Արբերեշի
Արբերեշի (ալբ.`Arbëreshët, իտալ.`Arbereschi) ալբանական ծագում ունեցող երկու խոշոր ինքնահռչակ խմբերից մեկը, որը միջին դարերում առանձնացել է Բալկանների բուն ալբանական էթնոսից։ Նման պատմություն ունեն նաև առնաուտները։ Ժամանակակից Արբերեշիները հիմնականում ապրում են Իտալիայի հանրապետության գյուղական տարածքներում, հիմնականում երկրի հարավում և Սիցիլիայում։ Դավանանքով կաթոլիկ են։ Մարդկանց ընդհանուր քանակը, ովքեր պահպանել են արբերեշական ինքնագիտակցությունը, 40-80 հազար մարդ (2008 թվականի տվյալներով)։ Իտալաիյում բնակվող մարդկանց ընդհանուր քանակը, որոնք ունեն արբշերա-ալբանական ծագում, կազմում է 2 միլիոն մարդ։ Մայրենի լեզուն արբերեշականն է, բնակչության մեծ մասը երկլեզու է` օգտագործում է նաև իտալերեն լեզուն։
Արբերեշի | ||||||
---|---|---|---|---|---|---|
Ընդհանուր քանակ | ||||||
Բնակեցում | ||||||
| ||||||
Լեզու(ներ) | ||||||
Արբերշերեն, իտալերեն, սիցիլերեն | ||||||
Հավատք(ներ) | ||||||
Հռոմեակաթոլիկներ և հունակաթոլիկներ |
Պատմություն
խմբագրելXIII-XVI դարերի բուռն քաղաքական իրադարձությունների, որոնցից հիմնականը Խաչակրաց արշավանքներն էին, թուլացրեցին ուղղափառ Բյուզանդիայի կայսրության հիմքերը և Օսմանյան կայսրության ձևավորման շրջանում ալբանական էթնոսից բարդ միգրացիոն գործընթացների հետևանքով առանձնացան երկու ինքնահռչակ էթնիկ միավորումներ, որոնցից ձևավորվեցին ժողովուրդներ, որոնք ներկայումս շատ թույլ են կապված իրենց պատմական հայրենիքի հետ։ Դրանք են՝
- Առնաուտներ՝ Հունաստանի ուղղափառ ալբաններ։ Մայրենի լեզուն առնաուտերենն է, մեծ մասամբ նրանց վրա ազդել է հելլենիզացիան։
- Արբերեշիները ավելի ուշ են կազմավորվել։ Հիմնականում XIV-XVII դարերում են միգրացիայի ենթարկվել դեպի Իտալիա։ Դեպի Իտալիա միգրացիայի համար ազդակ հանդիսացան Կ. Պոլսի անկումը, Սկանդերբեգի ապստամբությունը և ալբանացիների աստիճանական իսլամացումը։ Միգրացիային ավելի շատ հակված էին ալբանացի վարձկանները և առնաուտները, որոնք հիմնականում շփվում էին իտալերեն լեզվի և Լատինական կայսրության մշակույթի հետ։ Իտալիա տեղափոխվածները ուղղափառությունից անցան կաթոլիկության՝ պահպանելով որոշ սովորույթներ։
Սովորույթներ
խմբագրելՎերաբնակեցված ալբանացիների հիմնական մասը բնակություն հաստատեցին հարավային Իտալիայի և Սիցիլիայի գյուղական շրջաններում։ Հարյուրամյակների ընթացքում գյուղաբնակ արբերեշիները պահպանել են իրենց սովորույթները, լեզուն և մշակույթը։ Քաղաքաբնակ սերունդների վրա մեծ է։ Արբերեշերեն լեզուն հիմնականում օգտագործվում է կենցաղում, այն Իտալիայի սահմանադրությամբ սահմանված չէ որպես ինքնուրույն լեզու, բայց ունի որոշակի պաշտոնական գործածություն։ Երկու միավորումների բնորոշ հատկանիշներից մեկն այն է, որ իրենց ինքնաանվանման մեջ պահպանել են «ալբ» արմատը։