Արա Առաքելյան
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Առաքելյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Արա Առաքելյան (հուլիսի 2, 1991, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ սաքսոֆոնահար։
Արա Առաքելյան | |
---|---|
Ծնվել է | հուլիսի 2, 1991 (33 տարեկան) |
Ծննդավայր | Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | Կանադա |
Կրթություն | Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոց և Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա |
Մասնագիտություն | երաժիշտ և սաքսոֆոնահար |
Կենսագրություն
խմբագրելԱրա Առաքելյանը ծնվել է 1991 թվականի հուլիսի 2-ին, Երևան քաղաքում։ 6 տարեկանից կրթություն է ստացել Երևանի Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոցի դաշնամուրի, որից հետո՝ սաքսոֆոնի և կիթառի բաժիններում։
Արա Առաքելյանը 2007 թվականին ընդունվել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա, այն ավարտելուց հետո սովորել է նույն կոնսերվատորիայի մագիստրատուրայում։
Եղել է Հայաստանի պատանի սաքսոֆոնահարների միության խորհրդի նախագահ, արժանացել է մի շարք հանրապետական և միջազգային մրցույթների և փառատոների դափնեկրի՝ 2005 թվականին տեղի ունեցած «Golden Note» փառատոնը, 2008 թվականին՝ Հայաստանի առաջին սաքսոֆոնահարների մրցույթը, 2009 թվականին տեղի ունեցած Կոմիտասի 100-ամյակին նվիրված «Ռենեսանս» միջազգային մրցույթ-փառատոնը և 2011 թվականին տեղի ունեցած «Ռենեսանս» 3-րդ միջազգային մրցույթ-փառատոնը։
Արա Առաքելյանը համագործակցել է Հայաստանի պետական ջազ նվագախմբի հետ, ելույթներով հանդես է եկել մի շարք ջազային ակումբներում, համերգային ծրագրեր է ունեցել Գերմանիայում, Շվեդիայում, Վրաստանում, Եգիպտոսում և այլ երկրներում, նա ներկայացրել է Հայաստանը 2011 թվականին «Կովկաս Ջազ» փառատոնում, Եղել է Երևանի Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի մենակատար։
Արա Առաքելյանը 2012 թվականին Երևանի Կամերային երաժշտության տանը ելույթ է ունեցել լարային նվագախմբի հետ։ Թողարկել է 3 տեսասկավառակ։ 2013 թվականից որպես առաջին սաքսոֆոնահար աշխատանքի է անցել Կանադայի Տորոնտո քաղաքի «Sheraton Cadwell» ջազ նվագախմբում։