Արամ Մելիք-Ստեփանյան
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Մելիք-Ստեփանյան (այլ կիրառումներ)
Արամ Մաթևոսի Մելիք-Ստեփանյան (մարտի 9 (22), 1908, Սարիղամիշ - 1986), կինոտեխնիկայի բնագավառի հայ խորհրդային գիտնական։ Տեխնիկական գիտությունների դոկտոր (1965 թվականին), պրոֆեսոր (1963 թվականին)։ Ստալինյան III աստիճանի մրցանակի դափնեկիր (1950)։
Արամ Մելիք-Ստեփանյան | |
---|---|
Ծնվել է | մարտի 9 (22), 1908 Սարիղամիշ |
Մահացել է | 1986 |
Քաղաքացիություն | ![]() |
Ազգություն | հայ |
Մասնագիտություն | գիտնական |
Հաստատություն(ներ) | Սանկտ-Պետերբուրգի պետական կինոյի և հեռուստատեսության համալսարան |
Կոչում | պրոֆեսոր |
Գիտական աստիճան | տեխնիկական գիտությունների դոկտոր (1965) |
Պարգևներ | Ստալինյան մրցանակ և Աշխատանքային Կարմիր դրոշի շքանշան |
ԿենսագրությունԽմբագրել
Ավարտել է Մոսկվայի լեռնային ինստիտուտը (1931 թվականին)։ 1931-1934 թվականներին աշխատել է Մոսկվայի կինո-ֆոտո ԳՀԻ-ում, 1937 թվականից՝ Լենինգրադի կինոինժեներների ինստիտուտում։ Հայրենական մեծ պատերազմի տարիներին եղել է Երևանի կինոստուդիայի գլխավոր ինժեները։ Աշխատանքները վերաբերում են ժապավենաձիգ մեխանիզմների (կինոժապավենի շարժման արագության կայունարարներ, Փաթաթող հարմարանքներ ) տեսությանը, հնչյունային սարքավորումների կառուցվածքի կատարելագործմանն ու զարգացմանը։ Մելիք Ստեփանյանը կինոսարքավորման բազմաթիվ արդի կոնստրուկցիաների հեղինակ է։ Մասնակցել է ֆիլմերի հնչյունավորման նոր մեթոդի մշակմանը[1]։
ՊարգևներԽմբագրել
- Ստալինյան III աստիճանի մրցանակ (1950)
Գիտական աշխատանքներԽմբագրել
- Скачковые механизмы пальцево-кулачковой системы, М., 1936 (с Ю. Городковыми Л. Пуссэтом)
- Лентопротяжные зубчатые барабаны киноаппаратуры, М., 1947
- Наматыватели в киноаппаратуре, М., 1947
- Стабилизаторы скорости кинофильма, М., 1955
- Детали и механизмы киноаппаратуры. (Учебное пособие для вузов), М., 1959 (с С. Проворновым)
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր երկրորդ, Երևան, 2007, էջ 85։
ԳրականությունԽմբագրել
- Кинословарь в 2-х томах, М., «Советская энциклопедия», 1966-1970.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 7, էջ 393)։ |