Արարատ (քաղաք, Ավստրալիա)

Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Արարատ (այլ կիրառումներ)

Արարատ, քաղաք Ավստրալիական Միության Վիկտորիա նահանգում, Մելբուռն քաղաքից 200 կմ դեպի հյուսիս-արևմուտք, Հոպիկինս գետի ափին։ Ավստրալիայի Արարատ քաղաքը հաղորդակցության կարևոր հանգույց է, հացահատիկի և բրդի առևտրի կենտրոն։ Ունի տեքստիլ և սննդի արդյունաբերության ձեռնարկություններ։

Քաղաք
Արարատ
Ararat
Բարքլի փողոց
ԵրկիրԱվստրալիա Ավստրալիա
ՆահանգՎիկտորիա
ՀամայնքRural City of Ararat? և Վիկտորիա[1]
Հիմնադրված է1857 թ.
Մակերես13,6 կմ²
ԲԾՄ325 մետր
Բնակչություն8215 մարդ (2006)
Ժամային գոտիUTC+10
Փոստային դասիչ3377
Արարատ (քաղաք, Ավստրալիա) (Ավստրալիա)##
Արարատ (քաղաք, Ավստրալիա) (Ավստրալիա)

Պատմություն

խմբագրել

Քաղաքը հիմնադրել են անգլիացիները 1840 թվականին, իսկ անունը ստացել է իրենից 8 կմ դեպի հարավ-արևելք գտնվող Արարատ լեռից։ Ավստրալիայում է գտնվում նաև Արարատ լեռը, որը հանգած հրաբուխ է, ունի 660 մ բարձրություն, ծածկված է լավաներով և տուֆերով, ունի ոսկու հանքեր։

Լեռան Արարատ անունը տվել է անգլիացի ֆերմեր Ուիլզը՝ իր այստեղ բնակություն հաստատելը նմանեցնելով առասպելական Նոյի տապանի Արարատի կանգ առնելուն։

Գրականություն

խմբագրել
  • Ռ․ Փարսադանյան, Գիտելիքների շտեմարան, Երևան
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Արարատ (քաղաք, Ավստրալիա)» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 693  
  1. http://quickstats.censusdata.abs.gov.au/census_services/getproduct/census/2016/quickstat/SSC20052