Արամ Գրիգորյան (օդաչու)
Այս հոդվածը օդաչուի մասին է։ Այլ գործածությունների համար այցելեք Արամ Գրիգորյան (այլ կիրառումներ)։
Արամ Օգսենի Գրիգորյան (7.12.1967, գ. Ղուկասավան, այժմ՝ ՀՀ Արարատի մարզ – 17.4.1993, Գյուլիստան գյուղի մոտակայքում (ԼՂՀ Շահումյանի շրջան)), հայ օդաչու։
Արամ Գրիգորյան | |
---|---|
![]() Ղարաբաղյան պատերազմի օդաչու | |
Ծնվել է | դեկտեմբերի 7, 1967 |
Ծննդավայր | Ղուկասավան, Հայաստան |
Մահացել է | ապրիլի 17, 1993 |
Մահվան վայր | Գյուլիստան |
Գերեզման | Եռաբլուր |
Քաղաքացիություն | ՀՀ |
Ազգություն | Հայ |
Մասնագիտություն | օդաչու |
Աշխատանք | օդաչու |
Աշխատավայր | Էրեբունի (օդանավակայան) |
ԿենսագրությունԽմբագրել
1986–1988 թվականներին ծառայել է ԽՍՀՄ ԶՈՒ-ում։ Ավարտել է Կրեմենչուգի (Ուկրաինա) քաղաքացիական ավիացիայի օդաչուական ուսումնարանը (1990)։ 1990–1991 թվականներին աշխատել է Իրկուտսկի մարզի (Ռուսաստան) Նիժնի-Ուդինսկի ավիաջոկատում, 1992–1993 թվականներին՝ «Էրեբունի» օդանավակայանում։
1992–1993 թվականներին Մի-8 ուղղաթիռի անձնակազմում (2-րդ օդաչու) մասնակցել է ՀՀ սահմանամերձ շրջանների և ԼՂ ինքնապաշտպանությանը։ Ընդհանուր թռիչքաժամը ԼՂ և Շահումյանի շրջան կազմել է 651 ժամ։ Զոհվել է հերթական մարտական առաջադրանքը կատարելիս։ Հետմահու պարգևատրվել է ԼՂՀ «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանով։ Թաղված է Եռաբլուրում [1]:
Արտաքին հղումներԽմբագրել
- ռազմի հանրագիտարան կայքում Archived 2016-03-05 at the Wayback Machine.
- ՀՀ Պաշտպանության նախարարության Հայ զինվոր կայքում
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ Ղարաբաղյան ազատագրական պատերազմ.1988-1994, Ե., ՀՀՀ, 2004, էջ 681։