Արամ Եսայան
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Եսայան ազգանունով այլ մարդկանց մասին:
Արամ Միքայելի Եսայան (մայիսի 10, 1891[1], Երևան, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն[1] - սեպտեմբերի 14, 1957[1], Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ[1]), հայ խորհրդային իրավաբան, իրավաբանական գիտությունների դոկտոր (1945), պրոֆեսոր (1947)։
Արամ Եսայան | |
---|---|
Ծնվել է | մայիսի 10, 1891[1] |
Ծննդավայր | Երևան, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն[1] |
Մահացել է | սեպտեմբերի 14, 1957[1] (66 տարեկան) |
Մահվան վայր | Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ[1] |
Քաղաքացիություն | ![]() ![]() |
Կրթություն | Մոսկվայի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետ[1] |
Կոչում | պրոֆեսոր[1] |
Գիտական աստիճան | իրավաբանական գիտությունների դոկտոր[1] (1945) |
Մասնագիտություն | իրավաբան, քաղաքական գործիչ և համալսարանի դասախոս |
Աշխատավայր | Մոսկվայի քաղաքային խորհուրդ[1] և Երևանի պետական համալսարան[1] |
Կենսագրություն Խմբագրել
Արամ Եսայանը ծնվել է 1891 թվականին Երևանում։ Սովորել է տեղի արական գիմնազիայում։ 1918 թվականին ավարտել է Մոսկվայի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետը։ Նույն թվականին աշխատել է Մոսկվայի սովետի հողագործության կոմիսարիատում և ՌԽՍՖՀ ազգությունների ժողկոմատի հայկական գործերի կոմիսարիատում։ 1920 թվականին մասնակցել է Մայիսյան ապստամբությանը։ 1920-1921 թվականներին եղել է Երևանի հեղափոխական տրիբունալի նախագահ, 1921-1922 թվականներին՝ ժողովրդական դատավորների խորհրդի նախագահ, 1925-1930 թվականներին՝ ՀԽՍՀ Գերագույն դատարանի կոլեգիայի անդամ, 1938-1949 թվականներին՝ ՀԽՍՀ Գերագույն սովետի Նախագահության իրավաբանական բաժնի վարիչ։ 1926-1930 թվականներին դասախոսել է Երևանի պետական համալսարանում, որտեղ 1936-1957 թվականներին եղել է քաղաքացիական ամբիոնի վարիչ[2][3]։
Աշխատություններ Խմբագրել
- Տնտեսական իրավունքի հիմունքները, Երևան, (1935)։
- «Մուլքադարական իրավունքը Հայաստանում» (Երևան, 1948)
- «Գյուղացիական ծխի ունեցվածքի ժառանգման հարցերի մասին»
- «Հեղինակային իրավունք», Երևան։
- «Սովետական Հայաստանի առաջին հինգ տարիների քաղաքացիական օրենսդրության պատմություն», Երևան։
- Սոցիալիստական սեփականությունը և նրա պահպանումը, Երևան, 1954։
Ծանոթագրություններ Խմբագրել
- ↑ 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 1,12 1,13 1,14 1,15 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) / Վ. Համբարձումյան, Կ. Խուդավերդյան — 1974. — հատոր 3. — էջ 522.
- ↑ «ԱՐԱՄ ՄԻՔԱՅԵԼԻ ԵՍԱՅԱՆ»։ ysu.am։ Արխիվացված է օրիգինալից 2017-05-23-ին։ Վերցված է 2017-05-19
- ↑ «ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի հիմնարար գիտական գրադարան»
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 3, էջ 522)։ |