածկվում է ամպերով, լուսինը թաքնվում է նրանց հետևում, ոչ մի լուսնի մասին խոսք անգամ չի կարող լինել։ Բոնգո-Մատասսալայիի զինվորները անցման այլ ճանապարհ են գտնում՝ ցողունի միջոցով։ Ցողունի օգնությամբ անցնելու ճանապարհին Արթուրը շատ է ցավ զգում, մինչև որ Բոնգո-Մատասսալայիի զինվորները դուրս են հանում տղայի մարմնի ամբողջ ջուրը։
Անցումը հաջողությամբ իրականանում է և Արթուրը՝ մինիպուտի կերպարով, հանդիպում է իր վաղեմի ընկերոջը՝ Մաքսին։ Արթուրը ընկերոջը պատմում է ստացած հաղորդագրության մասին և խնդրում է Մաքսին օգնել, որ հասնի մինչև մինիպուտների Առաջին մայրցամաքը։ Մաքսը համաձայնվում է և ուղեկցում Արթուրին այն ավտոտնակ, որտեղ գտնվում է իր զատիկը, որն Արթուրին տեղափոխում է։ Լինելով Առաջին մայրցամաքում՝ տագնապահար Արթուրը տեղեկանում է, որ մինիպուտները անվտանգ են, բոլորը հաշտ ու համերաշխ են։ Բոլորը շատ ուրախ էին տեսնելու Արթուրին, սակայն տղան նրանց մեջ չէր տեսնում արքայադուստր Սելենիային՝ այն միակին, ում համար սպասել էր տասը լիալուսին։ Խլուրդ Միրոն նրան ուղեկցում է Սելենիայի տուն, սակայն, ցավոք սրտի, նրան այդտեղ չի գտնում։ Մինչ Արթուրը Սելենիային էր սպասում՝ իր իսկ տան մոտ, Միրոն պատմում է նրան, թե ինչպես էր Սելենիան պատրաստվում իր արքայազնի, այսինքն Արթուրի հետ հանդիպմանը։ Լսելով Միրոյի պատմությունը՝ Արթուրը լսում է գլխավոր դարպասի թակոցը, մտածում է՝ Սելենիան է, և շտապում է դարպասը բացելու։ Դա իրոք Սելենիան էր։ Տղայի դեմքին հայտնվում է երջանիկ ժպիտ, ինչը չէր կարելի ասել արքայադստեր մասին։ Արթուրին շրջապատող մինիպուտները Սելենիային տեսնում են սարսափելի վիճակում՝ նրա կոկորդին մեծ դանակ կար, որն ամուր պահել էր իր ձեռքերում Չարագործ Ու-ն։
Եվ վերջապես բացվում է բրնձի հատիկի վրա գրված տագնապալի հաղորդագրության գաղտնիքը։ Ուրդալակը վերջին ժամանակներում հետևում էր ամենին, ինչ որ կատարվում էր տանը և հասկացել էր, որ իր գլխավոր թերությունը փոքր չափեր ունենալն է։ Արթուրի աշխարհում, սպասելով անցուղու բացմանը, Ուրդալակը պատրաստվում էր դառնալ մեծ դրա միջոցով։ Սակայն, Արմանի՝ ուղևորության մասին որոշումը խափանում է Չարագործ Ու-ի պլանները։ Չնայած դրան, Ուրդալակը իմանալով, որ Արթուրը ամեն բան կանի մինիպուտներին օգնության հասնելու համար, բրնձի հատիկի վրա գրում է տագնապալի հաղորդագրություն և փոստատար սարդի միջոցով ուղարկում է անմիջապես Արթուրին։ Սպասելով Արթուրի ժամանմանը, Ուրդալակը տեսնում է Սելենիային և գերի վերցնում։ Հասնելով հանդիսասրահ՝ Ուրդալակը միանգամից հրում է Սելենիային, իսկ Արթուրն անմիջապես գրկում է։ Մարդկանց աշխարհ տեղափոխվելու ժամանակ Միրոն այնպես է անում, որ Ուրդալակը մեծ արագությամբ թռչի մինիպուտների աշխարհից։ Բոնգո-Մատասսալայիի զինվորներն անհանգստանում են. ինչ-որ բան թռչեց աստղադիտակից այնպես, ինչպես փամփուշտը թնդանոթից։ Նրանք վստահ էին, որ դա Արթուրը չէր։ Արչիբալդը և զինվորները սպասում էին Արթուրին, իսկ անցուղին վնասված էր, այլևս խոսք անգամ չէր կարող լինել դրա մասին։ Այսպիսով Արթուրը գերի մնաց մինիպուտների աշխարհում։

էկրանավորում խմբագրել

2009 թվականի դեկտեմբերին ցուցադրվեց Լյուկ Բեսոնի՝ Արթուրը և Ուրդալակի վրեժը ֆիլմը։

Տես նաև խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել

«Արթուրը և Ուրդալակի վրեժը» վեպը Machaon հրատարակչության կայքում/ Արթուրը և Ուրդալակի վրեժը (գիրք)