Արարատ Մկրտումյան
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Մկրտումյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Արարատ Աշոտի Մկրտումյան (մայիսի 1, 1957, Ալավերդի, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ - դեկտեմբերի 7, 1988, Լենինական, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ բանաստեղծ, գրական և հասարակական գործիչ։ Գրել է բանաստեղծություններ, քառյակներ, բալլադներ, քննադատական ու հրապարակախոսական հոդվածներ[1]։
Արարատ Մկրտումյան | |
---|---|
![]() | |
Ծնվել է | մայիսի 1, 1957 |
Ծննդավայր | Ալավերդի, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Վախճանվել է | դեկտեմբերի 7, 1988 (31 տարեկան) |
Վախճանի վայր | Լենինական, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Մասնագիտություն | բանաստեղծ |
Քաղաքացիություն | ![]() |
Կրթություն | Երևանի պետական համալսարան (1982) |
Ժանրեր | բանաստեղծություն և բալլադ |
Կենսագրություն
խմբագրելԱրարատ Մկրտումյանը ծնվել է 1957 թվականի մայիսի 1-ին Լոռու մարզի Ալավերդի քաղաքում՝ ծառայողի ընտանիքում։
1974 թվականին ավարտել է Ալավերդու Ս. Սպանդարյանի անվան միջնակարգ դպրոցը, որն ավարտելուց հետո աշխատել է Ալավերդու լեռնամետալուրգիական կոմբինատում՝ որպես բանվոր։
1975-1977 թվականներին ծառայել է բանակում։
1977-1982 թվականներին սովորել է Երևանի պետական համալսարանի բանասիրության ֆակուլտետում, այնուհետև ուսումը հեռակա շարունակել է ասպիրանտուրայում։
1984 թվականից աշխատել է Գյուրիում՝ որպես գրքասերների ընկերության քաղաքային բաժանմունքի քարտուղար։ Միաժամանակ ղեկավարել է Գյումրիի «Շամանդաղ» գրական խմբակը։ «Գարուն», «Ավանգարդ», «Բանվոր», «Լոռի» թերթերում տպագրել է բանաստեղծություններ, գրական խնդիրներին նվիրված հոդվածներ և ակնարկներ։
Մահացել է 1988 թվականի դեկտեմբերի 7-ին՝ Լենինականում՝ երկրաշարժի ժամանակ[1]։
Ընտանիք
խմբագրելՍտեղծագործություններ
խմբագրել1993 թվականին լույս է տեսել Մկրտումյանի «Ծանրացող արյուն» բանաստեղծությունների ժողովածուն[1], իսկ 2007 թվականին՝ «Մի հայրենիք ավելի» ժողովածուն[2]։
Մկրտումյանը հիմնականում գրել է դասական բանաստեղծություններ, իր ուժերը փորձել է նաև ազատ բանաստեղծության ժանրում։ Նա ռեալիստ գրող է. կյանքը պատկերել է այնպիսին, ինչպիսին կա՝ չվախենալով բարձրաձայնել ճշմարտությունը։
Մտերիմ է եղել բանաստեղծներ Հովհաննես Գրիգորյանի և Հակոբ Մովսեսի հետ։
Գրական մրցանակաբաշխություն
խմբագրելԱրարատ Մկրտումյանի մահից հետո նրա եղբայրը՝ Արթուր Մկրտումյանը, աջակցում է երիտասարդ բանաստեղծներին, կազմակերպում մրցանակաբաշխություններ, միջոցառումներ։
2017 թվականի հունիս ամսից Հայաստանի գրողների միության Շիրակի մարզային բաժանմունքի կողմից հայտարարվել է «Արարատ Մկրտումյան» ամենամյա գրական-երիտասարդական մրցանակաբաշխություն, որին կարող են մասնակցել Շիրակի մարզում ապրող և ստեղծագործող մինչև 31 տարեկան (Արարատ Մկրտումյանը ապրել է 31 տարի) բանաստեղծները։ Մրցանակը սահմանվել է Արթուր Մկրտումյանի նախաձեռնությամբ` ի նպաստ հայ գրականության զարգացման։ 2018 թվականին համանմնան մրցանակաբաշխություն է կազմակերպվել նաև Լոռու մարզում, որտեղ 1-ին տեղը զբաղեցրել է բանաստեղծուհի Լորետա Մուրադյանը «Թաքնագրեր» ժողովածուի համար[3]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 Թումանյանական աշխարհ, Մշակութային գիտարան/Գ. Շախկյան.-Եր.: 2016, 848 էջ
- ↑ Արարատ Մկրտումյան. Մի հայրենիք ավելի
- ↑ «Արարատ Մկրտումյան» գրական մրցանակաբաշխության մասին http://www.grakantert.am կայքում