Արա Արտուշի Ավանյան (օգոստոսի 13, 1967(1967-08-13), Լիճք, Մարտունու շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), երգիչ (տենոր

Արա Ավանյան
Ծնվել էօգոստոսի 13, 1967(1967-08-13) (56 տարեկան)
ԾննդավայրԼիճք, Մարտունու շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Հայաստան
Ազգությունհայ
ԿրթությունՌոմանոս Մելիքյանի անվան պետական երաժշտական քոլեջ (1987) և Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա (1995)
Մասնագիտություներգիչ

Կենսագրություն խմբագրել

Արա Ավանյանը ծնվել է 1967 թվականի օգոստոսի 13-ին Գեղարքունիքի մարզի Լիճք գյուղում։

Ավարտել է Մարտունու երաժշտական դպրոցի ակորդեոնի, 1987 թվականին՝ Երևանի Ռոմանոս Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարանի ժողովրդական գործիքների, 1995 թվականին Երևանի Պետական Կոնսերվատորիայի մեներգեցողության (Ս. Դանիելյանի դասարան) բաժինները։

1995 թվականին Մոսկվայի օպերային թատրոնում Արմեն Տիգրանյանի «Անուշ» օպերայում հանդես է եկել Սարոյի, իսկ Մոսկվայի Մեծ թատրոնում՝ Գաետանո Դոնիցետիի «Պոսիտկոս»-ում Պողիկտոսի դերերգերով։

1998 թվականին մասնակցել է եվրոպական առաջին «Բաբել» միջազգային փառատոնին․ երգացանկում եղել են Կոմիտասի գործերից։

1993–2015 թվականներինին (ընդմիջումով) եղել է մեներգիչ Երևանի օպերայի և բալետի (Սարո՝ Արմեն Տիգրանյանի «Անուշ»), 1997 թվականից՝ Ստրասբուրգի, 2006–07 թվականին «Անգեր-Նանթես», 2008–10 թվականին՝ Մոնտե Կառլոյի օպերային թատրոններում։

2012 թվականին Ֆրանսիայում կայացած «Օպերա բաց երկնքի տակ» («Opera en plain air») միջազգային փառատոնին մասնակցել է Ջուզեպպե Վերդիի «Աիդա» օպերայի Ռադամեսի դերերգով։

1998 թվականից հանդես է եկել Ստրասբուրգի Մայր տաճարում։

Դերերգերից են՝ Կասիո (Ջուզեպպե Վերդիի «Օթելլո»), Առլեկին, Պեպպե (Ռուջերո Լեոնկավալո «Պայացներ»), Պոլլիոն (Վինչենցո Բելլինիի «Նորմա») և այլն։

Մեծ եղեռնի տարելիցներին ելույթներ է ունենում համերգներով. երգացանկում՝ հայ հոգևոր և Կոմիտասի երգերից։

2005– 2006 թվականներին դասավանդել է Երևանի պետական կոնսերվատորիայում։

2013– 2014 թվականին Հարավային Օսիայում եղել է մեներգիչների վերապատրաստման խորհրդական։

Համերգներով շրջագայել է Ֆրանսիայում, Գերմանիայում, Շվեյցարիայում, Լոնդոնում, Ֆինլանդիայում։

Մրցանակներ խմբագրել

  • «Բացառիկ կարգի մրցանակ» (1994, Երևան)
  • Վոկալիստների Ֆ. Վինիասի անվան փառատոնի մրցանակ (1997, Բարսելոնա)
  • Վոկալիստների ամենամյա (Մարմանդ, Ֆրանսիա, 1999) մրցույթի մրցանակ
  • «Բաբել» փառատոնի (Ստրասբուրգ, 1999) դափնեկիր
  • Ա. Իսահակյանի անվան մրցույթի 1-ին մրցանակ
  • «Bell Canto» մրցույթի 1-ին մրցանակ
  • Կոմիտասի անվան մրցույթի 2-րդ մրցանակ
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Հայ երաժշտության հանրագիտարանից», որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։